«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ «մոծակ է կծել» Խանումյանին. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Աչքներս լույս, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ իրազեկել է, որ Երեւանը կդառնա «սմարթ սիթի», կատարվող ամբողջ աշխատանքն էլ առցանց երեւալու է։ Այո՛, մի տրանսպորտի խնդիր այդպես էլ չլուծող, քաղաքի փոսերը չլցնող ու գծանշում նորմալ չիրականացնող քաղաքագլուխը հիմա էլ տեխնոլոգիապես գերհագեցած «սմարթ»` խելացի քաղաք է կառուցում: Այստեղ են ասել` «հասել եք, իջեք», ընդ որում` Աջափնյակի մետրո կայարանում, որը կառուցելու խոստումներով «մազոլ» արեցին երեւանցիների ականջները, բայց մետրոկայարանն այդպես էլ մնաց անիրական: Արհեստական բանականության հույսին մնացած իշխանավորների «վայ-ֆայն» անջատես, կկորեն իրենց աշխատասենյակի մեջ, պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կլինի ավինյանական «սմարթ» քաղաքում` ամեն մի տեխնիկական խնդրի հետեւանքով:

Իսկ Երեւանի քաղաքապետի նախկին թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ հուզառատ հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով Կիեւի մանկական հիվանդանոցի ռմբակոծումը, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Զարմանալի է, որ կուսակցության ղեկավարը հանդես է գալիս հայտարարությամբ՝ առանց խորանալու տեղի ունեցածի մանրամասների մեջ: Մասնավորապես՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին կանխամտածված հարվածելու մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ հիվանդանոցի ոչնչացման պատճառ է դարձել ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկումը, ընդ որում՝ սա առաջին անգամը չէ, որ Կիեւը նման սադրանքների է դիմում։ Այս ամենի համատեքստում տեղին է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կանանց խորհրդի նախագահի դիտարկումը. «Այդ ամոթանք տվող «սրտացավները» արդյո՞ք ամոթանք տալիս էի՞ն ԱՄՆ-ին, երբ նրա ռմբակոծությունների հետեւանքով Իրաքում միայն 500 հազար (կես միլիոն) երեխաներ զոհվեցին: Թե՞ վախենում էին իրենց վիզաների ու սառեցրած հաշիվների համար: Միգուցե նրանք վրդովվել են ավելի վաղ՝ 1999 թ. Հարավսլավիայի ռմբակոծությունների ժամանակ եւ համացանցը ողողել են իրենց ցասումով ու իրենց վրդովմունքն ու ամոթանքն են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Քլինթոնին եւ պետքարտուղար Օլբրայթին, երբ դրանց հրամանով աշխարհի քարտեզից ջնջվեց ֆեդերատիվ Հարավսլավիան, երբ տոտալ, անխնա, ռմբակոծվում էին բոլոր օբյեկտները՝ նույնիսկ քաղաքացիական նշանակություն ունեցող հիվանդանոցներն ու մանկապարտեզները: Որքան զազրելի են ընտրովի դատապարտությունները...»:

Մինչդեռ Արցախի ՏԿԵ նախկին նախարար ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆԸ, որը ժամանակին հայտնի էր իր արեւմտամետ կողմնորոշումով եւ հակառուսական դրսեւորումներով, զարմանալիորեն դարձի է եկել: News.am-ի հետ զրույցում ո՛չ ավել, ո՛չ պակաս նա հայտարարել է, թե` ԵՄ-ն այսօր աջակցում է թուրքական միության ստեղծմանը. «Միջին միջանցքի վերաբերյալ խոսում են թե՛ ամերիկացիները, թե եվրոպացիները: Հայաստանին համոզելու ուղղությամբ քայլեր հենց արեւմտյան երկրներն են անում: Մեզ բարեկամ թվացող շատ արեւմտյան դեսպաններ, որ գործում են Հայաստանում, լրացնում են Թուրքիայի դեսպանության բացակայությունը: Արեւմուտքը թուրքական միության ստեղծման մեջ տեսնում է իր պլանների իրագործումը՝ Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, հետագայում նաեւ Չինաստանը ռուսական ազդեցությունից հանելու ուղղությամբ»: Այս ի՞նչ «մոծակ է կծել» Խանումյանին, դժվար է ասել, բայց եթե նույնքան անկեղծ լիներ նա ժամանակին, գուցե այսօր Արցախը կորսված չլինե՞ր:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան