«Ժողովուրդ».Բնակարան Երևանում, հողամաս Ծաղկաձորում․ Ինչ ունի Արսեն Թորոսյանը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր եւ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, համաձայն 2023 թվականի գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի` նախորդ տարեսկզբին հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս միանձնյա սեփականությամբ եւ մեկ անհատական բնակելի տուն՝ համատեղ սեփականությամբ։

Տարվա ընթացքում Թորոսյանի կողմից օտարվել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող 2 հողամաս, որոնք արժեցել են 7 մլն 800 հազար դրամ։ Պատգամավորի վաճառած հողը գնել է ոմն Կրեկուար Պաննա Նաիմին, որը հայտնվել է 2021 թվականի հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում։
Տարեվերջին, որպես անշարժ գույք, Թորոսյանի հայտարարագրում մնացել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տունը եւ 2020 թվականին ձեռք բերած Ծաղկաձոր քաղաքում գտնվող հողամասը։
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն, համաձայն ներկայացված տվյալների, շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող, 2015 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։
2010-2011 թվականներին Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիթորինգի եւ գնահատման բաժնի վարիչ է եղել եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011-2015 թվականներին եւ 2016-2018 թվականներին՝ «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի տնօրեն: 2018-2021 թվականներին ՀՀ առողջապահության նախարար է եղել, իսկ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 686 հազար դրամ, 1 355 եվրո եւ 88 դոլար, կանխիկ դրամական առկա միջոցները տարվա սկզբում կազմել են 12 մլն դրամ, սակայն այն տարեվերջին դարձել է 1 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները տարեվերջին կազմել են 34 մլն 017 հազար դրամ, որից 9 մլն 755 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 560 հազար դրամը եկամուտ է՝ ստացված Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

UniCredit Bank Austria AG միջազգային բանկից Թորոսյանը ստացել է 360 եվրո եւ նշել է դա որպես «այլ եկամուտ»։ Ի դեպ, UniCredit Bank Austria AG միջազգային բանկի 99,9965%-ը պատկանում է Միլանում գործող համաեվրոպական UniCredit բանկային խմբին:

ՔՊ-ական պատգամավորի եկամտի 15 մլն 750 հազար դրամը վարկ է «Ամերիաբանկ»-ից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 641 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, նոր կառուցվող բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերի բաժնում Թորոսյանը հայտարարագրել է 20 մլն ծախս։

Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը, պատգամավորից հետո ստանձնել է «Միբս ՍՊԸ»-ի տնօրենի պարտականությունները։

Թորոսյանի հետ փոխկապակցված այս ընկերության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ 2020 թվականին իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը. հանձնաժողովին տեղեկացրել էին, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թեւանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) իր հերթին որոշել է, որ առողջապահության նախարարության եւ նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող ընկերության միջեւ կնքված պայմանագրերում առկա չէ շահերի բախում։ Ահա սա էլ դառնում է ընտրովի արդարադատության բացառիկ եւ ակնհայտ ապացույց։

Օգտվելով վարույթ չհարուցելու հանգամանքից` 2023 թվականի ընթացքում Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած «Միբս» ընկերության եւ առողջապահության նախարարության միջեւ կնքվել է 2 պայմանագիր՝ 65 մլն 215 հազար դրամ եւ 104 մլն 015 հազար դրամ արժողությամբ։

Ստացվում է, որ անպատժելիությունը դառնում է ամենաթողության պատճառ, իսկ իշխանական անպատժելիների համար բոլոր փակ դռները մեխանիկորեն բացվում են Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 3-ին վկայի կարգավիճակով ներկա է եղել ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը։ Բանն այն է, որ 2019-ի տարեվերջին «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (Առեւտրային կաշառքը)»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում