«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կամո Ունանյանը նոկաուտով նվաճեց WKN վարկածի գոտին

Սպորտ

Հուլիսի 14-ին «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցավ «Mixfight 56» MMA մարզաձևի միջազգային խոշոր մրցաշարը։ Այս անգամ մրցաշարի գլխավոր մենամարտն ընթացավ WKN վարկածի գոտու համար։ Այդ մենամարտում կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում  արդեն 7/0 ռեկորդակիր, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մենամարտեց ղազախստանցի մարզիկ Մուհամմեդ Խան Օսպանովի հետ։ Ինչպես և ակնկալվում էր, նախորդ մենամարտերի նման Կամոն այս անգամ էլ հաղթանակի համար երկար սպասեցնել չտվեց։ Մարտը սկսելուց րոպեներ անց ծանր նոկաուտի ենթարկեց հակառակորդին և վստահորեն նվաճեց WKN վարկածի գոտին։ MMA մարզաձևում  սա Կամո Ունանյանի 7-րդ մենամարտն էր և 7-րդ հաղթանակը։

Շեշտենք, որ ի սկզբանե նախատեսված էր, որ WKN վարկածի այս տիտղոսի համար Կամոն պետք է մենամարտեր իրանցի մարզիկ Այդին Մորտեզայի հետ։ Սակայն մրցաշարից մեկ շաբաթ առաջ պարզվեց, որ իրանցի մարզիկն ունի քաշային խնդիր և վնասվածք։ Այդ իսկ պատճառով «Mixfight»-ը Այդին Մորտեզային փոխարինեց Մուհամմեդ Խան Օսպանովով։

Մրցաշարի գլխավոր տիտղոսը նվաճելուց հետո կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում  արդեն 7/0 ռեկորդակիր, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանից հետաքրքրվեցինք, թե դժվար չէ՞ր նախապատրաստվել մարտին, երբ մրցակիցդ փոխվեց մեկ շաբաթ առաջ։

- Ինձ համար բացարձակ կապ չունի, թե ով է իմ մրցակիցը։ Ով ուզում է լինի իմ մրցակիցը, ես ունեմ կոնկրետ նպատակ, շարժվում եմ իմ նախատեսված պլանով և գնում դեպի նպատակի իրականացում, որպեսզի մենամարտի ընթացքում հաղթող ճանաչվեմ։

- Կամո, MMA մարզաձևում Ձեր գրեթե բոլոր մարտերն ավարտվել են հենց առաջին ռաունդում՝ նոկաուտով։ Այս մենամարտն է՞լ էր պլանավորած, թե Ձեր մարզաոճն է այդպիսին։

- Անկեղծ, չէի նախատեսել, որ հաղթելու եմ հենց առաջին ռաունդում, պարզապես այդպես ստացվեց։ Ինչպես միշտ, այս անգամ էլ ես լավ պատրաստված էի թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես։ Պարզապես ստացվեց գեղեցիկ հաղթանակ՝ գեղեցիկ նոկաուտով։ Շատ երկար էի սպասում այս նվաճմանը, և ամեն ինչ արեցի, որ MMA մարզաձևում ունենամ այս տիտղոսը, իսկ WKN վարկածի գոտին նվաճելը բավականին լուրջ տիտղոս է, ինչի համար ուրախ եմ ու հպարտ։

- Այս մրցաշարից առաջ ասել էիք, որ եթե լուրջ վնասվածք չստանաք, ապա նախնական պայմանավորվածության համաձայն՝ կմասնակցեք օգոստոսի 23-ին «FightNights»-ի մրցաշարին։ Ի՞նչ մարզավիճակում եք, մասնակցելո՞ւ եք այդ մրցաշարին։

- Այս մենամարտում թեպետ վերջին հարվածի ժամանակ ստացա ձախ ձեռքի բավականին լուրջ վնասվածք, բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի օգոստոսի 23-ին մասնակցեմ Հայաստանում ամենախոշոր կազմակերպություններից մեկի՝ «FightNights»-ի մրցաշարին։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան