Սա միայն ՍԱՏՄ խնդիրը չէ. Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը Ռոսսելխոզնադզորի որոշման մասին

Հանդիպում

Առիթ ունեցել ենք անդրադառնալու այն փաստին, Ռոսսելխոզնադզորն արգելել է հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը Ռուսաստան։ Ռուսաստանի սննդի անվտանգության ծառայությունը նամակ է հղել ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետին՝ տեղեկացնելով, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը չի ընդունելու հայկական պտուղ-բանջարեղեն: Նշվում է՝ հայկական պտուղ-բանջարեղենի մեջ պեստիցիդների առկայությունը բարձր է եղել: Սա ինչի մասին է վկայում եւ ինչ հետեւանքներ է ենթադրում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ գյուղատնտեսության նախկին փոխանախարար Աշոտ Հարությունյանից, ով նկատեց.

-Նախապես զգուշացվել է, բայց ոչ միայն հետևողական չեն եղել, այլև համապատասխան գործընթաց կա, ինչը պետք է ապահովեին, ապա համապատասխան փաստաթղթով հավաստիացնեին, որ խնդիրն արդեն չկա, ու սահմանային կետերում այդ հսկողությունը կարգավորվեր:  Սա միայն ՍԱՏՄ խնդիրը չէ; Եթե ՍԱՏՄ-ն այդ պրոցեսն անմիջապես իրականացնողն է, ապա ՍԱՏՄ-ին էլ վերահսկող կա՝ Կառավարությունը։ Այսինքն՝ եթե անգամ ՍԱՏՄ-ն բաց է թողել, բա մյուս գերատեսչականնե՞րը։

Միշտ ասում ենք՝ խնդիրներ են առաջանալու որակական, չկան տեսչական մարմիններ, չկա վերահսկողություն․ նույնիսկ, եթե ընդունենք, որ փաստաթղթերով արվել է վերահսկողություն, իսկ ագրոքիմիկատների չթույլատրվող քանակությունը ո՞վ պետք է վերահսկի։ Մասնագետներ են պետք, նմուշառում, լաբորատորիաներ. համակարգի խնդիր է: 

- Պարոն Հարությունյան, Էկոնոմիկայի փոխնախարար օրերս հրապարակած տվյալների, ըստ որոնց՝ 2024-ին արդեն ՀՀ-ից արտահանվել է 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։

-Մեծ-մեծ խոսում են, թե արտահանել են շուրջ 60 հազարից ավելի տոննա պտուղ-բանջարեղեն, բայց երբ խոսում ենք Լարսի անցակետի թողունակության խնդիրների մասին, այս և այլ հարցերի մասին, պարզ է դառնում, որ չի կարող այդքան պտուղ-բանջարեղեն արտահանվել։ Թիվ է՝ կրակում են։ Ընդ որում, նկատենք, որ ըստ իրենց տվյալների՝ անցյալ ամբողջ տարին արտահանվել է շուրջ 133 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ այս տարի, երբ բերքը թույլ է, ու անգամ, եթե ծիրանի ուռճացրած թիվ են հնչեցրել, միևնույն է՝ հնարավոր չէր այդքան պտուղ-բանջարեղեն արտահանել:

Թվերի ուռճացումը պաշտոնական վիճակագրության մեջ գերազանցությամբ ներկայանալու համար է արվում, որպեսզի «ապահովվի» գյուղատնտեսության աճը, ինչը մի քանի տարի շարունակ ոչ միայն չկա, այլև ոլորտում հետընթաց է արձանագրվում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում