Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ ոք չի կարող դեմն առնել. Նիկոլ Փաշինյան

Ներքաղաքական

Փոփոխություն բերելու համար պետք է փոխել մտածողությունը. ինչքան էլ արագ գործես, միևնույն է՝ ժամանակից արագ չես կարող գործել, այսինքն՝ մենք շատ դեպքերում պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում անընդհատ փորձում ենք, վազում ենք, բայց չի ստացվում ոչ մի բան: Այդ մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա իր կարծիքը ներկայացրեց, թե որն է դրա ֆունդամենտալ պատճառներից մեկը:

«Մենք անընդհատ ասում ենք՝ պետական համակարգը դանդաղ է գործում, ինչը ճիշտ է, պետք է ավելի արագ գործել, բայց, միևնույն է, մենք մի բան պետք է հասկանանք, որ ինչքան էլ արագ գործենք, ժամանակից արագ չենք կարող գործել: Եվ սա իմ ամենակարևոր եզրակացություններից մեկն է, որովհետև նախադասություններ կան, որ, ենթադրենք, 6 տարի առաջ ՀՀ-ում այդ նախադասությունը հրապարակային հնչեցնելը կդառնար հանրային ու ներքաղաքական մեծ պրոբլեմ, և այն ժամանակ՝ մենք ինչ որոշում էլ փոխեինք, դրանից իրականությունը չէր փոխվելու: Բայց ժամանակի հետ մենք տեսնում ենք, որ այդ նախադասություններին, այդ արտահայտություններին, այդ դիտանկյուններին մարդիկ այլ կերպ են նայում, որովհետև ժամանակը, ժամանակին զուգահեռ այլ գործոններ իրենց հետ բերում են փոփոխություններ:

Իմ կարծիքով՝ ամենամեծ ռեֆորմատորը ժամանակն է: Այլ բան է, թե կան ռեֆորմատորներ, որոնք այդ ժամանակն օգտագործում են ռեֆորմների օգտին, թե ընդդեմ ռեֆորմների, որովհետև հանրության բնականոն զարգացումը, մեկ է, ամենամեծ ռեֆորմատորն է, այլ բան, որ կառավարությունները կարող են արգելակներ դնել»,- ասաց նա և հավելեց, որ իրականում եթե հանրության ներսում այդ փոփոխությունը հասունացած է, ապա այն տեղի կունենա, և ոչ ոք չի կարող դիմադրել և դիմակայել դրան:

«Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի: Ոչ ոք չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար, և, հետևաբար, իմ գնահատականն է, որ մենք պետք է շատ ժամանակ ծախսենք ինստիտուտների կայացման վրա, և կարող է էլի տարօրինակ հնչել, բայց պետք է շատ ժամանակ ծախսենք մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև այսօր մեր հանրության և հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կա՛մ չգիտենք, կա՛մ չենք խոսում այդ մասին, բայց կան նաև մեծ շերտեր, որոնց մասին մենք չգիտենք, և մենք պետք է առերեսվենք այդ շերտերին, պետք է հասկանանք՝ ինչպես»,- ասաց նա:

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին