«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու գործընթացին ձեռնամուխ լինի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Բացատրել է, որ եթե ուզում ես մնամ եւ քո բոլոր պահանջները կատարեմ, պետք է ինձ 2 տարի ժամանակ տաս, որ վերարտադրվեմ։ Հետո արդեն ինչ ուզենք, կանենք։ Սրանով է թերեւս պայմանավորված այն, որ վարչապետը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին հանձնարարել է նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացնել 2026-ի դեկտեմբերին, երբ համապետական ընտրություններն ավարտված կլինեն։
Իսկ Ալիեւը, ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրն ասաց, սարսափում է նախկիններից եւ համաձայն է ամեն ինչ անել, որ ազգայնական ուժերը Հայաստանում չգան իշխանության։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ կուզեր, որ հանրաքվեն եւ ընտրությունները նույն օրն անցկացնեին, որ հանրաքվեն չտապալվեր՝ քվորումի բացակայության պատճառով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

