Վիզաների գազարը և իրականության մտրակը

Վերլուծություն

Չտեսնել Փարիզը և մեռնել

 

Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին Բրյուսելի որոշումը կանխատեսելիորեն քարոզչական և տեղեկատվական օպերացիաների թրենդային թեմա դարձավ Հայաստանում:

 

Այդ որոշումն իրոք երկար սպասված էր և դեռևս նախորդ իշխանությունների քաղաքական օրակարգի մաս էր Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Ավելին, 2017թ. նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, եզրափակիչ հռչակագրում հարցին վերաբերող ձևակերպումը վիզաների ազատականացման երկխոսության անհապաղ և շուտափույթ մեկնարկ էր ենթադրում:

 

Այդ դեպքում ինչո՞ւ այս որոշումը կայացվեց գրեթե 7 տարի անց և հենց այս փուլում:

 

Տվյալ հարցերին ճշգրիտ պատասխանելու համար պետք է հստակ հասկանալ, որ երկխոսության մեկնարկի որոշման համար հարկավոր են երկու իրար լրացնող բաղադրիչ՝ տեխնիկական և քաղաքական:

 

Տեխնիկական բաղադրիչը ենթադրում է մի շարք պահանջների բավարարում հայցվոր երկրի կողմից և առանձին աշխատանք՝ ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ: Իսկ քաղաքական բաղադրիչը բացառապես ռեգիոնալ և գլոբալ մթնոլորտներից բխող ԵՄ ղեկավարության քաղաքական կամքն է արտահայտում:

 

«Թե ինչու սպասեցինք յոթ տարի» հարցի պատասխանը շատ հստակ է: Տեխնիկական առումով 2018թ.-ից հետո Հայաստանում իշխանության եկած ռեժիմը չուներ համապատասխան գիտելիք, պրոֆեսիոնալիզմ, հմտություններ՝ ժամանակին և որակով իրականացնելու պահանջվող աշխատանքների ծավալը:

 

Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ իրականում մեր երկրում առկա էր մեծ ինտելեկտուալ և արհեստավարժ ներուժ, որը, օրինակ, 2011-2013թթ. հսկայական աշխատանք տարավ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման փուլում, և դրա շնորհիվ բազմաթիվ ցուցիչներով Հայաստանը դիտվում էր որպես «գերազանցիկ երկիր»՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համեմատ:

 

Ինչ վերաբերում է քաղաքական հարցին, ապա 2018թ.-ի «թավշյա, ժողովրդական» հեղափոխության» կուտը Բրյուսելը չէր կերել, իսկ «հեղափոխական տեսարանները» բավարար չէին ԵՄ-ի ղեկավարությանը Հայաստանի դիմաց կանաչ լույս վառելու համար:

Ինչո՞ւ հարցը դրական լուծում ստացավ հիմա:

 

Վերջին տարիների «եվրոպական» քարոզչությունը, որն իրականացվում է Փաշինյանի ռեժիմի կողմից, կարիք ունի որոշակի «հաջողությունների պատմության»: Չէ՞ որ 2.6 մլրդ եվրոյի խոստացված ներդրումները դոփում են այս կառավարության ապիկարության պատճառով, ինչպես փաստացի խոստովանել էին ֆինանսների նախարարը և ԱԳՆ փոխնախարարը: Չէ՞ որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան եռակողմ հանդիպման ընթացքում մեր երկրին խոստացված տարեկան մի քանի տասնյակ միլիոնի խոստումն ընդամենը ծիծաղ առաջացրեց Հայաստանում: Չէ՞ որ, ի հակառակ դեմոկրատական լոլոների՝ Արևմուտքը շարունակում է սատարել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին:

 

Ահա այս պայմաններում կայացվեց քաղաքական որոշում ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու մասին, որպեսզի Փաշինյանի ռեժիմին տրամադրվեն քարոզչական փամփուշտներ՝ գեոպոլիտիկ շրջադարձը շարունակելու համար: Ժողովրդական լեզվով ասած՝ այդ որոշումը ո՛չ հաց է ուզում, ո՛չ ջուր, և փաստացի ոչ մի բան չի արժեցել Բրյուսելի համար: Ենթադրվող երկխոսությունը տարիներ կտևի ոչ միայն՝ եվրոպական բյուրոկրատիայի, այլև նախևառաջ՝ գործող կառավարության ապիկարության պատճառով: Եվ դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի, քանզի այս փուլում արդեն քաղաքական որոշում կայացնելը քիչ է լինելու, մինչև չապահովվեն ԵՄ-ի կողմից առաջադրվող բոլոր տեխնիկական պահանջները:

 

Լավ է, որ այդ որոշումը կայացվել է: Վատ է, որ այդքան ուշ: Էլ ավելի վատ է, որ որպես գեոպոլիտիկ գազար՝ օգտագործվում է մարդկանց ուղեղը լվանալու համար: Որովհետև գեոպոլիտիկ մտրակները միայն սաստկանալու են:

 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

 

ՀՀԿ փոխնախագահ

 

«Նուբարաշեն» ՔԿՀ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում