«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Մեր բակ»-ից Մադլենյանին հորդորում են զբաղվել իր գործով

Մշակութային

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարազրույցում մասնավորապես նշել էր, թե՝ «Մեր բակը» աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկն է համարում, որը սկիզբ է դրել «անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձեւավորմանը»։ Հատկանշական է այն, որ թեպետ սոցցանցերում բուռն քննարկվում է Մադլենյանի խոսքերը, սակայն «Մեր բակի» հերոսներին կերտած հայտնիները, ինչպես նաեւ ֆիլմի «կնքահայրերը» հիմնականում խուսափում են հակադարձել կամ համաձայնել ասվածի հետ: Այդուհանդերձ, վերոնշյալի մասին մեզ հաջողվեց մեկնաբանություն ստանալ «Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիրներից մեկից` ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ, ով նաեւ եղել է «Մեր բակի» դերակատարներից, իսկ այժմ Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգաին համալիրի տնօրենն է:

«Շատ ավելի լավ կլինի, որ ամեն մարդ զբաղվի իր գործով եւ գնահատական չտա ուրիշների կատարած աշխատանքին: Ես միայն իմ կատարած աշխատանքին եմ գնահատական տալիս ու շատ գոհ եմ իմ արածներից: Բացարձակ չեմ կիսում այն կարծիքը, որ ներկայիս սերնդի վարքագիծը «Մեր բակ»-ի դաստիարակության արդյունքն է: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս որեւիցե բան, կարող է չդիտել, ինչպես ես եմ անում՝ հավանում եմ, դիտում եմ, լսում եմ, չեմ հավանում` չեմ դիտում, բայց նաեւ չեմ խառնվում ուրիշի արածների մեջ: Ամեն մարդ իր գնահատականը թող իր մեջ պահի: Համենայնդեպս, այդ ֆիլմով շատ մարդ ուրախացել է, պետք է դա հաշվի առնել»,- իրեն բնորոշ հանգստությամբ պատասխանեց Ղազարյանը:

Ի դեպ, թերեւս շատ ջուր ծեծած այս թեմային մեզ մնում է հիշեցնել Ռիչարդ Մադլենյանի նախկինում արված եւս մեկ աղմկոտ հայտարարություն: Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի սիրելի բանախոսը ժամանակին ասում էր, թե սիրով ծափահարում է վարչապետի տղային՝ Աշոտ Փաշինյանին` նրան համարելով զուսպ ու տարբերվող բոլորից: Մշակութային կուլիսներում կատակում են, թե` Աշոտ Փաշինյանին ծափահարելու մակարդակին իջած Մադլենյանը, դժվար թե, «Մեր բակ»-ին ծափահարեր:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան