Երեխայիս ասելու եմ, որ պայքարել եմ այն մարդկանց դեմ, ովքեր կործանել են երկիրս. Մհեր Արմենիա

Մշակութային

Ի հակադրություն հանրության շրջանում առկա հուսահատական տրամադրությունների՝ «Ազգի Ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ լիահույս է՝ ապագայի, սերունդների հարցում:

  Ո՞ր տարիքից սկսեցիք երգել, եւ ինչո՞վ էր պայմանավորված Ձեր սերը դեպի երգարվեստը:

  Մանկուց է եղել: Իմ գերդաստանը եւ ծնողներս երաժիշտներ են: Ու ձգտումս շատ մեծ էր դեպի բեմ, դեպի երգարվեստ:

  Ինչո՞ւ լավ երաժշտությունն այսօր չի ունենում այնքան դիտելիություն եւ պահանջարկ, ինչպիսին ունենում է անորակ երաժշտությունը:

  Անորակ երաժշտություն միշտ էլ եղել է, պարզապես, քանակն է շատացել: Բայց ովքեր արտադրում են որակով երաժշտություն, այդ մարդիկ դեռ պետք է ավելի համառ եւ ակտիվ լինեն: Ասեմ՝ ինչով է պայմանավորված. դա տարբեր սոցիալական խմբերի մարդկանց հոգեբանական խնդիրներից է: Չէ որ արտիստը երբ երգում է, պետք է հոգեպես հանգիստ լինի: Չի լինում ստեղծագործել, երբ ներաշխարհդ անհանգիստ է: Օրինակ` կորոնավիրուսի շրջանում շատերն աշխատանք չեն ունեցել, սթրես են տարել, նույնը` պատերազմի ժամանակ: Այսինքն՝ իրադարձությունները, որոնք կատարվում են երկրի ներսում, անմիջականորեն ազդում են ստեղծագործող մարդու վրա, եւ կապ չունի՝ այդ մարդը երգիչ է, նկարիչ է, դերասան է: Նաեւ մեծ նշանակություն ունի սոցիալական ցանցը: Օրինակ` Յութուբը բաց հարթակ է, բոլորի համար, ու ցավոք, շատերը նախընտրում են ավելի հեշտ մարսելի երաժշտություն, քան` խորքային: Փառք Աստծո, Հայաստանում կան մարդիկ, ովքեր որակով են աշխատում, եւ հավատացեք, որ վերջում այն հաղթելու է անորակությանը:

  Ինչպե՞ս կգնահատեք այժմյան մրցույթները, որոնց մասնակցում են մեր երիտասարդները:

  Ես հիմա ավելի շատ զբաղվում եմ երիտասարդ սերնդին ներկայացնելով՝ Հայաստանի Հանրապետությունում եւ մեր սահմաններից դուրս: Մենք ունենք շատ տաղանդավոր երաժշտական սերունդ՝ լինի թատրոնի ոլորտում, երգ ու պարի եւ այլն: Ես ցանկանում եմ, որ իմ հայրենքիը ներկայացնեն շատ բարձր որակով, ինչպես ես եմ ներկայացրել: Պետք է գիտակցենք, որ դժվար ժամանակներ ենք ապրում, եւ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Կգա ժամանակը, եւ կփոխվի այս ամենը, ու վստահ եմ՝ մենք կլինենք մասնակիցը այդ փոփոխությունների եւ մեր սերունդներին իրոք կտանք անվտանգ Հայաստան:

  Ինչո՞ւ են արվեստի ներկայացուցիչներն այսչափ անտարբեր երկրի համար օրհասական հարցերում՝ պատճառաբանելով, թե քաղաքականությամբ չեն զբաղվում: Ինչպե՞ս կարող են մարդիկ ապրել մի երկրում, որն ընդամենը մեկ տարի առաջ ունեցել է կորուստներ՝ տարածքային, մարդկային, ու մնալ այս ամենի հանդեպ անհաղորդ:

  Դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով: Պատճառները տարբեր են՝ ոմանք խուսափում են կարծիք հայտնելուց, ոմանք` կարծիք լսելուց իրենց սոցիալական էջերի տակ: Արտիստները շատ փխրուն մարդիկ են ու վախենում են հոգեբանական սթրեսի մատնվել: Նաեւ ոմանք վարում են ջայլամի քաղաքականություն: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, իրենց իրավունքն է: Գիտեմ, որ ես` որպես մշակութային գործիչ, իմ երեխային ասելու եմ, որ պայքարել եմ այն մարդկանց դեմ, ովքեր կործանել են երկիրս: Նաեւ շատ կարեւոր եմ համարում, որ Մշակույթի նախարարությունը կրկին առանձնանա: Ասեմ, որ իշխանությունները թատրոններ են փակում, համակարգն է արժեզրկվում: Եթե իմ գործընկերները չեն ցանկանում քաղաքականությունից խոսել, ապա մշակութային իրավիճակի մասով պարտավոր են կարծիք հայտնել: Ցավոք, իշխանություններն այնպես են արել, որ մշակութային գործչի խոսքն արժեք չունենա, ուժ չունենա: Շատերը, դա գիտակցելով, չեն ցանկանում խոսել՝ համարելով, որ բացի պարսավանքից, ոչինչ ավելին չի լինի, սակայն թող խոսեն՝ խոսքն ուժ եւ արժեք ունի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում