«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եվրամիությունը Հայաստանի համար խաբկանք է. Ե՞Մ, թե՞ Միութենական պետություն. lurer.com

Ներքաղաքական

Հուլիսի 20-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդաժողովը` «ԵՄ, թե՞  Միութենական պետություն» թեմայով։ Միջոցառման ընթացքում բանախոսներն անդրադարձան Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը և մեր երկրի արտաքին քաղաքական այժմյան վեկտորին: Բանախոսների դիտարկմամբ՝ հայաստանյան մոտեցումը դեպի Արևմուտք վտանգավոր է և իր հետ կարող է բերել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ անվտանգային ոլորտում:

«Սահմանդրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունները և Արևմուտքի այլ ծառաները մեր երկիրը ակտիվորեն տանում են դեպի իբր Եվրամիություն: Դա ոչ այլ ինչ է, քան եվրախաբկանք, քանի որ բազմաթիվ երկրներ տասնամյակներ շարունակ կանգնած են հերթի Եվրամիությանը անդամագրվելու համար Եվրամիության նախասրահում եւ սպասում են իրենց հերթին: Իրականում դա ճանապարհ է դեպի Թուրքիայի վերահսկողության տակ եւ մեր պետականության վերջնական ոչնչացում:

«Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը դեմ ենք Հայաստանի թուրքական ապագային եւ մեր պետականության  փրկության ու հայ ժողովրդի  համար ապահով հանգրվան տեսնում ենք  մեր միությունը Ռուսաստանի հետ: Եթե Արեւմուտքի ծառաները  խոսում են Եվրամիությանը անդամագրվելու հայտ տալու մասին հանրաքվեի վերաբերյալ, ապա մենք պահանջում ենք, որ նույն հանրաքվեի շրջանակներում  մեր ժողովուրդը ունենա  իրական ընտրություն` Միութենական պետություն  Ռուսաստանի հետ, թե՞ Եվրամիություն (Թուրքիա)»,- նշեց նա:

ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկանածու, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Հայաստանն ու կովկասյան տարածաշրջանը բարդ օրեր են ապրում, որից պետք է դուրս գալ նվազ կորուստներով ու փորձել վերականգնվել:

«Անդրադառնալով հարևան Վրաստանում տեղի ունեցողին՝ կարող եմ հստակ ասել, որ այնտեղ սովորական գործընթացներ չեն ընթանում. գլոբալ Արևմուտքը պատրաստվում է ընդունել իր պարտությունը: Եվրոպան չէր սպասում, որ Վրաստանը կարող է իրենց համար խնդիրներ ստեղծել և ամենակարևորը՝ չէին կարծում, որ Կովկասում իրենց առաջին հակադրվողը հենց նրանք կլինեն: Թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի պետական ու արտաքին շահը Արևմուտքում չէ: Արևմուտքի համար հավասար գործընկերը նա է, որը կատարում է իր դրած պահանջները ու չունի կարծիքի իրավունք, պետական շահն առաջ տանելու ցանկություն: Սրա սկիզբը օտարերկրյա գործակալների մասին օրենքն էր: Վրաստանի ճիշտ որոշումը Հայաստան պետք է օրինակ վերցնի»,- կարևորեց Բալասանյանը:

Արդյունքում՝ «ԵՄ թե՞ Միութենական պետություն. Ո՞ւր գնալ». խորհրդաժողովի մասնակիցներն արտահայտեցին իրենց խորը մտահոգությունը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և բռնազավթված Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող ճակատագրական գործընթացների վերաբերյալ, որոնք հարցականի տակ են դրել ոչ միայն Հայաստանի պետականությունը, Արցախի ազատագրման պայքարը այլեւ անգամ հայ ժողովրդի գոյությունը իր Հայրենիքի վերջին հանգրվանի վրա:

Բանախոսների համոզմամբ՝ Հայաստանում իշխանությունը զավթած Արեւմուտքի կամակատար խմբակը, որը արտահայտում է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, հետևողականորեն իրականացնում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից տարանջատվելու և Թուրքիայի և Եվրամիության հետ մերձենալու արտաքին քաղաքականությունը: Վերջիններս հիշեցնում են, որ օրերս ՀՀ բարձրագույն պաշտոնական դիրքերը զբաղցնող անձինք հայտարարեցին Եվրամիության հետ հնարավորինս մերձենալու, ընդհուպ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին: Այդ հարցի շուրջ Ազգային ժողովում անգամ կազմակերպեցին լսումներ:

Սկզբնաղբյուրը` lurer.com

«Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան