«Փաստ». Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված, մասնավորաբար Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում համապատասխան «սարքերը» չէին աշխատում, և մարդիկ ստիպված կա՛մ ժամերով հերթ էին կանգնում այլ բաժիններում, կա՛մ փորձում էին մարզերում «բախտը փորձել», կա՛մ տառապում էին ՕՎԻՐ-ում: Որոշ ժամանակ անց խնդիրը, կարծես, լուծվեց, թեպետ ժամանակ առ ժամանակ «սարքի» չաշխատելու հետ կապված ահազանգեր ստանում էինք որոշ բաժինների հետ կապված: Եվ ահա, ՆԳՆ-ում որոշել են նոր անակնկալ մատուցել մեր քաղաքացիներին:

Մեր տեղեկություններով, նույնականացման քարտերի առցանց հերթագրման համակարգը վերացվել է: Պատճառը, ըստ թերթի աղբյուրի, այն է, թե իբր նույնականացման քարտերի պահանջարկը նվազել է, և առցանց հերթագրումը դառնում է ավելորդ: Մենք փորձեցինք ուսումնասիրել, թե այս «բարեփոխումից» հետո ինչ վիճակ է Երևանի անձնագրային բաժիններում: 4-5 բաժնում մեր շրջայցը ցույց տվեց, որ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ են հանել: Դե, ինչպես միշտ: Նշենք, որ բաժիններում համոզվեցինք, որ իսկապես նույնականացման քարտերի հերթագրումը վերացել է, մարդիկ ուղղակի տեղում հերթ են կանգնում և դիմում: Թե ինչ խայտառակ հերթեր էին գոյացել, բառերով ուղղակի նկարագրելու չէ:

Ինչ վերաբերում է քաղաքացիների արձագանքին, որոնք դժգոհում էին ժամերով հերթ կանգնելուց, թերթային չէ: Ի դեպ, մի առանձնահատուկ թեմա էլ Անձնագրային և վիզաների վարչությունում և նաև բաժիններում անձնագրերն ու նույնականացման քարտերը բաժինների պետերից ստանալու հերթերն են: Մի խոսքով, «հին-բարի հերթերը» նորից վերադարձել են այս ոլորտ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում