«Փաստ». Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տարածված տեղեկությունը, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան արտահանվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա, արագորեն լայն քննարկման առարկա դարձավ: Հատկանշական է, որ ծավալված քննարկման առանցքում, այսպես ասած, «քաղաքական բաղադրիչն էր»՝ տարբեր ձևակերպումներով, մի կողմից՝ թե՝ «Ռուսաստանը պատժում է Փաշինյանի կառավարությանը», մյուս կողմից՝ թե՝ «տեսեք, թե Ռուսաստանն ինչ է անում», և այդպես շարունակ: Ոչ պակաս հատկանշական ու նաև ցավալի է, որ թեման քննարկողներից մեծ մասի ուշադրությունից դուրս մնացին այդ մտահոգիչ տեղեկատվության բուն բովանդակությունն ու արծարծված փաստական ու էական հանգամանքները:

Այդ հանգամանքները հստակ արտացոլված են «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարամզինի պաշտոնական գրության մեջ, որը հասցեագրված է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանին: Ի՞նչ է նշված ռուս պաշտոնյայի այդ գրության մեջ: Առաջինը. Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մեջ (լոլիկ, խնձոր) կրկին հայտնաբերվել է սահմանված չափերը գերազանցող պեստիցիդների մնացորդային պարունակություն: Երկրորդ՝ տեղեկանում ենք, որ դա միայն այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայտնաբերված 8-րդ դեպքն է: Երրորդ՝ տեղեկանում ենք, որ «Ռոսսելխոզնադզորը» դեռևս հունիսի սկզբին (հունիսի 5-ին) մեկ այլ պաշտոնական նամակով հայտնել է հայտնաբերած խախտումների մասին՝ խնդրելով նաև տեղեկություններ տրամադրել ձեռնարկված միջոցների, դեպքերի հետաքննության ու դրանց արդյունքների մասին:
Սակայն, ինչպես փաստվում է հրապարակված վերջին գրության մեջ, ոչ մի նման «միջոցառումներ» հայկական կողմը, ի դեմս ՍԱՏՄ-ի, չի ձեռնարկել կամ առնվազն դրանց մասին ոչինչ չի հայտնել Ռուսաստանի գործընկերներին (ՍԱՏՄ-ն միայն երեկ հայտարարություն տարածեց, թե՝ «այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»): Այստեղ հիմնական հարցերը հետևյալն են. ի՞նչ են արել Հայաստանի պատկան մարմինները՝ պարզելու համար, թե ինչու է պեստիցիդների պարունակության աստիճանը բարձր (ՍԱՏՄ լղոզված պարզաբանումը ոչինչ չի փոխում), ինչո՞ւ իրենց գործողությունների մասին ոչինչ չեն հայտնել ռուսական կողմին, որպեսզի տնտեսվարողները այսօր արգելքի փաստի առաջ չկանգնեին: Մյուս կողմից՝ նույն գյուղմթերքն իրացվում է նաև Հայաստանի ներքին շուկայում:

Ստացվում է, որ պեստիցիդների մնացորդային պարունակությունը շարունակաբար բարձր է, այդ «մթերքն» ուտում ենք մենք, մեր երեխաները, այսինքն՝ մենք ենք թունավորվում պեստիցիդախեղդ «գյուղմթերքով»: Ու թունավորվում ենք ոչ մեկ տարի: Ըստ էության, ինչպես մասնագետներն են շեշտում, այս ամենը վկայում է հանցավոր անգործության մասին՝ թե՛ տնտեսվարողների հետ չաշխատելու, դրա հետևանքով՝ երկրի տնտեսությանը լուրջ վնաս հասցնելու առումով, թե՛ բնակչության առողջության ու սննդի անվտանգությունը չապահովելու, թե՛ Ռուսաստանի գործընկերների հետ նորմալ չաշխատելու առումներով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում