«Փաստ». Լուրջ քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում ակնկալիք ունեցող մարդիկ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Սրբազան պայքար» շարժման առումով նկատելի են կազմակերպչական խնդիրներ։ Գոնե ինձ համար: Անհրաժեշտ է ավելի նրբանկատորեն մոտենալ յուրաքանչյուր հարցի, ինչպես նաև դառը փորձից ելնելով՝ յուրաքանչյուր անհատին, որը մասնակցում է փոքր ու մեծ «փակ նիստերին»։ Փակ նիստեր գումարելու պատճառներից գլխավորն այն է, որ նիստին քննարկվող հարցերը հնարավորինս գաղտնի մնան, սակայն պարզ պատճառներից ելնելով՝ դա անհնար է իրականացնել, ուստի շատ ավելի նպատակահարմար կլիներ՝ քննարկումները հեռարձակվեին նույնիսկ ուղիղ եթերներով։

Նախորդ հոդվածում արդեն խոսել եմ «Սրբազան պայքար» շարժմանը զուգահեռ նոր շարժում ստեղծելու նպատակահարմարության մասին՝ այն մտածումով, որ գործող շարժմանը չմիանալու համար տարբեր հասկանալի պատճառներ կարող են լինել, որոնցից մեկը շարժման առաջնորդի՝ ՀԱԵ հոգևորական լինելու հանգամանքն է, քանզի փաստ է, որ կան շատ մարդիկ, ովքեր ՀԱԵ անդամ չեն և դժվարանում են շարժման հետ հաղորդակցվելու հարցում։ Երկրորդ ոչ պակաս կարևոր պատճառը գործող շարժմանը չմիանալու համար, ըստ իս, կարող են լինել շարժման կողմից հնչող թեզերը, որոնցից ուզում եմ հատկապես առանձնացնել այն թեզը, թե՝ «այս շարժումը չակնկալիքների շարժում է»։ Սա նույնպես նուրբ հարց է, և շատերը ձեռնպահ կմնան այս թեզին չհամաձայնելու մասին բարձրաձայնել։

Բայց խոսել պետք է։ Միգուցե ոչ քաղաքական նպատակներ հետապնդող շերտերի համար այդ թեզը ընկալելի և ընդունելի լինի, բայց եթե «Սրբազան պայքար» շարժումը հավակնում է լինել լուրջ քաղաքական միավոր հայաստանյան ներքաղաքական կյանքում, ապա այս թեզը դժվար թե դրա համար նպաստավոր լինի։ Իհարկե, կարելի է փիլիսոփայել, ասել՝ դե, ոչինչ, ավելի լավ, ինքնամաքրման է գնում շարժումը, կմնան առավել նվիրյալները և այլն։ Չակնկալիքների պայքար քաղաքական դաշտում լինել չի կարող։ Իրականությունն այն է, որ լուրջ քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում ակնկալիք ունեցող մարդիկ, որոնք իրենց արածի դիմաց նաև որոշ արդարացված ակնկալիքներ պետք է ունենան, իսկ եթե չունեն ակնկալիքներ, ուրեմն ո՞րն է նրանց մոտիվացիան։

Ժողովուրդն էլ ակնկալիքներ ունի, երբ գալիս է հանրահավաքներին, նա ակնկալում է անվտանգ ու բարեկեցիկ կյանք, նորածին մանուկն էլ ակնկալիք ունի, երբ լացում է, նա մոր կաթն է ակնկալում, մահացողն էլ ակնկալիք ունի, երբ արտասվում է, նա Տիրոջ ողորմությունն է ակնկալում, այնպես որ, պետք է թեզերը մոտիվացնող լինեն, ինչը չի կարելի ասել «այս պայքարը չակնկալիքների պայքար է» թեզի մասին։ Ասածս բնավ չի նշանակում, որ քաղաքական գործիչները շահամոլներ են կամ պաշտոնատենչ մարդիկ, ոչ, այլ նշանակում է, որ նրանք այս կյանքի մասին ունեն հիմնականում իրատեսական հայացքներ, և որպեսզի այսպիսի գործիչները պասիվ վիճակում չհայտնվեն, նրանք կարող են համախմբվել նոր շարժման շուրջ, որը տարըմբռնումներից խուսափելու համար, կրկնեմ, ոչ մի պարագայում չի հակադրվի «Սրբազան պայքարին», այլ հակառակը՝ մեկը մյուսին թև ու թիկունք կլինեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում