«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Առինջում երկու բնակիչ վիճել են, ապա՝ կրակել. կան վիրավորներ և ձերբակալվածներ

Քրեական

Հուլիսի 29-ի ժամը 19.10-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում գտնվող մի գրասենյակում ինքնաձիգներից կրակոցներ են արձակում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 19.40-ին «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտից» է հաղորդում ստացվել. Առինջ գյուղից հրազենային վիրավորումով բուժօգնության էր դիմել նույն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդ: Րոպեներ անց նույնաբովանդակ հաղորդում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից է ստացվել. շտապօգնության խումբը հրազենային վիրավորումով առինջեցի 24-ամյա երիտասարդի էր բուժօգնության տեղափոխել:

Ահազանգով դեպքի վայր օպերատիվ խումբ է մեկնել:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժամը 16.30-ին Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդի և 29-ամյա հիվանդանոց տեղափոխվածի միջև, որի ընթացքում էլ վերջինս իր «Ֆորդ» մեքենայից գազային ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ հրազենային վնասվածք է ստացել 28-ամյա երիտասարդի 24-ամյա եղբայրը: Այնուհետև քաշքշուկի ընթացքում էլ 28-ամյա երիտասարդը ատրճանակով կրակոցներ արձակել և մարմնական վնասվածք է պատճառել 29-ամյա համագյուղացուն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ 29-ամյա երիտասարդին իր մոտ ապօրինի պահվող «Սայգա» տիպի հրազենով կրակել և հրազենային վնասվածքներ էր պատճառել 28-ամյա երիտասարդի հայրը՝ Առինջ գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդը: Հուլիսի 30-ի գիշերը՝ ժամը 1-ին, նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Իրականացված վարույթային գործողությունների ընթացքում 48-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է «Սայգա» տեսակի երեք հրազեն: Տղամարդը հայտնել է, որ նրանցից մեկով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել 29-ամյա համագյուղացուն:

Առինջ գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդը և 28-ամյա որդին ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան