«Գժի թղթով» պետությունը

Թեմա

Lurer.com-ը գրում է․ 

44-օրյա պատերազմից, դրան հաջորդած աղետներից հետո 2021թ․ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ու նրա «ՔՊ»-ին իշխանություն վստահելը գրեթե նույնքան ամոթալի ու խայատառակ իրողություն էր, որքան պատերազմում կրած պարտությունը։ Խնդիրն անգամ այն չէ, թե նրանց ստացած 680.000 ձայնից որքանն էր իրական, որքանը՝ կեղծված։ Նորմալ հասարակությունում պատերազմից հետո այդ պատերազմում իշխանություն զբաղեցրածը չէր կարող ստանալ անգամ 6.800 ձայն։ Իրերն իրենց անուններով կոչելու փոխարեն՝ մինչև հիմա հասարակության այդ վարքագիծը բացատրվում է ամենատարբեր պատճառաբանություններով՝ մարդիկ խաբվեցին իշխանության քարոզչությանը, վախեցան նախկինների վերադարձից, ահաբեկվեցին պատերազմի կրկնությամբ, և այդպես շարունակ։
Բայց իրականությունն այն է, որ անկախ պատճառներից ու հիմնավորումներից, հայ հասարակությունը կա՛մ ընտրեց, կա՛մ հանդուրժեց, որպեսզի ընտրվի իշխանություն, որի վարած խայտառակ արտաքին և ներքին քաղաքականության պատճառով հնարավոր դարձավ պատերազմը, իսկ արդեն դրա ընթացքում ցուցաբերած կա՛մ ծայրահեղ ապաշնորհության, կա՛մ կանխամտածված դավաճանության արդյունքում զոհվեցին 5000-ից ավելի երիտասարդներ, և կորսվեց Արցախի մեծ մասը։

Նիկոլ Փաշինյանին կրկին իշխանություն վստահելն իրականում ոչ թե տիեզերական մակարդակի իմաստնության կամ քաղաքական հոտառության, այլ սովորական մեղսունակության բացակայության վկայություն էր, որի մասին, սակայն, գրեթե բոլորը գերադասում են չխոսել։ Բացառությամբ նույն Նիկոլ Փաշինյանի, ով մի քանի անգամ գրեթե հանդիմանական կերպով հայտարարել է, որ այն, ինչ անում է, անում է «ժողովրդի տված իշխանությամբ», այսինքն՝ իր պատասխանատվությունը բարդում է հասարակության վրա։

Իրականում Նիկոլ Փաշինյանը 2021-ին ոչ թե իշխանություն է ստացել, այլ ինդուլգենցիա, որն այս դեպքում ոչ թե մեղքերը քավելու վկայություն է, այլ նորանոր մեղքեր, հանցանքներ գործելու ու անպատիժ մնալու հավաստիք։ Դրա համար էլ արդեն երեք տարի Արցախի հարցն ըստ իրեն վերջնականապես լուծելուց հետո, շարունակում է Հայաստանի հետ անել այն, ինչ ցանկանում է, կամ ցանկանում են բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, ովքեր շահագրգիռ են իր իշխանությամբ։

Փաշինյանին իշխանության թողած հավաքական անմեղսունակության ու նրան տրված ինդուլգենցիայի միջև կա անտեսանելի կապ։ Նա իշխանությունը պահպանել է հանրային մեղսունակության բացակայության շնորհիվ, հետևաբար՝ որպես իշխանություն՝ իրեն ազատ է զգում անելու այն, ինչը նորմալ պայմաններում կհամարվեր անմեղսունակություն։

Արդյունքում՝ Հայաստանը վերածվել է մոտավորապես «գժի թղթով» պետության, և աշխարհում նրան վերաբերվում են այնպես, ինչպես կա՛մ իրականում մտավոր խնդիրներ ունեցողին, այսինքն՝ խղճում են, կա՛մ այդպիսի խնդիրներ չունեցողին, բայց այդպիսին ներկայացողին, այսինքն՝ չեն հարգում և օգտագործում են։ 2018թ․ իշխանության գալուց հետո մի զրույցում Նիկոլ Փաշինյանը պարծենում էր, որ Արցախի հարցում, արտաքին խաղացողների հետ հարաբերություններում ինքն իրեն «գժի տեղ է դնում»՝ դա ներկայացնելով՝ որպես բացառիկ իմաստնություն։ Կյանքը ցույց տվեց, որ ինքն ընդհանրապես պետությունը ղեկավարում է «գժի թղթի» կանխավարկածով՝ երևի նաև այն հեռահար հաշվարկով, որ երբևէ դա հնարավորություն կտա ազատվել պատասխանատվությունից։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի