«Ժողովուրդ». Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էր

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ մահկանացուների օդանավից հրապարակած կադրերը հեղափոխական բազմությանը մտովի տեղափոխեցին 2018 թվական, երբ Արայիկ Հարությունյանը մետրոյով էր աշխատանքի գնում, Արարատ Միրզոյանը ԴԱՀԿ-ի հետ մարտնչում էր փոշեկուլի պարտքի հարցով, իսկ Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն քաղաքացու հռչակել էր վարչապետ։ Ներկայացվող փաստաթղթի համաձայն` մասնավոր հրամցված այցը պետբյուջեի հաշվին էր` հուշանվերներից մինչեւ տաքսի կամ այլ փոխադրամիջոցներ։ Ավելին` ծախսերը ընդունվելու են ոչ թե նորմատիվների շրջանակում (ինչպիսին «նախկինների» ժամանակ էր) այլ փաստացի, ինչը նշանակում է` ցանկացած շռայլություն թույլատրելի է, չկա սահմանափակող նորմատիվ։ Եթե Փաշինյանը մեզ հուսադրում էր վիրտուալ ապագայով` խոստանալով, որ «Կա՛ ապագա», իրենք ներկան են վայելում։

«Ժողովուրդ»-ը նախկինում գրել էր, որ հուլիսի 14-ին Եվրոպան լարված սպասում էր ԵՎՐՈ-2024-ի վերջին՝ Իսպանիա-Անգլիա խաղին, իսկ նույն օրը աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնությունում էր Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը։

Ինչպես նաեւ գրել էինք, որ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման եւ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները աշխարհում տեղի ունեցող ուշագրավ սպորտային իրադարձություններին մասնակցելու հեշտ եւ հարմար եղանակ են գտել՝ պաշտոնական այց դեպի այդ երկիր՝ պետական բյուջեի հաշվին. իսկ թալանն ուրիշ ի՞նչ բնութագրում ուներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում