Սամանտա Փաուերի երեւանյան հեքիաթները

Տնտեսություն

Ինչ­քան էլ որ Ա­րեւ­մուտ­քը փոր­ձում է լիա­կա­տար վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հել Հա­յաս­տա­նին՝ վերջ­նա­կա­նա­պես այս­տե­ղից դուրս մղե­լով Ռու­սաս­տա­նին, սա­կայն կա մեկ էա­կան խնդիր, որն ԱՄՆ-ի հա­մար ան­լու­ծե­լի է: Դա Հա­յաս­տա­նի՝ Ա­րեւ­մուտ­քի եւ Ռու­սաս­տա­նի հետ ու­նե­ցած տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ահ­ռե­լի տար­բե­րութ­յունն է, ո­րը բոլորից էլ ա­ռաջ սե­փա­կան մաշ­կի վրա են զգում հա­յաս­տան­յան ար­տադ­րող­նե­րը:

Այ­սպի­սով, հա­յաս­տան­յան մեծ, փոքր տնտես­վա­րող­նե­րը, ան­գամ սե­փա­կան «մի թիզ» տա­րած­քի վրա պտուղ-բան­ջա­րե­ղեն ա­ճեց­նող գյու­ղա­ցի­նե­րը, «խո­պան­չի­նե­րը» եւ այլն, պարզ հաս­կա­նում են, թե ինչ կոնկ­րետ ֆի­նան­սա­կան ֆիաս­կո է սպա­սում ի­րենց, ե­թե դա­դա­րեց­վի Ռու­սաս­տա­նի հետ ներ­կա կա­պե­րը: Արդ­յուն­քում, ան­կախ այն բա­նից, թե ով ինչ վե­րա­բեր­մունք ու­նի Արեւ­մուտ­քի կամ ռուս­նե­րի հան­դեպ, այս մի գոր­ծո­նը բա­վա­կան է, որ բա­ռա­ցիո­րեն մղձա­վան­ջա­յին վի­ճա­կում հայտնվեն ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի դա­դա­րե­ցու­մից: Ա­սենք, այս տրա­մա­բա­նութ­յամբ պետք է բա­ցատ­րել նաեւ այն, որ Նի­կոլ­յան ռե­ժի­մը, որ­քան էլ խո­սում է ՀԱՊԿ-ի գոր­ծու­նեութ­յա­նը չմաս­նակ­ցե­լու մա­սին, սա­կայն ԵԱՏՄ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով ծայ­րա­հեղ զգու­շութ­յուն է պահ­պա­նում:

Այս օ­րե­րին Հա­յաս­տա­նում գտնվող ԱՄՆ Մի­ջազ­գա­յին զար­գաց­ման գոր­ծա­կա­լութ­յան (USAID) ղե­կա­վար Սա­ման­տա Փաո­ւե­րը, ի­հար­կե, շա­տե­րից լավ է աս­վա­ծը գի­տակ­ցում: Մ­յուս կող­մից, նա ա­մե­րիկ­յան հենց այն պաշ­տոն­յա­նե­րից է, ով պետք է զբաղ­վեր այս կար­գի խնդիր­նե­րի լուծ­մամբ: Եվ ա­հա տի­կին Սա­ման­տան նա­խօ­րեին ու­նե­ցած ճե­պազ­րույ­ցում փոր­ձեց հա­մո­զել, թե ի­րա­կա­նում հայ-ա­մե­րիկ­յան տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թե­ման այդ­քան էլ մռայլ չէ եւ գնա­լով ա­վե­լի է լու­սա­վոր­վում: Ն­րա խոս­քով՝ ՀՀ-ԱՄՆ ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յու­նը վեր­ջին տա­րի­նե­րին առն­վազն ե­ռա­պատկ­վել է. «Ե­թե 2020 թվա­կա­նին այս թի­վը կազ­մում էր 96 մի­լիոն դո­լար, ա­պա 2023 թվա­կա­նին այն կազ­մել է 321 մի­լիոն դո­լար։ Այս տեմ­պե­րը կա­րող են ա­րա­գա­նալ։ Մենք Հա­յաս­տա­նին ա­ջակ­ցե­լուց անց­նում ենք Հա­յաս­տա­նի հետ առեւտ­րի: Մենք Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յանն օգ­նել ենք բա­րե­լա­վե­լու ներդ­րում­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը ներ­մուծ­ման եւ­ ար­տա­հան­ման ո­լոր­տում, գյու­ղատն­տե­սութ­յան, զբո­սաշր­ջութ­յան եւ տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լորտ­նե­րում։ Բա­ցի այդ, մենք աշ­խա­տում ենք խրա­խու­սել տե­ղա­կան սննդամ­թեր­քի ար­տադ­րութ­յու­նը, նե­րառ­յալ հայ­կա­կան կլի­մա­յա­կան պայ­ման­նե­րին հա­մա­պա­տաս­խան հա­ցա­հա­տի­կա­յին կուլ­տու­րա­նե­րի մշա­կու­մը»:

Այդ­պե՞ս է ի­րա­կա­նում: Փաստն այն է, որ տի­կին Փաո­ւե­րը պար­զա­պես թվե­րին չի տի­րա­պե­տում. ա­մեն դեպ­քում, հա­յաս­տան­յան պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րութ­յու­նը բո­լո­րո­վին այլ պատ­կեր է ֆիք­սում: Հայ-ա­մե­րիկ­յան ա­ռեւ­տուրն ի­րա­կա­նում 2019թ.-ին շատ ա­վե­լի մեծ էր՝ մոտ 412 մի­լիոն դո­լար: 2023թ.-ին՝ մոտ 885 մի­լիոն, այ­սինքն՝ լա­վա­գույն դեպ­քում կրկնա­պատկ­վել է: Դա էլ է հրա­շա­լի, միայն թե այս­տեղ միան­գա­մից մի քա­նի բայց կա:

­Հա­յաս­տա­նին օգ­նե­լու հա­մար շատ ա­վե­լի կա­րե­ւո­րը է, որ ա­մե­րիկ­յան շու­կա­նե­րը բաց լի­նեն հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի ա­ռաջ. հենց ար­տա­հա­նե­լը, այլ ոչ ներ­մու­ծե­լը կա­րող է մեր երկ­րին ռեալ օ­գուտ տալ: Բայց ա­հա, հա­յաս­տան­յան վի­ճա­կագ­րութ­յունն այս­պի­սի պատ­կեր է ներ­կա­յաց­նում: 2019թ.-ին Հա­յաս­տա­նից ԱՄՆ ար­տա­հա­նու­մը կազ­մել է 53,9 մի­լիոն դո­լար, 2020-ին` 67.8 մի­լիոն, մեկ տա­րի անց՝ 2021-ին մոտ 81.9 մի­լիոն, ա­պա՝ մոտ 78.3 եւ տի­կին Սա­ման­տա­յի այդ­քան գո­վերգ­ած 2023թ.-ին՝ մոտ 48,5 մի­լիոն: Այ­սինքն, 2019թ.-ի հա­մե­մատ ոչ միայն չի կրկնա­պատկ­վել-ե­ռա­պատկ­վել, այլ մի բան էլ էա­պես նվա­զել է: Շատ ա­վե­լի մեծ չա­փով էլ նվազել է այս տա­րի­նե­րի հա­մար պի­կա­յին 2023թ.-ի հա­մե­մատ՝ 81,9 մի­լիո­նից՝ 48,5 մի­լիոն: Կարճ ա­սած, ա­մե­րիկ­յան շու­կան Հա­յաս­տա­նի ա­ռաջ միայն փակ­վում է, ան­կախ տի­կին Սա­ման­տա­յի գե­ղե­ցիկ ճա­ռե­րից:

Եվ բնա­կան է, որ փո­խա­դարձ ա­ռեւ­տու­րը, ինչ­պես նշե­ցինք, 2019թ.-ի հա­մե­մատ 2023թ.-ին ա­վե­լի քան կրկնա­պատկ­վել է ԱՄՆ-ից Հա­յաս­տան ներ­մուծ­ման հաշ­վին, իսկ ա­մեն մի ներ­մու­ծում ոչ թե օ­գուտ, այլ հար­ված է մեր տնտե­սութ­յա­նը: Այն է՝ 2019թ.-ի մոտ 358 մի­լիո­նի փո­խա­րեն 2023թ.-ին այդ թի­վը կազ­մել է մոտ 836 մի­լիոն:

­Բայց, թե­րեւս, սխալ­վե­ցինք, ա­սե­լով, որ ԱՄՆ-ից ներ­մուծ­ման նման ա­ճը մեծ հար­ված է հա­յաս­տան­յան տնտե­սութ­յա­նը: Ի­րա­կա­նում, ա­մեն ինչ խո­սում է այն մա­սին, որ այս­տեղ մեկ այլ տրյու­կի հետ գործ ու­նենք: Բայց մինչ այդ, տի­կին Սա­ման­տա­յի հի­շա­տակ­ված թվա­բա­նութ­յանն այլ կող­մից մո­տե­նանք:

Այս­պես, ի տար­բե­րութ­յուն ԱՄՆ-ի, ան­գամ 2019թ.-ին դե­պի Ռու­սաս­տան հա­յաս­տան­յան ար­տա­հա­նու­մը շատ ա­վե­լի պատ­կա­ռե­լի թիվ էր՝ մոտ 742.6 մի­լիոն դո­լար՝ մոտ 14 ան­գամ ա­վել դե­պի ԱՄՆ ար­տա­հա­նու­մից: 2020թ.-ին դե­պի ՌԴ ու­նե­ցել ենք 676 մի­լիո­նի ար­տա­հա­նում, 2021թ.-ին՝ 847, 2022թ.-ին՝ մոտ 2,5 մի­լիարդ եւ 2023թ.-ին՝ մոտ 3,4 մի­լիարդ դո­լա­րի. 2019թ. հա­մե­մատ ա­ճել է մոտ 5 ան­գամ: Էլ չա­սած, որ ծի­ծա­ղե­լի է հա­մե­մա­տել 2023թ.-ի այդ 3,4 մի­լիար­դը դե­պի ԱՄՆ 48,5 մի­լիոն ար­տա­հան­ման հետ:

­Զու­գա­հե­ռա­բար, բնա­կան է, էա­պես ա­վե­լա­ցել է նաեւ ՌԴ-ից ներ­մու­ծու­մը, այս­պես, 2019թ.-ին ՌԴ-ից մոտ 1,65 մի­լիար­դի փո­խա­րեն 2023թ.-ին ներ­մու­ծու­մը հա­սել է մոտ 4 մի­լիար­դի: Այ­սինքն, դժվար չէ հաշ­վել, թե փո­խա­դարձ ա­ռեւ­տուրն ինչ աճ է ու­նե­ցել, եւ դա ինչ հա­մե­մա­տութ­յան մեջ է ԱՄՆ-ի հետ նույն ցու­ցա­նի­շի հետ:

Եվ այս­տեղ եւս մեկ նյո­ւանս կա՝ իսկ ին­չո՞վ է բա­ցատր­վում Հա­յաս­տան ԱՄՆ-ից ներ­մուծ­ման այն բա­վա­կա­նին մեծ ա­ճը, ո­րը 2023թ.-ին, կրկնենք, հա­սել է մոտ 836 մի­լիո­նի: Դա այն ցու­ցա­նիշն է, ո­րի դեպ­քում հա­յաս­տան­յան շու­կա­նե­րում ա­մե­րիկ­յան ապ­րանք­նե­րի տե­սա­նե­լի ա­ռա­տութ­յուն պետք է լի­ներ, ո­րը, սա­կայն չկա: Ի­րա­կա­նում ա­մեն բան շատ պարզ է. փաս­տը, որ Հա­յաս­տան-­Ռու­սաս­տան ապ­րան­քաշր­ջա­նա­ռութ­յան նման ա­ճը բա­ցատր­վում է Հա­յաս­տա­ն- ՌԴ գնա­ցող-ե­կող ապ­րանք­նե­րի հա­մար «մի­ջանկ­յալ բա­զա» դառ­նա­լու հան­գա­ման­քով, նոր բան չէ: Ընդ ո­րում, դժվար չէ կռա­հել, որ ՌԴ-ի հա­մար ար­գել­ված ա­մե­րիկ­յան շատ ապ­րանք­ներ եւս այդ տար­բե­րա­կով՝ Հա­յաս­տա­նով հաս­նում են ռու­սա­կան շու­կա: Իսկ դա նշա­նա­կում է, որ ի­րա­կա­նում հայ-ա­մե­րիկ­յան փո­խա­դարձ ա­ռեւտ­րի ո­րե­ւէ աճ գո­յութ­յուն չու­նի. հսկա­յա­կան ան­կում է Հա­յաս­տա­նից ԱՄՆ ար­տա­հան­ման գծով, լա­վա­գույն դեպ­քում ա­ճի զրո­յա­կան մա­կար­դակ ու­նի նաեւ ԱՄՆ-ից ներ­մու­ծու­մը: Մ­նա­ցա­ծը թվա­բա­նութ­յուն է, ու­րիշ ո­չինչ:

Այ­սինքն, տնտե­սա­կան ա­ռու­մով ԱՄՆ-ը Հա­յաս­տա­նի զար­գաց­ման հա­մար ի­րա­կա­նում բա­ցար­ձա­կա­պես մա­տը մա­տին չի տա­լիս: Իսկ տի­կին Սա­ման­տան հե­քիաթ­ներ է պատ­մում, ո­րը բա­ցա­ռա­պես ՌԴ-ի ազ­դե­ցութ­յան գոր­ծոնն է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում