Ինչ է հուշում Հայաստանին Մոդիի մոսկովյան այցը

Վերլուծություն

­Հա­յաս­տան­յան այս վեր­ջին ի­րո­ղութ­յուն­նե­րի ֆո­նին ար­ձա­նագր­վեց եւս մեկ էա­կան փաստ, ո­րը վկա­յում է, որ Նի­կո­լի ուղ­ղութ­յամբ ռուս-ի­րա­նա­կան ճնշում­նե­րը նոր ո­րակ են ստա­նա­լու: Խոս­քը Հնդ­կաս­տա­նի վար­չա­պետ Նա­րենդ­րա Մո­դիի` Ռու­սաս­տան այ­ցի մա­սին է:

Այն, որ ԱՄՆ-ն տե­ւա­կան ժա­մա­նակ հա­մա­ռո­րեն փոր­ձում է Հնդ­կաս­տա­նին հետ քա­շել Ռու­սաս­տան-­Չի­նաս­տան ուղ­ղութ­յամբ ծրագ­րե­րից, որ­տեղ ա­ռաջ­նա­յին տե­ղում է «Հ­յու­սիս-­Հա­րավ» մե­գա­նա­խա­գի­ծը, հայտ­նի պատ­մութ­յուն է: Բայց ա­հա, վե­րընտ­րութ­յու­նից հե­տո ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան այ­ցը կա­տա­րե­լով Մոսկ­վա (մինչ այս Մո­դին այց­ելել էր նաեւ Աս­տա­նա, բայց ՇՀԿ գա­գա­թա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու հա­մար, ո­րը երկ­կողմ այց չէ), Մո­դին դրա­նով ցույց տվեց, թե որն է հա­մա­րում Հնդ­կաս­տա­նի ա­ռաջ­նա­յին նա­խա­պատ­վութ­յուն­նե­րը: Ա­ռա­վել եւս, որ այ­ցը հա­մեմ­ված էր երկ­կողմ ընդգծ­ված ջերմ ժես­տե­րով. կող­մերն ա­մեն ինչ ա­նում էին ցույց տա­լու հա­մար, որ սա ոչ թե պար­զա­պես մի պե­տութ­յան ղե­կա­վա­րի այց է մյու­սին, այլ՝ մոտ ըն­կեր­նե­րի հան­դի­պում է, ո­րը քա­ղա­քա­կան դաշ­տում հա­մար­վում է հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­մե­նա­բարձր աս­տի­ճա­նի ընդգծ­ված նշան:

Այն, որ ԱՄՆ-ի հա­մար այս այ­ցը դար­ձավ հեր­թա­կան խո­շոր պար­տութ­յուն, հու­շում են ուլտ­րա­լի­բե­րալ աղբ­յուր­նե­րի ար­ձա­գանք­նե­րը: Օ­րի­նակ, ըստ Business Insider-ի, Մո­դիի այ­ցը Ռու­սաս­տան. «Ընդգծ­ված դիր­քո­րո­շում է, եւ սա, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, կկա­տա­ղեց­նի ԱՄՆ-ին»: Նախ, այ­ցը խո­սում է երկ­կող­մա­նի շատ ա­մուր կա­պե­րի մա­սին։ Բա­ցի այդ, սա ցույց է տա­լիս ողջ աշ­խար­հին, որ Ն­յու Դե­լին չի վա­խե­նում պաշտ­պա­նել սե­փա­կան օ­րա­կար­գը: «Ինչ­պես Պու­տի­նի այ­ցը Կո­րեա եւ Վիետ­նամ, Հնդ­կաս­տա­նի փոխ­գոր­ծակ­ցութ­յու­նը Ռու­սաս­տա­նի հետ լավ բան չի խոս­տա­նում Միաց­յալ Նա­հանգ­նե­րին, քա­նի որ դա տե­ղի է ու­նե­նում այն ​​ժա­մա­նակ, երբ Վա­շինգ­տո­նը փոր­ձում է մե­կու­սաց­նել Պու­տի­նին»,- եզ­րա­փա­կում է աղբ­յու­րը:

­Քա­ղա­քա­կան այս բո­լոր նյո­ւանս­նե­րից զատ, ի­հար­կե, Պու­տին-­Մո­դի բա­նակ­ցութ­յուն­նե­րի ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րից էր տնտե­սութ­յու­նը: Չկրկ­նենք այն մասշ­տա­բա­յին ծրագ­րե­րը, ո­րոնք ու­նեն եր­կու երկր­նե­րը՝ կենտ­րո­նա­նա­լով մեկ հիմ­նա­կան փաս­տի վրա: Ռուս-հնդկա­կան տնտե­սա­կան կա­պե­րի նման մասշ­տաբ­նե­րը հնա­րա­վոր են միայն հա­ղոր­դակ­ցութ­յան ա­ռա­վե­լա­գույնս մատ­չե­լի եւ է­ֆեկ­տիվ ու­ղի­նե­րի առ­կա­յութ­յան դեպ­քում, եւ դրա ա­ռանց­քա­յին բա­ղադ­րիչ է հա­մար­վում «Հ­յու­սիս-­Հա­րավ» մե­գա­նա­խա­գի­ծը՝ ՌԴ-ից Հա­րա­վա­յին Կով­կաս (­Կաս­պից ծով), Ի­րան եւ այս­տե­ղից՝ Հնդ­կաս­տան: Մինչ այս այցն էլ խոս­վում էր այս ուղ­ղութ­յամբ երկ­կողմ մասշտա­բա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ծրագ­րե­րի մա­սին, եւ Մո­դիի այս այցն ամ­բող­ջաց­րեց այդ բո­լոր սպա­սե­լիք­նե­րը: Իսկ դա նշա­նա­կում է, որ ան­կախ Ա­րեւ­մուտ­քի ու­զել-չու­զե­լուց, Ռու­սաս­տանն ու Հնդ­կաս­տա­նը (չմո­ռա­նանք Ի­րա­նին) ա­ռա­վե­լա­գույն ջան­քեր են ներդ­նե­լու՝ «Հ­յու­սիս-­Հա­րա­վի» հետ կապ­ված ա­նակն­կալ­ներ չու­նե­նա­լու հա­մար:

Ու այս­տեղ հա­ջորդ հարցն է՝ իսկ մի­ջանկ­յալ երկր­նե­րը ցան­կա­նո՞ւմ են այս ան­նա­խա­դեպ մասշ­տաբ­նե­րի բեռ­նաշր­ջա­նա­ռութ­յու­նից օգտ­վել, այն հաշ­վար­կով, որ սրան գու­մար­վե­լու է նաեւ չի­նա­կան «Մե­տաք­սի ու­ղին»: Ի­րա­նի մա­սին խո­սելն ի­մաստ չու­նի՝ նա ա­ռանց­քա­յին կողմ է: Ադր­բե­ջա­նը միան­շա­նակ այս ծրագ­րի մեջ է: Վ­րաս­տա­նը, վստահ ենք, իր հեր­թին նման շան­սը բաց չի թող­նի՝ եվ­րո­պա­կան ար­դեն ան­հույս դար­ձած ե­րա­զանք­նե­րի փո­խա­րեն: Այլ հարց է Հա­յաս­տա­նը, որ­տեղ շա­րու­նա­կում են գե­րիշ­խող մնալ նշված մե­գած­րագ­րե­րին հա­կա­ռակ ուղղ­ված անգ­լո­սաք­սո­նա­կան շա­հե­րը: Ընդ ո­րում, ինչ­պես ցույց տվեց ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ Նի­կո­լի հայտ­նի բրյու­սել­յան հան­դի­պու­մը, այս­տեղ Հա­յաս­տանն ան­գամ «կրա­կից շա­գա­նակ հա­նո­ղի» դե­րում չէ, այլ, այս­պես ա­սած՝ «էշ նա­հա­տա­կի». պետք է ա­մեն ինչ ա­նի ձա­խո­ղե­լու հա­մար, բայց ա­ռանց ո­րե­ւէ ակն­կա­լի­քի. մի քա­նի կո­պեկ իշ­խա­նա­վոր­նե­րին, եւ վերջ:

­Միայն թե անգ­լո­սաք­սե­րի խնդիրն այլ է. ե­թե ան­գամ Հա­յաս­տա­նը վե­րա­ծեն ար­գե­լա­կի, մեկ է, ադր­բե­ջա­նա­կան եւ կասպ­յան ու­ղի­նե­րը կգոր­ծեն: Մեկ տար­բե­րակ կա՝ ՌԴ-ի եւ Ի­րա­նի ա­ռաջ փա­կել Կաս­պից ծո­վը, ո­րը, սա­կայն, անհ­նար է կամ Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ:

Մի խոս­քով, Հա­յաս­տա­նում կա­րող են շա­րու­նա­կել եվ­րաե­րա­զանք­նե­րից, հան­րաք­վե­նե­րից եւ նման այլ հե­քիաթ­նե­րից խո­սել: Սա­կայն գլո­բալ ի­մաս­տով դա խնդիր է ոչ թե ռուս­նե­րի, պար­սիկ­նե­րի կամ հնդիկ­նե­րի հա­մար, այլ բա­ցա­ռա­պես` Հա­յաս­տա­նի: Մ­նա­ցածն էլ, ցա­վոք, Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում