«Ժողովուրդ». Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա. ներկայումս այն ղեկավարվում է վարչական խորհրդի կողմից
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա․ Վեհափառը մտադիր չէ Բագրատ Սրբազանին փոխարինող նշանակել։
Այսպիսով` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը դեռ մայիսի 26-ին հայտարարեց, որ սառեցնում է հոգեւոր ծառայությունը եւ պատրաստ է լինել ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուն։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 20 օր առաջ Վեհափառը եկեղեցականների խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ որոշվել է, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա, այսինքն՝ Բագրատ Սրբազանին փոխարինող չեն ընտրի։
«Ներկայում Տավուշի թեմը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ձևավորված վարչական խորհրդի կողմից։ Այլ տնօրինության պարագայում, ինչպես կարգն է` պատշաճ կերպով, հանրությունը կծանուցվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

