«Փաստ» . «Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին նորից կտրուկ շատացել են քննարկումներն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշում կայացնել՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նա վերջերս իր «փոքր թիմին» տեղեկացրել է, որ աշնանը լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու: Չի բացառվում, որ խոսքը հենց դրա մասին է: Եթե այդպես է, ապա Փաշինյանին նաև այլ աջակիցներ են պետք քպականներից բացի, որպեսզի ցույց տա, թե «լայն համախմբում» կա դեպի Արևմուտք կողմնորոշման ու ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի շուրջ: Առավել ևս, որ բոլոր հարցումներով թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ՔՊ-ի վարկանիշները չափազանց ցածր են: Իսկ ԱՄՆ-ն շտապեցնում է Նիկոլ Փաշինյանին՝ հնարավորինս արագ Ռուսաստանին դուրս բերել Հայաստանից և ապահովել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը բխում է ԱՄՆ-ի շահերից: Սրա մասին, ի դեպ, օրերս խոստովանեց նաև կարկառուն քպականներից մեկը:

Եվ այս դաշտում, մեր տեղեկություններով, Փաշինյանին կարող են աջակից լինել իշխանության սատելիտ արտախորհրդարանական որոշ կուսակցություններ, որոնք արևմտյան «գծի» մեջ են: Նրանց Փաշինյանը կարող է ճոխ խոստումներ տալ՝ պաշտոններ, հաջորդ ընտրություններում ԱԺ «խցկելու» շանս, միայն թե ավելի ակտիվացնեն հակառուսական քարոզչությունն ու ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելու միֆական գաղափարները: Ի՞նչ արձագանք կարող է լինել Ռուսաստանից: Փորձագետների մեծ մասը վստահ է, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստելու, և կարող է Փաշինյանի արկածախնդրությանը հետևել ՌԴ-ի կոշտ արձագանքը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, ինչից առաջին հերթին տուժելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ով ու սատելիտներով, այլ Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Օրերս, անդրադառնալով այս թեմային, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ հանուն իշխանության պահպանման՝ Փաշինյանը պատրաստ է ՀՀ-ն վերածել «գեոպոլ իտիկ կամիկաձեի»՝ԱՄՆ-ՌԴ, Արևմուտք-ՌԴ հակամարտության մասնակցի»: Ավելին, ըստ հեղինակների, «եթե ՀՀ-ն վերածվի հակառուսական, հակաիրանական պլացդարմի, իսկ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ ջերմացումը հենց դա է ենթադրում, ապա ապագա պատերազմին ընդառաջ ՀՀ-ն միայնակ է մնալու թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի օրերին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում