«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հասել ենք, իջեք… ազերին Երեւանում արդեն պատվավոր հյուր է

Մշակութային

Ամփոփվեց 21-րդ «Ոսկե ծիրան»-ը, որի պատվավոր հյուրերի շարքում էր ոչ միայն աշխարհահռչակ համասեռամոլ, կրկնակի օսկարակիր  Քեւին Սփեյսին, այլ նաեւ ադրբեջանական ծագումով աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր ՋԱՖԱՐ ՓԱՆԱՀԻՆ։ Այո, հասել ենք, իջեք… Ադրբեջանցին Երեւանում արդեն պատվավոր հյուր է: Ավելին՝ ոչ միայն հյուր է, այլեւ արժանացավ կինոփառատոնի հատուկ «Փարաջանովյան թալեր» մրցանակին:

Ի դեպ, նշենք, որ սա Փանահիի առաջին փառատոնային այցն է՝ 14 տարվա կալանքից եւ ազատազրկումից հետո: 2010 թվականի մարտին Ջաֆար Փանահին ձերբակալվել է, ապա դատապարտվել վեց տարվա ազատազրկման հակակառավարական գործունեության եւ 2009 թվականի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ անցկացված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Փանահիին արգելվել է զբաղվել կինեմատոգրաֆիական գործունեությամբ եւ հարցազրույց տալ 20 տարվա ընթացքում: Ըստ էության, այս սանկցիայի ժամկետն ավարտվում է 2030 թվականին: Բանտարկության փոխարեն՝ Փանահին հայտնվել է տնային կալանքի տակ եւ, չնայած արգելքին՝ շարունակել ստեղծագործել ընդհատակում, ինչը պաշտոնապես արգելված էր իրեն:

Ինչ խոսք, իհարկե, կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե ինչ կապ ունի նրա դեմ հարուցված քրեական գործը, կարեւորը՝ համաշխարհային ճանաչում ունի, հազարումի մրցանակների արժանացած ռեժիսոր է, դե ֆիլմերն էլ վատը չեն: Բայց այս տրամաբանությամբ պակաս հայտնի չէ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, կարո՞ղ է վաղն էլ նրան բերեն Երեւան՝ որպես պատվավոր հյուր: Կամ, ասենք, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովայի համերգը դնեն Մարզահամերգային համալիրում: Մի՞թե այս առթիվ ասելիք չունեն ո՛չ հայ ադրբեջանագետները, ո՛չ իրանագետները: Կամ՝ ի վերջո, ի՞նչ մեսիջ ենք հղում հարեւան Իրանին, երբ իր երկրում դատապարտվածին բերում ենք Հայաստան ու բարձրացնում բեմ, մի հատ էլ մրցանակ տալիս:

Ջաֆար Փանահիին բերել Երեւան ու մեծարելը` թերեւս կարող էր արդարացվել այն դեպքում, երբ Իրան-իրաքյան պատերազմին մասնակցած եւ 76 օր քուրդ ապստամբների մոտ գերության մեջ անցկացրած ռեժիսորը կոչով հանդես գար՝ դիմելով աշխարհին անել հնարավորն ու անհնարը հայ գերիներին ադրբեջանական գերությունից ազատելու համար: Գոնե դատապարտեր ադրբեջանական վայրագրությունները եւ ծնկաչոք ներողություն խնդրեր Եռաբլուրում: Թե՞ իրենք արվեստագետ են, քաղաքականությամբ չեն զբաղվում, իսկ քաղաքականություն չէ՞ ծագումով ադրբեջանցուն «Փարաջանովյան թալեր» հանձնելը ու դարձնելը փառատոնի պատվավոր հյուր Երեւանում: Ու ցավալին այն է, որ չկա հանրային ցասում, չկա բողոքի ալիք: Շիրազը կասեր. «Ով լիրբ լռություն. ու լռում են, տե՛ս»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան