Երիտասարդ, իր գործի գիտակ փաստաբան Լարիսա Բաղդասարյանի փայլուն հաղթանակը ի նպաստ չորրորդ իշխանության՝  «Իրավունք Մեդիայի» 

Իրավական

Իրավունքի զարգացման գործում հերթական հաղթանակը գրանցվեց` ի նպաստ հանրության եւ չորրորդ իշխանության: Մեկ անգամ եւս` ի շնորհիվ  «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական եւ վարչական իրավունքի հարցերով տնօրեն, այլեւս արդարադատության ոլորտում իր փայլուն հետքը թողած, երիտասարդ, հմայիչ փաստաբան Լարիսա Բաղդասարյանի իրավաբանական անմրցելի գիտելիքների՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւս իր հերթին մեկ անգամ արձանագրեց, որ չորրորդ իշխանության հետ խոսելիս` պետք է լինել զուսպ եւ կշռադատված: 

Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ «Կյանքի խոսքը»` իր մամուլի խոսնակ Արմեն Լուսյանի միջոցով իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել էր «Իրավունք» թերթի հասցեին զրպարտչական, սին, պատիվն ու արժանապատվությունը արատավորող գրառում: «Իրավունքը» դիմել էր դատական պաշտպանության` պատվի եւ արժանապատվության հայցով:

Եվ ահա` քաղաքացիական իրավունքի գիտակ, բազմաթիվ դատական նախադեպերի հեղինակ, «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական եւ վարչական իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան Լարիսա Բաղդասարյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում` օրինական ուժ ստացած դատական ակտով «Կյանքի խոսքը» հրապարակային հերքել էր 2020թ․ հունիսի 19-ին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղ գտած վիրավորական եւ զրպարտչական բովանդակությամբ հրապարակումն  «Իրավունք» թերթի հասցեին:  

Իսկ վիրավորանքի մասով` փաստաբանի բողոքի հիման վրա գործը ուղարկվել էր նոր քննության, որտեղ եւս դատարանը կայացրել էր հերթական արդարադատական ակտը եւ վճռելով պարտավորեցնել ՀՀ Ավետարանական հավատքի քրիստոնյանների «Կյանքի խոսք» կրոնական կազմակերությանը վճռի օրինակ ուժի մեջ մտնելուց հետո` հինգ օրվա ընթացքում տվյալ ֆեյսբուքյան էջի միջոցով, որով որ վիրավորել էին «Իրավունք Մեդիային» ներողություն խնդրել:

Մասնավորապես հրապարակելով հետեւյալ տեքստը. «2020թ․ հունիսի 19-ին «Կյանքի խոսք» կրոնական կազմակերության Հայաստանի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Կյանքի խոսքն ընդդեմ «Իրավունք» աղանդավորական կայքի» վերնագրված հոդվածը պարունակում է վիրավորական արտահայտություններ «Իրավունք մեդիայի» վերաբերյալ, ինչի համար կազմակերությունը ներողություն է խնդրում»:

Ավելին, դատարանը արտավորեցրել էր, որ եթե տվյալ ֆեյսբուքյան էջը գոյություն չունենա, ապա մինիմում 1000 տպաքանակ տպագիր թերթի միջոցով տպել վերը նշված տեքստը:

Դատարանը չսահմանափակվելով վերը նշվածով վճռել է պարտավորեցնել նաեւ հրապարակումը իր անձնական ֆեյսբուքյան էջում հրապարակի նաեւ վիրավորանք հնչեցրած անձը, նշելով, որ իր կողմից հրապարակված հոդվածը պարունակել է վիրավորական արտահայտություններ «Իրավունք Մեդիայի» նկատմամբ, ինչի համար եւս տվյալ անձը եւս ներողություն է խնդրում:

Վերը նշված հեղիանակավոր դատական ակտից, բնականաբար, դժգոհ լինելով, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը եւ իր մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը առաջին ատյանի դատարանի որոշումը որոշել էին բողոքարկել։ Սակայն, ինչպես վերը նշեցինք Վերաքննիչ դատարանը, ոչ միայն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը, այլ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունից եւ Արմեն Էդուարդի Լուսյանից՝ հօգուտ «Իրավունք Մեդիայի» բռնագանձեց դատական համապատասխան ծախսը՝ այդ թվում փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Ինչպես նշեցինք այս երկար ու դժվարին դատական ողջ պրոցեսի ընթացքում  «Իրավունք Մեդիայի» դատական պաշտպանությունը իրականացրել է «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական եւ վարչական իրավունքի հարցերով տնօրեն, իր գործի գիտակ փաստաբան Լարիսա Բաղդասարյանը, ով դասավանդում է  քաղաքացիական իրավունք եւ աշխատում է թեկնածուական ատենախոսության վրա։ 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում իրավունքի զարգացման ոլորտում արձանագրած բացառիկ հաղթանակի շուրջ մանրամասների հետ կապված «Իրավունքը» դիմեց այդ հաղթանակը նվաճած փաստաբան Լարիսա Բաղդասարյանին, ով արձանագրեց հետեւյալը․

-Իրավամբ, դատական պաշտպանության արդյունքում դատարանը իրականացրեց արդարադատություն եւ բավարարեց «Իրավունք Մեդիայի» հայցապահանջը, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւս իր հերթին թողեց անփոփոխ։ Տվյալ դատական ակտը իրավաչափ եւ հեղիանակավոր է։ Ավելին, դրանով նոր մշակույթ է ձեւավորվում ՀՀ-ում, որպեսզի բոլոր սուբյեկտները՝ կրոնական կազմակերպությունները, իրավաբանական անձիք,  պատգամավորներ, թե շարքային քաղաքացիներ, բոլորը պետք է հասկանան, որ չորրորդ իշխանությունը ի դեմս լրատվամիջոցների եւ լրագրողների, ունի իրավունք իրացնելու իրենց լրագրողական իրավունքը, իսկ տվյալ սուբյեկտները ունեն պարտավորություն չանցնելու այն սահմանները, որից հետո կենթարկվեն պատասխանատվության օրենքի առաջ։

Իրավունքի գիտակը շեշտում է․

-Այ՛ո, ՀՀ-ի Սահմանադրությամբ կրոնական կազմակերպությունները ունեն իրավունք գործունեություն ծավալելու, բայց միեւնույն ժամանակ նույն  կրոնական կազմակերպությունները պետք է ընդունեն ի գիտություն, որ հանրային հարթակներում պետք է լինեն թափանցիկ եւ ազնիվ, եւ եթեչորրորդ իշխանությունում կա քննադատողական դատողություն, դա դեռ չի նշանակում, որ պետք է վերջիններս առերեւույթ վիրավորանքներով կամ զրպարտչական տեղեկություններով ՝ խախտեն այն իրավանորմերը, որոնք ամրագրված են միջազգային են ներպետական օրենքներով։

Ամփոփելով խոսքը մեր զրուցակիցը ընդգծում է․

- Իրավունքի զարգացման գործում սա մեկ քայլ առաջ արձանագրում է, որով փաստվում է, որ չորրորդ իշխանության դերն ու նշանակությունը անառիկ է եւ ցանկացած անձ չորրորդ իշխանության հետ շփվելիս պետք է պահի խաղի կանոնները:

Լուսանկարում փաստաբան Լարիսա Բաղդասարյանն է:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում