«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամենադեգեներատն է, թե՞ ամենաուրախը. «Մեր բակում» կռիվ է ընկել

Մշակութային

Երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանը Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին հարցազրույց է տվել եւ մասնավորապես նշել, թե՝ «Մեր բակը» աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկն է համարում, որը սկիզբ է դրել «անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձեւավորմանը»։ Ասվածն, անշուշտ, հուզել է «Մեր բակը» դիտած եւ առ այսօր դիտող հեռուստադիտողին եւ դարձել սոցցանցերում բուռն քննարկման առարկա:

Վերոնշյալի մասին «Իրավունք»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիր եւ գլխավոր նախկին տնօրեն, այժմ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ ՌՈՒԲԵՆ ՋԱՂԻՆՅԱՆԻՑ: Սակայն, նա ջղաձգումների մեջ ընկնելով միայն «լրագրող» բառից՝ անմիջապես հիշեց իր զբաղվածության մասին եւ անջատեց հեռախոսը: Այնուհետ փորձեցինք զրուցել «Մեր բակի» տարբեր դերակատարների հետ, որոնք կտրականապես չէին պատասխանում հեռախոսազանգերին: Ի վերջո, մեզ հաջողեց խոսել ֆիլմի հերոսուհիներից երկուսի հետ:

Դերասանուհի ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ անկեղծորեն ասաց, որ նման կարծիքներ շատ են հնչել, բայց ինքն այդպես չի համարում. «Դա այն ժամանակահատվածն էր, երբ մեզ ուրախանալ էր պետք, եւ ֆիլմը մեզ իսկապես ուրախացրեց: Ի դեպ, ես «Մեր բակը-1»-ում չեմ նկարվել, բայց ինձ դուր է եկել, շատ ուրախ ֆիլմ էր: Թե ինչու է Ռիչարդ Մադլենյանը նման կարծիք հայտնել, չեմ կարող ասել, գուցե նա ա՞յլ արժեքների վրա է մեծացել: Անշուշտ, չեմ ասի, որ այս ֆիլմը մեծ արժեքներ է ներկայացրել, բայց այն եղել է ուրախ ֆիլմ, որը այդ տարիներին լցրել է բոլորիս տները: Իհարկե, ֆիլմը դաստիարակչական չէ եւ չէր կարող այնպիսի մշակույթ դաստիարակել, որ այժմ կրկնօրինակվեր ու կիրառվեր, ինչպես ասում է Մադլենյանը»:

Իսկ երգչուհի ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նախ զարմացավ Մադլենյանի նման որակումներից:

«Մեր բակը» մեր մանկությունն է, մեր դժվար օրերը լուսավորողը: Անկեղծ զարմացած եմ մեր ընկերոջ մոտեցումից: Գուցե ինչ-որ բան սխա՞լ է հասկացվել, չեմ կարող հավատալ, որ նա նման բան ասած լինի: Իսկ եթե իսկապես ասել է, ապա պիտի ասեմ, որ մեր ընկերը խնդիր ունի, որովհետեւ այն, ինչ արեց այդ տարիներին «Մեր բակը», դարձավ հանդիսատեսի կողմից ցանկալի ու պահանջված: Անգամ մինչ օրս են նայում, ու չկա մի Ամանոր՝ առանց այդ ֆիլմի: Ֆիլմին իրենց ներկայությամբ էլ ավելի մեծ շուք են տվել այնպիսի դերասաններ, ինչպիսիքն են Արմեն Խոստիկյանը, Աշոտ Ղազարյանը, Հրանտ Թոխատյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթեւոսյանը, Արթուր Գրիգորյանը եւ այլք: Ապշած եմ նման որակումից, ու անսպասելի էր ինձ համար: Բացարձակ չեմ կիսում Ռիչարդ Մադլենյանի կարծիքը»,- խոսքը եզրափակեց երգչուհին:

Անշուշտ, կարծիք կարող են հայտնել բոլորը, նույնիսկ քննադատել, հատկապես, որ Մադլենյանի խոսքում՝ որքան էլ ծանր է ընդունել, կա ճշմարտություն: Իսկապես, հանրության մի զգալի հատված այդպես էլ մնաց «Մեր բակի» թեւավոր խոսքեր դարձած ժարգոնի ու հերոսներին նմանակելու տակ՝ «կարգիններից» մինչեւ «դոձիկներ»: Բայց թե որքանո՞վ է ազնիվ նրա կողմից հնչեցնել նման քննադատություն, երբ հենց ինքը՝ Մադլենյանն էր ժամանակին նկարահանվում ցածրաճաշակ սերիալներում ու սերունդներ դեգրադացնում, թողնենք ընթերցողի դատին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան