«Հրապարակ». Իշխանությունը բացում է քսակը՝ յուրայիններին խրախուսելու համար

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ խորհրդարանի պատգամավորներն ու աշխատակազմը մեկ աշխատավարձի դրույքաչափով նաեւ պարգեւավճար են ստացել Հայաստանում իրենց կողմից ոտնահարված Սահմանադրության օրվա առիթով, որը նշվում է այսօր՝ հուլիսի 5-ին

Հիշենք՝ անցած տարի խորհրդարանը Սահմանադրության օրվա կապակցությամբ պարգեւավճարներ չի բաժանել։

Այս տարվա առատաձեռնությունը, ըստ մեր աղբյուների՝ ներքաղաքական անկայուն իրավիճակով է պայմանավորված: Իշխանությունը մի կողմից յուրայիններին է զոհաբերում՝ մեղադրելով բյուջեն մսխելու, յուրացումների համար, մյուս կողմից՝ բացում է քսակը՝  իշխանությունը պահելու, յուրայիններին փողով խրախուսելու համար։ Հընթացս էլ օգտվում են ընդդիմադիր պատգամավորներն ու աշխատակազմը։ Ի դեպ, Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները երեկ հայտարարեցին, որ պարգեւավճարն ուղղելու են Զինվորի տան կարիքներին՝ բարեգործական նպատակներով։ 

Սահմանադրության օրվա առիթով այս տարի պարգեւավճար տալու պատճառներից մեկն էլ թերեւս Ալիեւի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջն է, Փաշինյանը այսպիսով    փորձում է հանրությանը ցույց տալ, թե որքան է կարեւորում Սահմանադրությունը եւ չի վախենում Ալիեւից նշանավորելու այդ օրը, մինչդեռ արդեն իսկ որոշում է ընդունել նոր Սահմանադրություն գրելու վերաբերյալ եւ հանձնարարել է նախագիծը ներկայացնել 2026-ի վերջերին։

Այս տարի նաեւ տոնական միջոցառումներ են կազմակերպվել, տեղի կունենա տոնական քայլերթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից` ժամը 19:30-ին, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Տոնական քայլերթին կմասնակցեն բոլոր մարզերից, Երևանի բոլոր վարչական շրջաններից, բազմաթիվ հասարակական կառույցներից, սփյուռքից ժամանած պատանիներ և երիտասարդներ։

Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը, պատվո պահակային վաշտերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սաները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները, իսկ երեկոյան ութին Հանրապետության հրապարակում համերգ կսկսվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում