Այս պահին համակարգի ռեֆորմը պարզապես կանգնած է քաղաքում. Դավիթ Խաժակյան

Ներքաղաքական

 «Իրավունքի» զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, նախորդ գումարման Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ:


«ՈՐՔԱՆ ԷԼ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐՆ ԱՆՈՒՄ ԵՆ, ՌԵՖՈՐՄ ՀԱՄԱՐԵԼ ԵՎ ԱՅՆ ԷԼ՝ ԱՎԱՐՏՈՒՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»


— Պարոն Խաժակյան, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ «սմարթ»` խելացի քաղաք է դառնալու Երեւանը: Ըստ Ձեզ` որքանո՞վ է դա իրատեսական:


— Գիտեք, սմարթ քաղաքի նվազագույն բաղադրիչը կարելի էր համարել միասնական տոմսային համակարգը: Դա չափազանց տարրական բան է անգամ ոչ սմարթ քաղաքի համար: Եթե այդ տարրական բանն այս երկու տարի չեն կարողանում ներդնել եւ ասում են, որ լավագույն դեպքում` 2025 թ. սկզբին կլինի, ինչի համար ես խիստ կասկածում եմ, ինչպե՞ս կարող են սմարթ քաղաքի մնացած բաղադրիչներն ապահովել:


— Իսկ սմարթ քաղաք կառուցողը, ըստ Ձեզ, ինչո՞ւ չի կարողանում տրանսպորտի հարց լուծել, քանի որ օրերս նաեւ հայտնի դարձավ, որ ավտոբուսներն անսարք են, վարորդները՝ անկարգ, գործից ազատել են: Այս ամենն ինչպե՞ս կբնորոշեք:


— Այս պահին համակարգի ռեֆորմը պարզապես կանգնած է քաղաքում, եւ եթե չհաշվենք նոր շարժակազմի դանդաղ տեմպերով ձեռքբերումը, ընդհանուր համակարգը բարեփոխման այդպես էլ չենթարկվեց, եւ այդ հաշվարկը կարող ենք զուտ 2018 թ.-ից առ այսօր դիտարկել: Այսինքն` ՔՊ-ն ինչ իշխանության է, որքան էլ, որ բարելավումներն անում են, դա ռեֆորմ համարել եւ այն էլ՝ ավարտուն, հնարավոր չէ: Հիմա այս հարցերն առաջնային կերպով եթե չլուծվեն, ես չեմ կարող ասել, թե էլ ինչ կարեւոր առաջնահերթություն կա սմարթության, որով կարող են ձեռքբերում ունենալ:


— Այս ամենը կողքից դիտարկելով` կարո՞ղ ենք տալ այն հարցի պատասխանը, թե ինչ նպատակ է հետապնդում ներկայիս քաղաքապետը, երբ սկզբունքորեն չեն վերանորոգվում անգամ Երեւանի փողոցները:


— Կարծում եմ, որ դա անփորձության, անհետեւողականության, պատասխանատվության զգացման պակասի հետեւանք է, քանի որ այդ բոլոր խնդիրները լուծելի են, եւ դրանց լուծումները հայտնի են: Պարզապես, պետք է ջանք գործադրել: Չեն գործադրել, եւ արդյունքն էլ սա է: Դրա համար ստիպված են կառավարությունից հավելյալ միջոցներ հայցել, սակայն այդ միջոցներն էլ անգամ եթե տրամադրվեն, դեռեւս մեծ հարց է, թե այդ նորոգումը այս տարվա ո՞ր փուլում կիրականացվի, թե՞ տարին արդեն կավարտվի: Ուստի` բազմաթիվ նման խնդիրներ կան, որոնք հասցեագրված չեն:


«ՓԻԱՐ ԱԿՑԻԱ ԷՐ, ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱՅՍՏԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՉԿԱՐ»


— Քաղաքային հարցերից անցում կատարենք քաղաքական հարցերի. ինչո՞վ էր պայմանավորված, որ այս անգամ ԼՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չկար Բագրատ սրբազանի եւ քաղաքական ուժերի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը:


— Մենք այդ հանդիպման մասին տեղեկացված չենք եղել, բայց կարծում եմ, որ անգամ եթե տեղեկացված լինեինք, ապա այն քննարկումները, որոնք մենք ունեցել ենք սրբազանի հետ նախնական փուլում՝ հանգեցրել են նրան, որ սրբազան պայքարն իր գործընկեր դաշնակիցներ տեսնում է խորհրդարանական ուժերին եւ իրենց հետ էլ շարունակում է ճանապարհը: Եվ եթե մեզ չեն հրավիրում եւ նախընտրում են գործել նախկին երկու նախագահների ուժերի հետ, դա, ինչ խոսք, սրբազանի ընտրությունն է:


— Ի դեպ, չորս կուսակցության ղեկավարի նախաձեռնությամբ` Ազգային ժողովում լսումներ անցկացվեցին` օրակարգ բերելով նաեւ Եվրամիության անդամակցության համար հանրաքվե անցկացնելու հարցը: Որքանո՞վ եք իրատեսական համարում:


— Դա փիար ակցիա էր, եւ ակնհայտ է, որ այստեղ քաղաքական մոտեցում չկար այն պարզ պատճառով, որ իրենք փաստացի կերպով գնացել եւ իշխանությունից խնդրում էին հանրաքվե անցկացնել: Ինչո՞ւ էին այդպես ասում: Եթե իրենք` որպես քաղաքական ուժեր, իրական նպատակադրումներ ունեին, եւ դա պարզապես փիար-մեդիա ակցիա չէր, ապա իրենք կարող էին ստորագրահավաք սկսել, որն իրավական ուժ ունի, եւ հանրաքվեի նախագիծ ներկայացնել: Եթե իրենք սա չեն անում եւ գնում են մեծամասնությունից հայցում են այդ հանրաքվեն, նշանակում է` կա՛մ հարցը թողնում են իշխանության հայեցողությանը, կա՛մ պարզապես իրենց հերթական փիար ակցիան են անում, որտեղ ես այլ քաղաքական գնահատականի անհրաժեշտություն չեմ էլ տեսնում:


— Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` ինչպիսի՞ եզրակացություն կարելի է անել: Նոր քաղաքական գործընթացների սպասե՞լ առաջիկայում, թե՞ այդ ամենը հետաձգվեց մինչ աշուն:


— Կարծում եմ, որ այս վերջին սրբազան շարժման աճի եւ նվազման արդյունքում, ինչպես ասում են, գոլորշին բաց թողնվեց, եւ այն դժգոհությունը, որը կար, եւ որը կա առ այսօր միակողմանի զիջումների հետեւանքով, այն ինչ-որ կերպ (այդ գոլորշին) բաց թողնվեց: Հատկապես հաշվի առնելով, որ շարժումը, ցավոք սրտի, արդյունքի չհասավ: Ուստի` կդժվարանամ այս տարվա համար որեւէ այլ համաժողովրդական գործընթաց կանխատեսել:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում