Սա նման է հետևյալին, որ մենք իմանանք՝ ինչ-որ մեկը քաղցկեղ է, բայց հիվանդին ասենք՝ դե լավ, ինչ քաղցկեղ, քեզ խաբում են․ Ինչ բացահայտում է արել Ռոսսելխոզնադզորն իրականում

Հանդիպում

Օրերս ռուսական կողմը գրություն է ուղարկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին, որով տեղեկացնում է, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը, որովհետև դեռևս մայիսին դիմել են պեստիցիդների թույլատրելի քանակի գերազանցման և քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, և մինչ օրս արդյունքների մասին պատասխան չեն ստացել։ Վերը նշյալի վերաբերյալ զրուցել ենք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով նախ նկատեց․

-Նախ գրությունն ուղղակի վկայում է, որ մենք պարզապես չունենք այդ կառույցը, որովհետև գրության մեջ հստակ նշվում է, որ անպատասխան են թողել: Ես չգիտեմ՝ գործ արե՞լ են, թե՞ չէ, բայց գոնե պետք է գնային ասեին, գիտեք՝ մոնիթորինգ ենք արել, լավն է, եկեք հասկանանք՝ կարո՞ղ է ձեր լաբորատորիան է վատ, բայց ոչ մի բան չանել ու հարվածի տակ դնել բոլորի՞ն։ 

Էլ չեմ ասում, որ պետք է մոնիթորինգ անեին ու հասկանային՝ կարո՞ղ է իրականում կա վտանգ ու այն էլ՝ շատ, որ մենք էլ մեր հասարակությանը պետք է պաշտպանենք, ինչպես իրենք են իրենց հասարակությանը պաշտպանում: Սա է առանցքը, ինչի մասին խոսել եմ ի սկզբանե։ Իսկ հիմա էլ, մեկ օր է արդեն անցել, այս քար լռությունը այդ կառույցի չլինելու մասին է վկայում։ Ցավոք սրտի, հերթական անգամ արձանագրվում է, որ Հայաստանում առկա պտուղ-բանջարեղենը կարող է խնդրահարույց լինել: Պետք է փաստենք, որ պետական մոտեցման բացակայությունը բերել է նրան, որ մենք լավ, որակյալ, համեղ պտուղ-բանջարեղեն ունեցող երկրի իմիջ ունենալուց վերածվում ենք վտանգներ պարունակող պտուղ-բանջարեղեն ունեցող երկրի։ 

Հայ-ռուսական հարաբերությունները լարված են, ոչ մեկի համար գաղտնիք չէ, կամ, եթե լարված էլ չեն, ապա լարվածության իմիտացիա է ստեղծվում: Ես քաղաքական գնահատական չեմ տալիս, բայց հանրության շրջանում այս հարաբերությունների նկատմամբ էմոցիոնալ ֆոնը բարձր է։ Այս պարագայում էլեմենտար է, որ առաջին հայացքից ամեն ինչը քննարկվելու ու դիտարկվելու է հարաբերությունների տիրույթում, բայց ինձ համար դա շատ ցավալի է, որովհետև մարդու կյանք, առողջություն հարց կան, բայց մենք հայ-ռուսական հարաբերություններն ենք ավելի բարձր դասել։ 

 -Ի՞նչ պեստիցիդների մասին է խոսքը։

Ամենավատը գիտեք ո՞րն է, որ խոսքը կարգավորվող պեստիցիդների մասին է, էլ չասեմ, որ ժամանակակից գյուղատնտեսությունն այնպիսին է, որ կան պեստիցիդներ, օրինակ՝ մենք գիտենք, որ օգտագործում են ժամանակակից գյուղատնտեսության մեջ, բայց դեռևս տեխնիկական կանոնակարգերում, իրավակարգավորումներում ներառված չեն։ Այսինքն՝ հերթը դեռ դրանց չի հասել, խոսքը կարգավորվող մնացորդների մասին է, էլ չասեմ չկարգավորվողի մասին։ 

Սա նման է հետևյալին․ մենք իմանանք՝ ինչ-որ մեկը քաղցկեղ է, քաղցկեղի հետ գործ չունենանք, թողնենք դա տարածվի, խորանա, ավելի արագ սպանի, բայց հիվանդին ասենք՝ դե լավ, ինչ քաղցկեղ, քեզ խաբում են: Կարելի է մարդու հետ նաև էմոցիոնալ աշխատանք տանել, որ ինքը վատով չտրամադրվի, լավով տրամադրվի, եթե զուգահեռ բուժում ենք, բայց մենք զուգահեռ չենք բուժում։ 

Էականն այն է, որ չկան պետական մտածողություն, մոտեցում, պետական քաղաքականություն, չկա ագրարային մոտեցում, ու հետևանքներն անխուսափելի են։ Ավելի ցավալին էլ այն է, արդեն ասացի այդ մասին, որ հանրային օրակարգում չկա՝ «վա՛յ, մենք դա կերել ենք» ձևակերպումը, այսինքն՝ էմոցիոնալ ֆոնը, խնդրի մասին չխոսելն այնքան է տարածվել մեզանում, որ բուն խնդիրը մղված է երկրորդ պլան։ 

Առաջին պլանում պետք է լինի այն, որ մենք էլ ենք կերել այդ մթերքները, հետո նոր՝ ֆերմերի խնդիրը, հայ-ռուսական հարաբերությունները և այլն։ Հենց մեզ համար առանցքային դառնա, թե մենք ի՛նչ ենք ուտում, այդ ժամանակ պատասխանատու մարմնից գործողություն կպահանջեն։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում