«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ նախագահական ընտրությունների «դեբատի» ժամանակ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում, «դեռ աշխատասենյակ չմտած», կխաղաղեցնի վիճակը՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Նա նշել է, որ «այդ պատերազմը չպետք է նույնիսկ սկսվեր», ապա մեղադրել է նախագահ Բայդենին, որ աննախադեպ ահռելի գումարներ է «լցրել» Ուկրաինա՝ մոտ 200 մլրդ դոլար: «Մենք չպետք է նման գումարներ ծախսենք»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ արդյունքում մարդիկ են մահանում՝ «անիմաստ ու անօգուտ»:
Դրա վերջին ակորդը նրա նկատմամբ իրականացված մահափորձն է, որի հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան, սակայն շատերը միակարծիք են, որ դա ավելի բարձրացրեց նրա հաղթելու հավանականությունը: Իսկ ի՞նչ կլինի նման ելքի պարագայում: Հասկանալի է, որ առաջին հերթին Ռուսաստանը վերականգնելու է իր աշխարհաքաղաքական հեգեմոնիան, որին, ըստ փորձագետների, դեմ չէ նաև Թրամփը՝ առաջին հերթին որպես բիզնես մտածողություն և բիզնես հետաքրքրություններ ունեցող գործիչ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

