«Ժողովուրդ». Հայաստանից ՌԴ-ի` «փուլ առ փուլ» «դուրս գալու» օրինակները. ՔՊ-ականների հերթական մանիպուլյացիան
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը կուսակցական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՌԴ-ն «փուլ առ փուլ» դուրս է գալիս Հայաստանից։ Մանիպուլյացիաների ու ստերի տարածումը ՔՊ-ականների համար վաղուց սովորություն է դարձել։
Այդ շարքից է նաեւ պատգամավորուհու՝ հարցազրույցում արած պնդումը։ Միայն թե, արժեր Սոնա Ղազարյանին հիշեցնել, օրինակ, Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, թե ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից, բայց կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։
Իսկ որեւէ երկրի ներկայությունը միայն ռազմաբազաների տեսքով չէ, այլ նաեւ տնտեսական։
Օրինակները բազմաթիվ են, եւ պատգամավորին չէր խանգարի նման ցուցանիշներին ծանոթանալ՝ նախքան ելույթ ունենալը։
Մի բան էլ՝ իր գործընկերները վերջերս հաճախակիացրել են այցերը դեպի ՌԴ՝ հակառակ հակառուսական հայտարարություններին։ ԱԺ պատգամավորների այցելությունները Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ-ի՝ ՀՀ-ից «փուլ առ փուլ» դուրս գալու տրամաբանության մե՞ջ են»:

