«Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը

Հասարակություն

Monument Watch-ը ահազանգում է․

Վերջերս Ադրբեջանի կառավարությունն ակտիվացրել է ոչ միայն հայկական մշակույթի յուրացմանն ուղղված ծրագրերը, այլև տարածքային պահանջները ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծիքով։   Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։ 

Տարբեր գիտաժողովների, հանդիպումների և քննարկումների անցկացումը, գրքերի, զեկույցների հրատարակումը, փառատոնների  և միջոցառումների անցկացումն այս թեմայով ունի հայկական ինքնությունն ու մշակույթը ջնջելու և ադրբեջանական նոր ինքնություն ստեղծելու գերնպատակ։ Այդպիսի միջոցառումներից էր վերջերս Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ICRI) և Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից  հունիսի 10-ին կազմակերպված հանդիպումը, որի առանցքում «Ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան. տեղահանության պատմություն և քաղաքականություն»  անգլերեն զեկույցի  շնորհանդեսն էր։

Միջոցառման բացմանը Արեւմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալաքբարլին՝ ընդգծելով զեկույցի կարեւորությունը հայտարարել է, որ ադրբեջանցիների վերադարձը իրենց իբրև թե  «պապենական» (իրականում հայկական) հողերը էական և անհրաժեշտ է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն։

Մասնավորապես, «Ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան. տեղահանության պատմություն և քաղաքականություն» զեկույցը բաղկացած է հինգ բաժիններից։ Առաջին բաժինը քննում է Հայաստանից (իբրև թե)  ադրբեջանցիների արտաքսման պատմությունը՝ մանրամասն տեղեկություններ տալով դրա փուլերի մասին։ Երկրորդ բաժինը վերլուծում է խմբի տվյալները, հարցման արդյունքները և տուժողների և վկաների հետ հարցազրույցները: 

Երրորդ բաժնում առաջարկվում են հնարավոր քաղաքական լուծումներ ադրբեջանցի փախստականների վերադարձի համար, ներառյալ սոցիալական ծրագրերի իրականացումը, Հայաստանի կառավարության կողմից համապատասխան իրավական և վարչական միջոցառումները և միջհամայնքային երկխոսության խթանումը: Չորրորդ բաժինն անդրադառնում է հնարավոր խնդիրներին և մարտահրավերներին, որոնք կարող են առաջանալ այս առաջարկների իրականացման ընթացքում: Եզրակացության բաժնում ներկայացված են վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկություններ:

Մեր արձագանքը

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների  քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ առաջ քաշելով արդեն ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու տարբեր ծրագրեր։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։   «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում (https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian.pdf):

«Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝

Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը,  «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Պատմական-մշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձեր», «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն», «Ադրբեջանի հանրապետության ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին