Ոչ մեկը տեղից չի շարժվում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Զարմանալի, ավելին` հրեշավոր անտարբերության է մատնված գերության մեջ գտնվող ՌԱՇԻԴ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ: Նրան նախորդ շաբաթ Ադրբեջանում դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, ու ոչ մեկը տեղից չի շարժվում` ոչ մի իրավապաշտպան կառույց, ոչ Արտաքին գործերի նախարարությունը, ոչ ոք: Ընդ որում ՝ Արցախի բնակիչն առաջին 5 տարիները պետք է անցկացնի բանտում, իսկ հաջորդ 10 տարիները` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում: Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանը գերեվարվել եւ կալանավորվել է 2023 թվականի օգոստոսի 1-ին` օկուպացված Աղավնոյի մոտակայքում մոլորվելուց հետո: «Ռաշիդ Բեգլարյանը ՀՀ-ի համար գոյություն չունի: Սպեկուլյանտ սրիկաներ, մի օր բոլորդ պատասխան եք տալու: Ներում չի լինելու: Տղաները այսօր պատժվում են հենց մեր անտարբերության համար: Տեր Աստված, էս ինչ դաժան ժամանակներ ենք ապրում ու անտեր երկրում», - այսպես է իր ցավն արտահայտել «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» հասարակական կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանը:

Ուզում ես գնաս Եռաբլուր ու գոռաս. «Տղե՛րք, վեր կացեք»: Նիկոլստան դարձած Հայաստանում բարոյական արժեքներն այն կարգի են ոտնատակ տրվել, որ իշխանության մոլի աջակից համասեռամոլ, պոռնոդերասան ՌՈՄԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ցուցմունք է տվել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի դեմ: «Սա է նիկոլական Հայաստանը... Սրանք են Նիկոլի Հայաստանի «հերոսները», - արձանագրում է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ինչ խոսք, զարմանալին այն չէ, որ այսպիսի կերպարներն են ակտիվացել, չէ որ Փաշինյան Նիկոլն ասում էր, որ սեռափոխված Մելն էլ անձնական պաշտպանության ներքո է: Բայց, ախր, ի՞նչ երեսով եք գնում-գալիս կպնում որդեկորույս ծնողներին:

Ասացինք` ինչ երեսով, հիշեցինք համացանցում լայնորեն տարածված խայտառակ լուսանկարները: Ինչ-որ տիկտոկերներ հայտնվել են Հանրապետության հրապարակում ու գրեթե մերկացել: Ֆլեշմոբ են արել, թե խաղ խաղացել, մուրն իրենց գլուխը, բայց այս երկրում ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ չկա՞, որ համակեցության կանոնների մասին հիշեցներ: «Ապագա Հայաստանը վազելով գալիս է, դեռ Լուսինե Բադալյանին ու Արփի Դավոյանին երանի ենք տալու, իրենց ստեղծածը իրենցից սարսափ է…», - զգուշացնում է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Դե էլ ով, եթե ոչ նախկին իմքայլականը գիտի, թե էլ ինչ կարելի է սպասել` այս իշխանության օրոք:

Ի դեպ, «ԵՎՐՈ-2024»-ում էլ այլասերության եւ զավեշտալի 18+ դրվագների պակաս չկա: Պարզվում է` չինական մի ավտոարտադրող ընկերություն մեծ գովազդային արշավ է իրականացրել առաջնության ժամանակ` տեղադրելով իրենց գովազդը խաղերի ընթացքում: Սակայն այս ընկերությունը հաշվի չի առել այն, որ Գերմանիայի դոմեյն զոնայում նույն անվանումը պատկանում է ոչ թե իրենց, այլ տեղական սեքս շոփին: Արդյունքում, հազարավոր գերմանացի ֆուտբոլասերներ, որոնք հետաքրքրվել են չինական ավտոներով, մտել են կայքը ու ավտոյի փոխարեն տեսել ռեզինե խայտառակ «հարմարանքներ»: սարքեր: Այս մասին պատմում է «Իմինեմնի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը եւ մանրամասնում, թե՝ բանը հասել է նրան, որ կայքը ստիպված հատուկ հայտարարություն է տեղադրել, որում նշել է, որ մեքենաները այլ կայքում են: Մեղա՜, մեղա՜…

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում