«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՌԴ-ում մեծ շուքով նշում են հայ ծովանկարչի ծննդյան օրը, Հայաստանում՝ լռում

Մշակութային

Հուլիսի 29-ը հայ մեծանուն ծովանկարիչ, բարերար, Սանկտ Պետերբուրգի արվեստների ակադեմիայի պրոֆեսոր, ակադեմիկոս եւ Արվեստի կայսերական ակադեմիայի պատվավոր անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ (Այվազյան) ծննդյան օրն է:

«Իրավունք»-ը տեղեկացավ, որ Ղրիմի հայկական համայնքը մեծ շուքով նշել է մեծն նկարչի ծննդյան 207-րդ ամյակը եւ ծաղիկներ խոնարհել Սիմֆերոպոլում Այվազովսկի եղբայրների հուշարձանի մոտ։ Իսկ Թեոդոսիա քաղաքում վերաբացվել է Այվազովսկու անվան արվեստի պատկերասրահը, ու «Պարադոքս» թատրոնը հոբելյանի առթիվ ներկայացում է բեմադրել՝ «Ծովի երգիչ Այվազովսկի»-ն: Բեմադրությունը համեմված է եղել պարային համարներով եւ խորեոգրաֆիկ լուծումներով: Ավելին՝ այս ամենով չեն ավարտվել Թեոդոսիայի ամենակարկառուն նկարչի եւ թիվ 1 պատվավոր քաղաքացուն նվիրված միջոցառումները, ով մեծագույն ներդրում է ունեցել հարազատ քաղաքի զարգացման գործում: Տեղի են ունեցել նաեւ բացօթյա այլ հիշատակի արարողություններ:

Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ Մոսկվայում եւս նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Հովհ. Այվազովսկուն: Մասնավորապես՝ հայտնի «Դոստոեւսկի» գրախանութում նախատեսվում է արվեստաբան Նատալյա Կուզնեցովայի դասախոսության ժամանակ դասախոսություն՝ «Զարմանալի Այվազովսկին» խորագրով:

Իսկ ինչպե՞ս Հայաստանում նշվեց Այվազովսկու տարեդարձը, «Իրավունք»-ի փնտրտուքն ապարդյուն էր եւ պատասխանը՝ հիասթափեցնող: Համենայնդեպս, հանրային որեւէ միջոցառման, հիշատակի արարողության մասին տեղեկություններ չկան: Այնպես որ, մեզ մնում է միայն լուռ հպարտանալ հայ հանճարեղ նկարչով եւ հույս փափագել, որ կգա գուցե այն ժամանակաշրջանը, երբ վերստին կգնահատվեն իրական հանճարն ու արժեքը: Այլ ոչ թե Այվազովսկուն կհիշեն միայն ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի աշխատասենյակների պատերին նայելով, որտեղ, ըստ որոշ լրատվամիջոցների, հայտնվել են նրա կտավները, մինչդեռ աշխարհի տարբեր պատկերասրահներն են զարդարված նրա ծովանկարներով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան