Ինչ զրույց է ունեցել Աննան ամուսնու հետ, որից հետո վերջինս դուխավորվել է. Մանրամասներ
ՆերքաղաքականՆիկոլին մոտ կանգնած աղբյուրները շարունակում են մանրամասնել Նիկոլի ու իր շուրջ կատարվող իրադարձությունները։ Մասնավորապես, պարզվում է Բագրատ Սրբազանի շարժման կազմակերպած առաջին բազմամարդ հանրահավաքը բավական թեւաթափ ու հուսահատության էր մատնել Փաշինյանին։ Ու այդ վիճակը կշարունակվեր, եթե գործին չմիջամտեր Աննա Հակոբյանը։ Օդում կախված լուրերի համաձայն,վերջինս տեւական զրույց է ունեցել ամուսնու հետ ու դուխ տվել։ Ասել է, որ իրենց պետք է առաջվա նման շահել հասարակ ժողովրդի սիրտը ու էդ հարցում ինքն իր կողքին է։ Այդ նույն լուրերի համաձայն, կնոջ խոսքը սթափեցնող սպեղանի է եղել Փաշինյանի վերքերին։ Հիմա .«առաջվա դուխով վարչապետն է դարձել»։

