Ավինյանը Նյուվասյուկիի ոճով

Հասարակություն

Երեւանի 9 տոկոսանոց քաղաքապետ  Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երեւանը դառնալու է սմարթ քաղաք, այսինքն` հայերեն ասած` խելոք քաղաք:

Մինչ Ավինյանը արտաբերում էր այդ Օստապ Բենդերին բնորոշ մտավարժանքները, արդեն երկու օր է, ինչ չի աշխատում Ազգային ժողովի մոտ գտնվող Բաղրամյան պողոտա Դեմիրճյան խաչմերուկի լուսացույցը, ստեղծելով երթեւեկության լուրջ խափանումներ: Եթե Ավինյանը հատուկ չի կարգավորում հարցը, որպեսզի նյարդայնացնի Ալենին, որը ամեն անգամ Աժ գալիս խախտում է երթեւեկության կանոնները եւ իր թանկարժեք մեքենայով եւ ուղեկցողներով խցկվում երթեւեկության մեջ:

Սակայն, ի՞նչ նպատակ է հետապնդում Ավինյանը, երբ սկզբունքորեն չի վերանորոգում Երեւանի փողոցները, որոնք ամենուրեք «զարդարված» են մեծ փոսերով: 

Բազմիցս գրվել է նաեւ Երեւանի ստորգետնյա անցումների մասին, որոնք նմանվում են կա՛մ հասարակական զուգարանի, կա՛մ արեւելյան կեղտոտ շուկայի: Բարեկամություն մետրոյի կայարանի մոտ գտնվող ստորգետնյա անցումը արդեն անցում էլ անվանել դժվար է: Առեւտրականները այնքան են լցրել իրենց ապրանքները, զբաղեցնելով անցումը, որ մարդիկ ստիպված խցկվում են մի կերպ այդ անցումով անցնելու համար: Իսկ կեղտը, հակասանիտարական վիճակը ու գարշահոտությունը այդ անցումից անպակաս են: Էլ ավելի անմխիթար ու զուգարանային վիճակում է գնտվում Մաշտոցի պողոտայի «Ձկան խանութի» մոտ գտնվող գետնանցումը: Սա իսկապես վեր է ածվել  զուգարանի, քար ու քանդ վիճակում ու սա մայրաքաղաքի ամենասրտում: Այսինքն` Ավինյանը ոչ միայն նոր ստորգետնյա անցում կառուցել ի վիճակի չէ, այլ անգամ չի կարող սովետական երանելի ժամանակներից իրեն ժառանգություն մնացած  գետնանցումները պահել քիչ թե շատ նորմալ վիճակում:

Մենք արդեն մի քանի անգամ գրել ենք Հյուսիսային պողոտայի մոտ գտնվող լքված նկուղների խնդրի մասին, որոնք ոչ միայն դարձել են աղբանոց եւ զուգարան, այլեւ վտնագավոր են անցորդների համար, քանի որ ցանկապատը վաղուց հանվել է:

Առանձին կարելի է խոսել Երեւանի փողոցների գծանշման մասին, ինչը, կա՛մ չի կատարվում, կա՛մ եթե կատարվում է, ապա օգտագործվում է ջրաներկ, որը գծանշելուց հետո հաջորդ օրը ջնջվում է: Դե, փողն էլ երեւի իրար մեջ կիսում են:

Այնպես որ Ավինյան, չենք ուզում, ո՛չ քո սմարթ, ո՛չ էլ որեւէ այլ մոդայիկ անվանմամբ քաղաք: Ուզում ենք նորմալ, մաքուր, անվտանգ Երեւան: Բայց դե դուք, նիկոլազգիներդ, դա ապահովել չեք կարող: Հետեւապես` ուզում ենք Երեւան առանց նիկոլազգիների:

Ա. Հովհաննիսյան

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին