«Փաստ». Ինչո՞ւ էին այդքան ուրախացել ոստիկանությունում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՆԳՆ-ն ու մասնավորաբար ոստիկանությունը երեկ անթաքույց ցնծության մեջ էին: Չէ, այս անգամ բռնի ուժ ու հատուկ միջոցներ չէին գործադրել հայ մարդկանց դեմ: Ոչ էլ 30 հոգով ԱԺ պատգամավորի վրա էին հարձակվել, ոչ էլ «բերման ենթարկված» քաղաքացու էին 7-8 հոգով ծեծուջարդի ենթարկել: Չէ, այս անգամ ցնծալու պատճառն այլ էր, կարելի է ասել՝ եվրոպական:

Առիթն այն էր, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը: Ըստ այդմ, եթե կարճ ձևակերպենք, Վեհաժողովը բարձր է գնահատել ոստիկանության ոլորտի բարեփոխումները: Նման դեպքերի համար արդեն կա դասական դարձած արտահայտություն՝ «իյա՜, իրո՞ք»:

Ոստիկանության, ուրեմն, բարեփոխումներ: Մի կողմից՝ ԵԽ-ն խոստովանում է, որ ինքն է նման ոստիկանության «կնքահայրը» կամ «կնքամայրը»: Մի ոստիկանություն, որի գլխավոր գործառույթը մնացել է միայն Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդից «պաշտպանելը», իսկ զուգահեռ իրականության մեջ հանցագործություններն անշեղորեն աճում են:

Ինչ վերաբերում է այն իրողությանը, որ ՆԳՆ-ում խիստ ուրախացել են ԵԽԽՎ-ի կողմից տրված նման՝ իրականությանը ոչ մի կերպ չհամապատասխանող գնահատականներից, ապա միայն զարմանալ կարելի է: Ի վերջո, իրենք հո ԵԽԽՎ-ի հետ չեն հարաբերվո՞ւմ, այն էլ՝ Ստրասբուրգում, այլ հայ մարդկանց հետ՝ Երևանում և այլ բնակավայրերում: Երկրորդ. եթե պարգևավճարների դիմաց խաղաղ ցուցարարներին խոշտանգելը, վնասվածքներ պատճառելը, նպատակային հարձակվել-ծեծելը բարեփոխում է, ուրեմն, դուք ճիշտ է, հանգիստ ուրախացեք: Այդ բարեփոխումը ստացվել է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում