Ֆրանսիական տանիքը փուլ եկավ

Վերլուծություն

­­Փոր­ձե­ցինք նկա­րագ­րել ի­րա­վի­ճա­կը, թե ինչ ի­րա­վի­ճա­կում է հայտն­վել Հա­յաս­տա­նը ներ­կա պա­հին (Տե´ս https://iravunk.com/?p=287823&l=am): ­Սա­կայն գե­րակ­տիվ գլո­բալ զար­գա­ցում­նե­րը շա­րու­նակ­վում են: Ո՞ւր կա­րող է այս ա­մե­նը հասց­նել ­Նի­կո­լին եւ ողջ եր­կի­րը. սա է այս պա­հի հիմ­նա­կան հար­ցադ­րու­մը:

Այս օ­րե­րին տե­ղի ու­նե­ցավ եր­կու ի­րա­դար­ձութ­յուն, ո­րը կա­րող է ազ­դել Հա­յաս­տա­նի վրա: ­Նախ, Ի­րա­նում կա­յա­ցած ընտ­րութ­յուն­ներն են, որ­տեղ հաղ­թեց ռե­ֆոր­մա­տոր եւ թյուր­քա­մետ հա­մար­վող ­Մա­սուդ ­Փե­զեշկ­իա­նը: Թեեւ տար­բեր աղբ­յուր­նե­րից ե­ղան նաեւ կան­խա­տե­սում­ներ, թե դա Ի­րա­նի քա­ղա­քա­կան կուր­սում կա­րող է շրջա­դար­ձա­յին դառ­նալ, սա­կայն հա­վա­նա­կա­նութ­յու­նը չնչին է: ­Նախ, Ի­րա­նում կան նա­խա­գա­հի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յան ա­մե­նա­լայն օ­րենսդ­րա­կան գոր­ծա­ռույթ­ներ: Երկ­րոր­դը, ի­րա­նա­կան բա­նա­կը, ա­վե­լի կոնկ­րետ՝ բա­նա­կի կո­րի­զը՝ ­Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սը ­Բարձ­րա­գույն հո­գե­ւոր խորհր­դի վե­րահս­կո­ղութ­յան տակ են, եւ նա­խա­գա­հի կող­մից ո­րե­ւէ չհա­մա­ձայ­նեց­ված ար­մա­տա­կան քայլ կկանխ­վի ան­մի­ջա­պես:

­­Փե­զեշկ­իա­նի բա­րե­փո­խիչ լի­նե­լը եւս նման է, որ տե­ղա­վոր­վում է պե­տութ­յան բարձ­րա­գույն ղե­կա­վա­րութ­յան ընդ­հա­նուր կուր­սի մեջ: ­Նախ, ի­րա­նա­կան հան­րութ­յան մոտ ո­րո­շա­կի բա­րե­փո­խում­նե­րի, այդ թվում՝ տնտե­սութ­յան եւ կյան­քի վրա կրո­նա­կան խիստ նոր­մե­րը մեղ­մե­լու պա­հանջ ի­րոք կա: Երկ­րոր­դը, այդ պա­հանջն ակն­հայ­տո­րեն կա նաեւ կրո­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի մոտ: ­Փաստն այն է, որ Ի­րա­նը, որ­պես պե­տութ­յուն, տե­ղա­փոխ­վել է բո­լո­րո­վին այլ «քա­շա­յին կա­տե­գո­րիա»: ­Դա են­թադ­րում է նաեւ ար­տա­քին շփում­նե­րի (ար­տա­քին տնտե­սութ­յուն, դրա­նից բխող՝ ներ­քին տնտե­սա­կան եւ այլ ուղ­ղութ­յու­ննե­րով) նոր մա­կար­դակ, ո­րի պա­րա­գա­յում Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յու­նից պահ­պան­վող խիստ նոր­մե­րը խոչըն­դոտ են: ­Կա­ռա­վա­րե­լի չա­փա­վոր բա­րե­փո­խում­ներ, ա­հա այս մա­սին է խո­սում ­Փե­զեշկ­իա­նը, եւ այն տպա­վո­րութ­յունն է, որ հենց դրա հա­մար նա կա­րո­ղա­ցավ մաս­նակ­ցել եւ հաղ­թել ընտ­րութ­յուն­նե­րում: Ա­մեն դեպ­քում, ինչ­պես պնդում է, օ­րի­նակ, CNN-ը. «Արեւմտ­յան երկր­նե­րը չեն ակն­կա­լում, որ այս ընտ­րութ­յուն­նե­րը կփո­խեն ի­րենց հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ի­րա­նի հետ», ոչ էլ «Ի­րա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գիծն Իս­րա­յե­լի հետ», ա­ռա­վել եւս, որ ­Փե­զեշկ­իանն էլ իր հեր­թին է հայ­տա­րա­րում. «Ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րում հույ­սը դնե­լու է ­Խա­մե­նեիի վրա»: ­Կարճ ա­սած, մաս­նա­վո­րա­պես հա­յաս­տան­յան եւ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ Ի­րա­նի քա­ղա­քա­կան կուր­սում ե­թե ան­գամ լի­նեն ո­րո­շա­կի տե­ղա­շար­ժեր, ա­պա միայն տակ­տի­կա­կան բնույ­թի:

Այլ հարց է` Ֆ­րան­սիա­յում կա­յա­ցած ընտ­րութ­յուն­նե­րը, ո­րոնք հար­ցեր լու­ծե­լու փո­խա­րեն, նոր բար­դութ­յուն­ներ ի հայտ բե­րե­ցին: ­Մա­րի լը ­Պե­նի ա­ջա­կողմ­յան դա­շին­քը, չնա­յած ընդ­հա­նուր սպա­սե­լիք­նե­րին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, վերջ­նա­կան արդ­յունք­նե­րով հաղ­թող չդար­ձավ: ­Թե ին­չու, թե­րեւս, կա­րող ենք կրկնել ա­վե­լի վաղ մեր հայտ­նած են­թադ­րութ­յու­նը, որ. «­Մա­րի լը ­Պենն այս չա­փա­զանց խա­ռը գլո­բալ ի­րա­վի­ճա­կում ան­գամ չի ցան­կա­նա իշ­խա­նութ­յու­նը վերց­նել՝ գե­րա­դա­սե­լով մնալ ծայ­րա­հեղ ընդ­դի­մա­դի­րի դիր­քե­րում եւ պատ­րաստ­վե­լով նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին» (­­­Տե´ս https://iravunk.com/?p=287382&l=am): Ա­մեն դեպ­քում, ա­ռա­ջա­տա­րի դիր­քե­րից միան­գա­մից եր­րորդ հո­րի­զո­նա­կան նա­հանջ (սպաս­վող 220 ման­դատի փո­խա­րեն 143)` միայն դրա­նով է բա­ցատ­րե­լի դիր­քե­րի գի­տակց­ված զի­ջումը:

­Սա­կայն սա էլ ա­վե­լի բարդ ի­րա­վի­ճակ է ստեղ­ծել: Ձախ` «Նոր ժո­ղովր­դա­կան ճա­կատ» դա­շին­քը ստա­ցել է 182 տեղ խորհր­դա­րա­նում, Մակ­րո­նի «Միա­սին հա­նուն հան­րա­պե­տութ­յան» կոա­լի­ցիան՝ 168: Մե­ծա­մաս­նութ­յուն (289 ման­դատ) ձե­ւա­վո­րե­լու միակ հնա­րա­վոր տար­բե­րա­կը այս եր­կու ու­ժե­րի դա­շինքն է, քա­նի որ Մարի լը Պե­նի դա­շինքն այս եր­կու­սի հետ բա­ցառ­վում է: Միայն թե կա մեկ այլ նրբե­րանգ:

­Հաղ­թող դա­շին­քում ա­ռաջ­նա­յին տե­ղում է Ժան-Լ­յուկ Մե­լան­շո­նի «Չն­վաճ­ված Ֆ­րան­սիան»։ Իսկ ա­հա Մե­լան­շո­նը կտրուկ դեմ է Մակ­րո­նին եւ Ուկ­րաի­նա­յի հար­ցում նրա քա­ղա­քա­կա­նութ­յա­նը՝ պա­հան­ջե­լով փոխ­զի­ջու­մա­յին խա­ղա­ղութ­յուն Ուկ­րաի­նա­յի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ՝ «Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­կան հա­կա­մար­տութ­յու­նը կա­րող է հան­գեց­նել միայն Ֆ­րան­սիա­յի ամ­բող­ջա­կան կոր­ծան­մա­նը» տես­լա­կա­նով: Բա­ցի այդ, Մե­լեն­շո­նը Մարի լը Պե­նից մի բան էլ կոշտ է Ուկ­րաի­նա ֆրան­սիա­կան զոր­քեր ու­ղար­կե­լու հար­ցում։ Լ­րագ­րող­նե­րը Մե­լեն­շո­նին ան­վա­նում են ծայ­րա­հեղ ռու­սա­մետ։ Իսկ ա­հա լրագ­րող­նե­րից մե­կի խոս­քով. «Մե­լեն­շո­նը քա­ղա­քա­կան սպեկտ­րի ձախ եզ­րում է, բայց Կ­րեմ­լի ա­ռաջ­նոր­դի փաս­տա­բանն է»: Ա­վե­լաց­նենք, որ Մե­լեն­շո­նը հան­դես է գա­լիս ՆԱՏՕ-ից Ֆ­րան­սիա­յի դուրս գա­լու օգ­տին եւ ան­թա­քույց ար­հա­մար­հում է ԵՄ-ին:

Այս­քա­նով հան­դերձ, հա­զիվ ընտ­րութ­յուն­նե­րում հաղ­թե­լու փաս­տը ֆիք­սած, ար­դեն իսկ ա­րեւմտ­յան լրատ­վա­մի­ջոց­նե­րը սկսե­ցին տա­րա­ծել նման մտքեր՝ «Սա խե­լա­գա­րութ­յուն է», «Ժո­ղովր­դա­կան ճա­կա­տը հաղ­թում է եւ Մակ­րո­նին կանգ­նեց­նում է մեկ այլ խնդրի ա­ռաջ», «Ծայ­րա­հեղ ձա­խե­րը խնդրում են Մակ­րո­նին զի­ջել ի­րենց Մարի լը Պե­նի պար­տութ­յու­նից հե­տո»: Կարճ ա­սած, Մակ­րո­նը պետք է հրա­ժա­րա­կան տա: Մակ­րո­նի հա­մար դեռ ելք կա՝ կա­րող է հրա­ժար­վել ո­րե­ւէ դա­շին­քից, եւ այս դեպ­քում ստիպ­ված կլի­նեն գնալ նոր ընտ­րութ­յուն­նե­րի: Իսկ Ֆ­րան­սիա­յում Օ­լիմ­պիա­կան խա­ղերն են, եւ դրան զու­գա­հեռ՝ նման գերճգ­նա­ժա՞մ. դ­րան Մակ­րոնն ինչ­պե՞ս է դի­մա­նա­լու: Ա­սենք դի­մա­ցավ, իսկ ի՞նչ կլի­նի նոր ընտ­րութ­յուն­նե­րի դեպ­քում, երբ քա­ղա­քա­կան դաշտն այս վի­ճա­կում է:

­Վե­րա­դառ­նանք Հա­յաս­տա­նին. Բայց չէ՞ որ այս խայ­տա­ռակ վի­ճա­կում հայտն­ված Մակ­րո­նը Նի­կո­լի ա­րեւմտ­յան «ու­ղիղ տա­նիքն» էր, ու հի­մա ի՞նչ է լի­նե­լու՝ մեծ հարց է: Գու­մա­րած, ա­մե­րիկ­յան «վե­րահս­կիչ թի­մը» ոչ պա­կաս խայ­տա­ռակ վի­ճա­կում է, քան Մակ­րո­նը. իսկ այն­տե՞ղ ինչ է լի­նե­լու, ե­թե Թ­րամ­փը հաղ­թի: Բ­րի­տա­նիա­յում հաղ­թել են լեյ­բո­րիստ­նե­րը, ո­րոնք թեեւ հայ­տա­րա­րում են ար­տա­քին հին կուր­սը շա­րու­նա­կե­լու օգ­տին, բայց ի՞նչ է լի­նե­լու հա­յաս­տան­յան մյուս կու­րա­տո­րի՝ MI6-ի հետ, է­լի միայն ա­նո­րո­շութ­յուն է: Նույն­քան խա­ռը վի­ճակ է ԵՄ-ում: Վար­չա­պետ Օր­բա­նը, ով եվ­րո­պա­կան հար­թա­կում մե­նակ չէ, իս­կա­կան շրջայց է ի­րա­կա­նաց­նում Մոսկ­վա-­Պե­կին-­Վա­շինգ­տոն եր­թու­ղով՝ ա­ռանց ԵՄ լի­դեր­նե­րի ար­տոն­ման: Այ­սինքն, ԵՄ-ն, որ­պես միաս­նա­կան կա­ռույց, փաս­տա­ցի չի գոր­ծում. ու ինչ­պե՞ս են Հա­յաս­տա­նում խո­սում ԵՄ գնա­լուց:

Ի՞նչ լու­ծում­ներ կլի­նեն ա­րեւմտ­յան այս ընդ­հան­րա­կան կա­շա­յում՝ ով ի­մա­նա: Ընդ ո­րում, լա­րում­նե­րը միայն սրվում են, կսրվեն մին­չեւ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րը, եւ այս վի­ճա­կում հաս­տատ նրանց դարդ ու ցա­վը Նի­կո­լը չէ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում