«Ժողովուրդ». Պարզվում է` գերեւարված հայ ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ խոշտանգումները ՄԻՊ-ի մանդատի շրջանակում չեն

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցումով դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հետեւյալ հարցադրումներով. «Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հունիսի 13-ին ծավալուն դիմում է ներկայացրել Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով խոշտանգման սարսափելի փաստեր:

Վստահաբար, որեւէ կասկած չկա, որ խոշտանգումներ են կիրառվում նաեւ մյուս հայ բանտարկյալների նկատմամբ: Ձեր կողմից այսօր ՀՀ քաղաքացիների խոշտանգումների մասով թույլ եւ ընդհանրական արձագանք եղավ (դիմումից 12 օր անց):

  1. Արդյո՞ք Ձեր արձագանքի ուշացումը պայմանավորված է արցախցի գործիչների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի (մասնավորապես ՝«ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտայի» մասին հայտարարությունը), իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչների, ինչպես նաեւ իշխանամերձ փորձագետների (օրինակ՝ Դանիել Իոաննիսյանի գնահատականները) հայտարարություններով: Եթե ոչ, ինչո՞վ կբացատրեք այդ համընկնումները:
  2. Բացի ընդհանրական գնահատականից՝ առ այն, որ «այդ հանգամանքն անընդունելի է եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի», նախատեսո՞ւմ եք արդյոք ՄԻՊ-ի ինստիտուտի գործիքակազմով քայլեր ձեռնարկել` Բաքվի բանտում ՀՀ քաղաքացիների խոշտանգումների հարցի հետ կապված: Խնդրում ենք մանրամասնել, թե ե՞րբ եւ հստակ ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել»:

ՄԻՊ Անահիտ Մանասյանի գրասենյակից ստացանք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք հետեւյալը. Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը։

Այս համատեքստում ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի միջազգայնորեն հաստատված անկախության ամենաբարձր՝ «A» կարգավիճակը։ Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի սահմաններում որեւէ խնդրի վերաբերյալ բարձրաձայնելուց կաշկանդված չէ։

Ի պատասխան Ձեր հարցի՝ տեղեկացնում ենք, որ ներկայացված խնդիրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակում չէ։ Միեւնույն ժամանակ, ՄԻՊ Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների եւ այլ ձեւաչափով հաղորդակցության շրջանակում մշտապես է բարձրաձայնում ինչպես Ռուբեն Վարդանյանի, այդպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր։

Ռուբեն Վարդանյանի` միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին հրատապ դիմումից հետո ՄԻՊ-ը հաղորդակցություն է վարել միջազգային գործընկերների հետ՝ կոչ անելով ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքների պատշաճ երաշխավորմանն ու իրավական ընթացակարգերի պահպանմանն ուղղված գործուն միջոցներ։

Այս հարցերին վերաբերելի հաղորդակցությունը խորհրդապահական է եւ հրապարակման ենթակա չէ»։

Անահիտ Մանասյանը, կարծես, միայն դիմումներով եւ հաղորդակցությամբ է զբաղված, սակայն ՄԻՊ զեկույցներ նրա կատարած աշխատանքի մասին չենք տեսնում։ ՀՀ-ում ՄԻՊ-ը, թերեւս, ամենալռակյաց եւ, կարծես, գործունեությունը սառեցրած կառույցը լինի, որ հաճախ նույնիսկ չի դատապարտում ուժի կիրառումը սեփական երկրի ներսում, ուր մնաց՝ Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ հայտարարություններ տեսնենք»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում