«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հարաբերությունների առաջին փուլը կարելի է համեմատել նորածնի հետ

Ախ կանայք

Փորձեք չընկնել մտածողության այս թակարդների մեջ՝ դրանք կարող են անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծել ձեր և ձեր զուգընկերոջ միջև:

Թե որքան առողջ և երկարատև կլինեն ռոմանտիկ հարաբերությունները, մեծապես կախված է այն պատկերացումներից, որոնք սկզբնական շրջանում ունեն երկու զուգընկերները: Եթե մենք խոսում ենք իրատեսական ակնկալիքների մասին, ապա հիասթափություն ու դժգոհություն դժվար թե առաջանա, իսկ եթե երազում եք եթերային ու ոչ երկրային երևույթի մասին, ապա արդյունքը, ամենայն հավանականությամբ, համապատասխան կլինի։

Հարկ է նկատի ունենալ, որ հարաբերությունների համար վնասակար հոգեբանական համոզմունքը հաճախ ամենևին էլ այդպիսին կարող է չթվալ, ավելին, նույնիսկ կարող է բավականին ճիշտ ընկալվել։ Օրինակ, ո՞վ չի ցանկանում իր զուգընկերոջը երջանկացնել կամ անընդհատ սիրահարված լինել: Բայց ավելի ուշադիր ուսումնասիրելով՝ պարզվում է, որ իրականում նման ցանկություններից ոչ մի օգուտ չկա։

Ահա հինգ ամենատարածված ենթագիտակցական համոզմունքները կամ մտածողության թակարդները, որոնք ոչնչացնում են հարաբերությունները:

1. Ես պարտավոր եմ երջանկացնել իմ զուգընկերոջը

Դժվար է վիճել այն փաստի հետ, որ ձեր գործողություններն ազդում են զուգընկերոջ զգացմունքների վրա, ճիշտ այնպես, ինչպես նրա արարքները կարող են խարխլել կամ կոտրել ձեր տրամադրությունը: Այստեղից հեշտ է եզրակացնել, որ ձեր զուգընկերոջ երջանկությունը ձեր ձեռքերում է։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով նա վրդովված է, ապա ձեր խնդիրն է շտապ վերականգնել նրա ուրախության զգացումը։

Բայց խոստովանեք, որ դուք ի վիճակի չեք պատասխանատվություն կրել մեկ այլ մարդու հույզերի համար, թեկուզ՝ ձեզ շատ մտերիմ։ Դուք կարող եք ամեն ինչ անել, որպեսզի ցուցաբերեք կարեկցանք, համակրանք, աջակցություն, բայց որքան էլ փորձեք, նա կարող է ավելի երջանիկ չդառնալ։

Միևնույն ժամանակ, համոզմունքը, որ դուք եք պատասխանատու նրա երջանկության համար, ծանր ազդեցություն է թողնում ձեզ վրա, և երբ զգում եք, որ բոլոր ջանքերն ապարդյուն են, անխուսափելիորեն վրդովվում ու հիասթափվում եք: Այս իրավիճակում կարող եք նույնիսկ սկսել անել այնպիսի բաներ, որոնք միայն նյարդայնացնում են ձեր զուգընկերոջը, այլ ոչ թե բարելավում նրա տրամադրությունը, օրինակ՝ անվերջ հարցնել, թե ինչպես է նա զգում:

Հարաբերությունների համար ավելի օգտակար վերաբերմունք է. «Ես սիրում եմ իմ զուգընկերոջը, բայց ես պատասխանատու չեմ նրա զգացմունքների համար»:

2. Իմ զուգընկերը պետք է բարձրացնի իմ ինքնագնահատականը

Ինչպես կարող եք հավատալ, որ դուք պատասխանատու եք ձեր զուգընկերոջ տրամադրության համար, այդպես էլ կարող եք վստահ լինել, որ նա, իր հերթին, պատասխանատու է ձեր ինքնագնահատականի համար: Այս վերաբերմունքը կարող է սկսել գործել հարաբերությունների հենց սկզբից, քանի որ ամեն անգամ, երբ ձեր սիրելին հիացական հայացքով նայում է ձեզ, ձեր ինքնագնահատականը բարձրանում է:

Սակայն ժամանակի ընթացքում այս կախարդական մեխանիզմն անխուսափելիորեն դադարում է գործել, և այլևս ինքնագոհության զգացողության չեք ապրում միայն ձեր հանդեպ նրա ուշադրության փաստից։ Ավելի շուտ, ընդհակառակը, ձեր ինքնագնահատականն ամեն անգամ իջնում է, երբ նա շրջվում է՝ ձեզ հետ սեռական հարաբերություն ունենալու փոխարեն, կամ ինչ-որ այլ կերպ չի բավարարում ձեր կարիքները:

Ուստի կարևոր է գիտակցել, որ միայն դուք եք պատասխանատու այն բանի համար, թե ինչ եք զգում, ինչպես եք վերաբերվում, ինչպես եք գնահատում ինքներդ ձեզ: Եթե ի սկզբանե չեք սիրում և գնահատում ինքներդ ձեզ, ձեր զուգընկերը ոչինչ չի կարող անել դրա դեմ:

3. Մենք պետք է անընդհատ սիրահարված լինենք միմյանց

600x400

Չգիտես ինչու, հաճախ համարվում է, որ զուգընկերների միջև սիրո զգացումը մի տեսակ լակմուսի թուղթ է, որով կարելի է դատել հարաբերությունների որակի մասին: Հարց է ծագում՝ եթե սիրելիի ներկայությամբ դուք այլևս զգացմունքային փոթորիկ չեք ապրում և ուշաթափվում, եթե նա ամեն վայրկյան ուշադրության նշաններ ցույց չի տալիս, ապա սերը, հավանաբար, ապառվե՞լ է։

Բայց բոլոր այդ կրքերը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ցրվում և մարում են, նույնիսկ շատ ամուր, կայուն հարաբերություններում: Սերը «որովայնում թիթեռների» մասին չէ, այլ ուրիշի հանդեպ հոգատարության և պատասխանատվության մասին, նույնիսկ, երբ սկզբնական ռոմանտիկան գոլորշիանում է: Հետևաբար, ավելի լավ է հենց սկզբից հասկանալ, որ հարաբերությունների ընթացքում զգացմունքները փոխվում են: Սա բնական է:

4. Մեր հարաբերությունները պետք է լինեն միայն թեթեւ ու անհոգ

Եթե ցանկանում եք ոչ միայն զվարճալի արձակուրդ ունենալ, այլ ամուր, երկարաժամկետ հարաբերություններ կառուցել՝ ապա դեռևս «մեկնարկին» պետք է գիտակցեք, որ դա կպահանջի մեծ աշխատանք, ջանք, ժամանակ և այլ ռեսուրսներ: Օրինակ՝ հավանաբար ստիպված կլինեք սովորել զսպել ձեր բացասական հույզերը, փոխզիջումներ գտնել, հարկ եղած դեպքում զիջել... Մի խոսքով, անընդհատ թեթևություն ու անհոգություն ակնկալել չի կարելի։

5. Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր հարաբերությունները փոխվեն

Այս ենթագիտակցական համոզմունքն ընկած է վերը քննարկված մոտեցումների հիմքում: Իհարկե, միանգամայն հասկանալի է, որ ոչ ոք չի ցանկանում, որ այն կախարդանքը, որը սկզբում կար ձեր մեջ, հեռանա հարաբերություններից։ Այնուամենայնիվ, պետք է գիտակցենք, որ և՛ մարդիկ, և՛ հարաբերությունները ժամանակի ընթացքում անխուսափելիորեն փոխվում են:

Հարաբերությունների առաջին փուլը կարելի է համեմատել նորածնի հետ, որն, իհարկե, հիասքանչ է, բայց գտնվում է միայն իր զարգացման մեկնարկում։ Բոլոր կենդանի արարածները պետք է աճեն և փոխվեն, որքան էլ դա ցավալի լինի, դա անխուսափելի է: Նույնը վերաբերում է հարաբերություններին: Այդպիսին է կյանքը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան