«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թե՞ «ժուչոկի» պահը իրոք լուրջ է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Զարմանալի անկեղծություն են դրսեւորում ամերիկացիները: Այսպիսով` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԸ բացել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերն ու ուղիղ հայտարարել, թե`«Նիկոլ Փաշինյանը համոզիչ քայլ կատարեց` հանձնելով 4 անկլավները, մյուս խնդիրը միջանցքն է»: Անդրադառնալով վերոնշյալին` ուղիղ նշանակետին է խփել «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը` առաջարկելով Ուորլիքին հետեւյալը. «Տարեք ձեզ մոտ, թող մի երկու համոզիչ քայլ կատարի, Կալիֆորնիան ու Տեխասը վերադարձնի Մեքսիկային։ Մեկից ապօրինի միգրացիայի կռիվն էլ կվերջանա»։

Իսկ «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ եւ Բագրատ սրբազանի շարժման ակտիվի միջեւ հեռահար կռիվը, կարծես թե, անվերջանալի է: Սուրեն Պետրոսյանը, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանի իրեն ուղղված մեղադրանքին, թե` Նիկոլի օրակարգով է եկել, հակադարձում է նույնպիսի մեղադրանքով: «Ինքը չպետք է մոռանա, որ հենց այսօրվա պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը ու մարսեց դա, հետո հայաթափեց ու մարսեց, հնարավոր բոլոր զիջումներն արեց ու անում է, եւ էլի մարսում է», - շեշտել է Սուրեն Պետրոսյանը: Ինչ խոսք, ե՛ւ Գառնիկ Դանիելյանի, ե՛ւ Սուրեն Պետրոսյանի ասածի մեջ ճշմարտություն կա: Բայց զարմանալի է, որ Սուրեն Պետրոսյանը փոխանակ հերքի մամուլում տարածված լուրերը, թե մինչեւ Երեւան գալը` Տավուշում շարժման ակտիվը Պետրոսյանի մոտ «ժուչոկ» է նկատել, այդ օրվանից սկսել են չվստահել նրան», դրա փոխարեն ՀՅԴ-ականներին ու պառլամենտական ընդդիմությանն է«քլնգում»: Թե՞ «ժուչոկի» պահը իրոք լուրջ է:

Ասեցին լուրջ, հիշեցինք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ զարմանալի լուրջ դեմքով ժողովրդավարությունից էին խոսում եվրոպացիները: Պարզվում է` Երեւանում տեղի ունեցած Ժողովրդավարության հայկակական ֆորումի ժամանակ, FREEDOM HOUSE-ի ղեկավարության մասնակցությամբ, ինստիտուցիոնալ ժողովրդավարությունն էին քննարկում՝ առանց ընդդիմության։ «Սա ուղղակի նողկալի է, սա ժողովրդավարության իրական ոտնահարում է, երկակի ստանդարտների խայտառակ պատկեր», - արձանագրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Չէ, թերեւս ճիշտ էր ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, երբ ամիսներ առաջ պնդում էր, թե Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության մակարդակը Freedom house-ի որոշելիքը չէ։ Ասեք, որ այս իշխանությունը միջազգային կազմակերպություններին փչացնելու ֆանտաստիկ փեշակ ունի:

Եվ մինչ եվրոպացիների հետ Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդավարությունից, հայաստանյան բանտերում շարունակում են անազատության մեջ մնալ տասնյակներով քաղբանտարկյալներ: Այս առումով զարմանալի դիպուկ նկատառում է արել ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ: Նա մասնավորապես նշել է. «Իսկ նկատո՞ւմ եք, որ նույնիսկ ընդդիմադիր շրջանակներում արդեն մի տեսակ նորմալ է ընկալվում քաղբանտարկյալների առկայության փաստը, սովորական է դարձել, որ բողոքի ամեն ալիքից հետո մի քանի տասնյակ մարդկանց են փակում բերդերում կամ տնային կալանքի տակ պահում... Մի քանի օր գրում ենք ձերբակալությունների կամ առավել վրդովեցուցիչ ինչ-որ դեպքերի մասին ու հետո վերադառնում business as usual վիճակի»։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան