«Ժողովուրդ». Նվե՞ր. Ինչպես է Առուշ Առուշանյանի հոր «Առանցք» ՍՊԸ-ն ձեռք բերել 156 մլն դրամանոց «գոլդ» համարանիշը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտ ամսին հայտնել էր, որ հայտնի` 7 «գոլդ» համարանիշներից մեկը, բոլորի կողմից ցանկալի 000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին պատկանող «Առանցք» ՍՊԸ-ն:

Համարանիշները վաճառվել էին 156 մլն դրամով:

Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ համարանիշները գրանցված են Mercedes-benz G63 AMG 4.0 մեքենայի վրա, որով Առուշ Առուշանյանն էր շրջում:

Ավելին` ոչ սթափ վիճակում վարելու համար նա 1 տարով զրկվել էր վարորդական իրավունքից:

Առուշանյանն ինքն էլ չէր հերքել, որ «գոլդ» համարանիշներով մեքենան իրենն է:

Այսինքն` 000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը պատկանող ՍՊԸ-ն, բայց Առուշանյանն է այն օգտագործում:

Հարց է առաջանում՝ իրավունք ունե՞ր «Առանցք» ՍՊԸ-ն համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին
Այս գործարքի հետ կապված մի քանի հարց վիճահարույց է:

Եթե համարանիշը գնվել է «Առանցք» ՍՊԸ-ի անունից, նշանակում է` 156 միլիոն դրամը ելք է եղել կազմակերպության դրամարկղից, ինչը հարկային իմաստով ունի բազմաթիվ սահմանափակումներ, քանզի ցանկացած ձեռքբերում պետք է անմիջական կապ ունենա կազմակերպության` տվյալ դեպքում շինարարական կենստրուկցիաների հետ (վաճառք, արտադրություն, այլ):

Եթե համարանիշը ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի անունից, բայց Գագիկ կամ Առուշ Առուշանյանի անձնական միջոցներով, ապա գործարքը միանշանակ պարունակում է կեղծիքի տարրեր:

Եթե նվերը ստացել է պաշտոնատար անձ Առուշ Առուշանյանը, ապա այն պետք է հանձնի պետական գանձարան (156 միլիոն դրամը մեծ է 20 հազար դրամից)

Ցանկալի կլինի` ոլորտի մասնագետները գնահատական տան 156 միլիոն դրամ արժեքով այս շարժին, որը, ի դեպ, գերազանցում է նաև «Առանցք» ՍՊԸ-ի տարեկան վճարած հարկերի գումարը։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Առանցք» ՍՊԸ-ի հետ` պարզելու՝ ինչու են համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին:

Մեր հեռախոսազանգին պատասխանեց ընկերության աշխատակիցներից մեկը, որը նշեց՝ ինքը տեղյակ չէ դրանից ու որեւէ իրավասություն չունի հարցին պատասխանելու:

Հարցին՝ չունեն մամուլի բաժնի կամ որևէ այլ պատասխանատու, որը կպատասխանի մեր հարցերին, վերջինս ասաց՝ ոչ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում