«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՍԱՍ»-ի Արտակին առնչվող քրեական վարույթն ընթացքի մեջ է. նա դատավարական կարգավիճակ չունի․ Հետք

Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) մասին «Հետքի» հրապարակումից հետո նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը: Այս մասին գրում է Հետքը։

 

2022 թ. ապրիլի 29-ին «Հետքը» հետաքննություն էր հրապարակել Արտակ Սարգսյանի եւ նրա որոշ բիզնեսների մասին՝ հիմնվելով ամբողջ աշխարհում մեծ աղմուկ հանած «Պանդորայի փաստաթղթերի» վրա: Պարզել էինք, որ Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի գործունեությանն աջակցելու համար ընկերություններ են հիմնել Կիպրոսում եւ օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ): Կիպրական «SDA Trade Chain Group Limited»-ի սեփականատեր էր գրանցվել վիրջինյան «SADA Holding and Investment Inc.»-ը, որի հիմնադիրներն էլ 50-50 համամասնությամբ Սարգսյան եղբայրներն էին։ Սակայն Արտակ Սարգսյանն իր հայտարարագրերում չի ներկայացրել օֆշորային ընկերությունում ունեցած բաժնեմասը։

 

 

Նա չի հայտարարագրել նաեւ ամերիկյան «SAS USA LLC»-ում ունեցած 50 տոկոսը (մնացած 50 տոկոսը պատկանում է եղբորը)։ Ընդ որում՝ 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ 50 տոկոս բաժնեմաս ունի ամերիկյան այս ընկերությունում, բայց հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (ներկայում՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) ներկայացրած փաստաթղթերում «SAS USA»-ի անունը բացակայում է։

 

Մեր հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ էլ 2022 թ. մայիսի 15-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բանն այն է, որ առերեւույթ հանցանքը տեղի է ունեցել 2003 թ. ընդունված ՔՕ-ի գործելու ժամանակահատվածում):

 

Այս դրույթը սահմանում է, որ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է 2-4 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը 3 տարով զրկելով կամ առանց դրա: 

 

Չնայած քրեական վարույթը նախաձեռնվել է ավելի քան 2 տարի առաջ, եւ մեր հետաքննության առանցքում նախկին պաշտոնյա Արտակ Սարգսյանն էր, Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ նախաքննությունը շարունակվում է, բայց Ա. Սարգսյանը ներկայում դատավարական կարգավիճակ չունի: Այսինքն՝ նա ո՛չ վկա է, ո՛չ մեղադրյալ:  

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան