«Փաստ». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ին ավարտվեց միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլը:

Ըստ էության, մնացել է մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլը, որի ժամանակ հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված, բայց միասնական քննություններից դրական գնահատականներ ունեցող դիմորդները կարող են հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտությունների գծով առկա լինեն թափուր տեղեր: Քննությունների ընդհանուր նախնական ցուցանիշները վերլուծելու առիթ դեռ կլինի: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, այս տարի ևս մի շարք բուհերում կլինեն ոչ քիչ թափուր տեղեր:

Միևնույն ժամանակ, հետաքրքիր է, որ զգալի մեծացել է հետաքրքրությունը ռուսական «ծագումով» բուհերի նկատմամբ: Կրթական համակարգի մեր աղբյուրները նշում են, որ թեպետ նախորդ տարիներին էլ այս բուհերը դիմորդների պակաս չեն ունեցել, բայց այս տարի սպասվում է շատ լուրջ հոսք: Խոսքը մասնավորաբար Հայ-ռուսական համալսարանի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի մասին է:

Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղն այս տարի աննախադեպ քանակի դիմորդներ է ունենալու: Սա առաջին հերթին ուշագրավ է Հայաստանում վերջին մի քանի տարիներին հակառուսականության առավել սրված քարոզչության ֆոնին, որն իրականացնում են Հայաստանի իշխանություններն ու նրանց արևմտյան աջակիցները: Իսկ թե ինչով է պայմանավորված ռուսական բուհերի նկատմամբ հետաքրքրության նման կտրուկ աճը, դժվար է ասել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում