Դատական գործընթաց եմ սկսելու չարիքի դեմ, տեսնեմ էդ ո՞ր դատավորն է գործը մինչև վերջ տանելու
ՀասարակությունՉարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար։ Այդ մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ իր ելույթում․
«Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով նեռն ասել է հետևյալը․ «Հունիսի 12-ին եպիսկոպոսը մոտեցել է ոստիկաններին ու ասել է, որ սաղավարտներն իզուր եք դրել, ոչ մի բան չի լինելու։ Հետո նույն մարդը գնացել է քարերով հարվածելու գործընթացը կազմակերպելու»։
Այդ ստախոս, վախկոտ նեռը որոշել է այդպիսի հայտարարություն անել, ու մենք հետապնդելու ենք։ Հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործո՞ւմ է, թե՞ ոչ։ Այդ ո՞ր դատավորն է այս գործը ստանձնելու ու տանելու մինչև վերջ»,- մանրամասնել է Սրբազանը։
Ավելին՝ տեսանյութում։

