«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չի՞ ամաչում ու ամոթից գետինը մտնում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո` արդեն հունիսի 26-ին, «Գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» հրամանում փոփոխություններ է արել եւ «Զարյա 3»-ը ներառել է թույլատրվող հատուկ միջոցների ցանկում, որի կիրառման հետեւանքով առնվազն 101 քաղաքացի ստացել էին  մարմնական լուրջ վնասվածքներ, ՀՀ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ, առանց աչք թարթելու, զարմանալի, եթե չասենք խայտառակ հայտարարություն է արել. «Կյանքը փոխվում է, օրենքներն էլ հետն են փոխվում»։ Իսկ հարցին` մտահոգություն չունի՞, որ մարդանց կարող էին պատճառվել ծանր առողջական խնդիրներ, անխռով դեմքով պատասխանել է. «Կա մասնագիտական խումբ, որը տվել է համապատասխան եզրակացություն, եւ ես չէ, որ պետք է գնահատեմ դրա կիրառման վտանգները»: Ու սա ասում է մարդու առողջությունն ապահովող «գլխավոր» անձը երկրում: Վերոնշյալի հետ կապված` իր վրդովմունքն է արտահայտել նաեւ Հայաստանի Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը եւ արձանագրել. «Դուք հանցակից եք եւ Ձեր բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու, որովհետեւ ապօրինաբար իրավունք տվեցիք ոստիկանությանը՝ խաղաղ ցուցարարների դեմ կիրառելու բեկորային հատուկ միջոց «Զարյա 3», որը նախկինում օգտագործվում էր միայն զինված հանցագործ խմբերի դեմ»:

Մեզ զարմացնում է գործադիրի եւս մի կին ներկայացուցիչ` ԿԳՄՍ նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ: Հետաքրքիր է` չի՞ ամաչում ու ամոթից գետինը մտնում, երբ կարդում է, որ ՌԴ-ում դպրոցների, գրադարանների եւ մշակութային կենտրոնների համար կազմվել են «ռուսական գարնան» հերոսների մասին առաջին պոեզիայի, ռազմական պատմվածքների եւ էսսեների ցանկ, որոնք պետք է «պահպանեն ուկրաինական պատերազմի հիշողությունը»: Բացի այդ, մատենագրության հեղինակները խորհուրդ են տվել ուկրաինական պատերազմին առնչվող նկարներ եւ քանդակներ տարածել։ Մասնավորապես, կրթական եւ մշակութային հաստատությունները պետք է ցուցադրեն զինվորական անձնակազմի կիսանդրիներ, որոնք «հասել են հանրային հռչակի եւ պատմական դարաշրջանի վառ արտացոլումն են»։ Ավելին`առաջարկվում է ուսումնական հաստատություններում եւ մշակութային կենտրոններում ցուցադրել «ԼՊՌ»-ում ստեղծված «Նոր ժամանակների խորհրդանիշների եւ հայրենասիրության ազգային գաղափարի» մասին ցուցահանդես։ Առանձին ցուցակի հեղինակները խորհուրդ են տվել բեմադրել ներկայացում՝ հիմնված «Կյանքը յուրային» ժողովածուի վրա։ Իսկ ի՞նչ արեց Ժաննա Անդրեասյանը 44- օրյա պատերազմից հետո, ոչի՛նչ, ու նույնիսկ կռիվ էին տալիս դպրոցներում առկա Փառքի անկյունների դեմ` վերջնականապես ջնջելով մեր սահմանապահ անմահ հերոսների հիշատակը:

Ի դեպ, սահմանապահների մասին. ՔՊ-ական «դուխովներից» աչքի է ընկել Գեղարքունիքի մարզպետ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Թեպետ նա հայտարարում է, որ սահմանազատման որեւէ գործընթաց դեռ չկա Գեղարքունիքում, բայց եւ զարմանալիորեն շարունակում է պնդել  նախկինում իր արած հայտարարությունը, որ եթե սկսվի սահմանազատման գործընթացը, ապա հակառակորդը 2021-22թթ. օկուպացված տարածքներից պետք է դուրս գա։ Թե որտեղի՞ց այդպիսի վստահություն, ասել է. «Իմ վստահությունը նրանում է, որ սահմանազատումը նշանակում է՝ երկու երկրները ճանաչում են իրենց սահմանները, իսկ այդ դեպքում իրենք հետ են վերադառնալու եւ մեր օկուպացված տարածքները վերադարձնելու են»: Չէ, այսպես որ գնա, «Գեղարքունիքը հանուն հայրենիքի» շարժումն էլ առաջնորդելու է մարզպետ Կարեն Սարգսյանը: Տարոսը Սյունիքի մարզպետին, տեսնես իր «դուխն» էլ կհերիքի՞ նույնը պնդել:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան