Ուկրաինան պատրաստվում է ոչնչացնել Կիևի ՀԷԿ-ի և Կանիվի ջրամբարի ամբարտակները. ՌԴ ԱԳՆ (Տեսապատկեր)
ՄիջազգայինՈւկրաինան պատրաստվում է ոչնչացնել Կիևի հիդրոէլեկտրակայանի և Կանիվի ջրամբարի ամբարտակները, հայտնում է ՌԴ ագն ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Կիևի ռեժիմը սադրանք է սկսում իր բնակչության դեմ՝ կապված Դնեպրի ջրամբարների ամբարտակների ոչնչացման հետ՝ դրանում Ռուսաստանին մեղադրելու համար, ճեպազրույցում ասաց Մ.Զախարովան։
Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի, այսպես կոչված, աշխարհաինֆորմատիկայի և կայուն զարգացման համաշխարհային տվյալների կենտրոնը ներկայացրել է Դնեպրի կասկադի ջրամբարների ամբարտակների ոչնչացման դեպքում մոտակա տարածքները հեղեղելու հնարավոր սցենարները։

