Մեկ ամսից գալու եմ Հայաստան. Արմուշը նորություն ունի

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցը ԱՐՄՈՒՇՆ է՝ Արման Խաչատրյանը, ով վերջին տարիներին ապրում եւ ստեղծագործում է Միացիալ Նահանգներում։ Թե ինչով է զբաղվում սիրված հումորիստ-դերասանը, փորձեցինք ճշտել անձամբ իրենից:

Եթե չընտրեիք դերասանի մասնագիտությունը, ի՞նչ այլ մասնագիտություն կցանկանայիք ունենալ։

— Պոկերի կամ անգլիական սնուկեռի չեմպիոն կցանկանայի լինել: Շատ եմ սիրում:

Այժմ ի՞նչ նոր ծրագրի վրա եք աշխատում։

— Մեկ ամսից գալու եմ Հայաստան` նոր սիթքոմի նկարահանումների եւ զուգահեռ իմ առաջին մոնոներկայացման սցենարական աշխատանքների համար:

Եթե լիներ հնարավորություն ֆիլմում նկարահանվելու եւ պատմական կերպարի դեր մարմնավորելու, ո՞ւմ կերպարում հանդես կգայիք։

— Ռոբին Հուդի:

Ինչո՞ւ պատմական ֆիլմեր չի նկարվում;

— Եթե հայկական պատմական ֆիլմի մասին է խոսքը, ապա, կարծում եմ՝ խնդիրն առաջին հերթին կապված է բյուջեի հետ: Նախ պետք է մեծ բյուջե ու հովանավոր, որպեսզի նկարելուց նկարեն մաքսիմալ հզոր եւ ժամանակակից էֆեկտներով: Եվ հետո, այսօր, ցավոք, ավելի շատ վաճառվում է կոմերցիոն ֆիլմերի տոմսերը: Հանդիսատեսն ավելի շատ նախընտրում է այցելել նման ֆիլմի դիտման, քան կայցելի պատմական ֆիլմ դիտելու: Իհարկե, սա ասում եմ ցավով:

Ի՞նչ եղավ մեր մշակույթի հետ:

— Եղավ այն, որ ցածր դասի մշակույթը ազատ հարթակ գտավ, որը սոցցանցն է՝ Յութուբ, Տիկ-Տոկ եւ այլն, ու որակը գնալով նվազեց:

Ինչպես կգնահատեք ներկայիս կինոն, արվեստն ու մշակույթը:

Ես չեմ կարող գնահատել, կարող եմ ուղղակի իմ ցանկությունը հայտնել: Շատ եմ ուզում, որ առաջինը վերականգնվի մշակույթի նախարարի պաշտոնը, այնուհետ նախարար նշանակվի մշակութային գործիչ, ով ճանապարհ անցած լինի, ով հասկանա արվեստից եւ, անշուշտ, մեծ կապեր կունենա աշխարհով մեկ, այդ ժամանակ ամեն բան կուղղվի: Մենք այդ զավակն ունենք, ով ապրում է մեր օրերում, պարզապես, պետք է ճիշտ ընտրություն անել: Առհասարակ, յուրաքանչյուր ազգ ճանաչում է ձեռք բերում իր մշակույթի եւ սպորտի միջոցով: Պիտի ասեմ, որ թատրոնը շարժվում է առաջ, որովհետեւ վերադարձել է թատերասեր հանդիսատեսը: Կար ժամանակ, որ միայն կոմերցիոն ներկայացումներ էին բեմադրում, սակայն այժմ պատկերը քիչ այլ է: Նաեւ ցավով պիտի ասեմ, որ կան թատրոններ, որոնք փակվում են, իսկ դա վատ է:

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ դերասաններին։

— Խորհուրդս հետեւյալն է՝ պետք է շատ աշխատել, շրջագայել, կարդալ ու որակով ֆիլմեր դիտել: Մի խոսքով՝ ինքնազարգանալ, անկախ ուսումից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում