«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչը հիմա հանկարծ ստիպեց խոսել աջը մի կողմ քաշած դիվանագետին. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Արտաքին գործերի նախարարի պաշտոնը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստանձնած, ապա 2021 թվականի մայիսին պաշտոնից ազատված ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ, ով մինչեւ վերջերս աչքի էր ընկնում միայն Բաղրամյան պողոտայում շնիկի հետ զբոսնելով եւ հարցազրույցներից հրաժարվելով՝ քնեց-քնեց ու զարմանալիորեն որոշեց վերջապես խոսել: Եվ այսպես՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերջինս պնդել է, թե` այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս-Կապան ճանապարհը եւ Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ «Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ եւ երեւի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր»,- նշել է նա: Սցենարիստ, հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանը, անդրադառնալով վերոնշյալին, հեգնում է. «Մի 2-3 տարի էլ սպասեիք, ինչի՞ եք շտապում: Իսկ եթե լուրջ, երբ այս հայտարարությունը կարող էր նշանակություն ունենար, կարող էր ինչ-որ բան փոխեր, այն չի արվել: Այսինքն՝ ժամանակին վախեցել են խոսել, հանցագործությունը պարտակել են: Իսկ դա նույն մասնակցությունն է: Ոչ մի տարբերություն իմ համար չկա»։ Մնում է հասկանալ, թե ի՞նչը հանկարծ հիմա ստիպեց խոսել աջը մի կողմ քաշած դիվանագետին:

Տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր ՄԵՍՐՈՊ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Նա ընդգծում է, որ հայաստանյան ընտրություններին հաճախ մասնակցում են կուսակցություններ, որոնք հայտնվում են ընտրություններից անմիջապես առաջ, կամ նրանք, որոնք մինչ այդ աչքի չեն ընկել որեւէ ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Արդյունքում բազմաթիվ ուժեր, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, իշխանությունների համար ձայներ են փոշիացնում, միեւնույն ժամանակ հավասար հնարավորություններով օգտվում են քարոզարշավից՝ դրանով էապես խեղաթյուրելով էական մրցակցությունը, այդ թվում՝ ընտրողների համար։ Առաքելյանը հիշեցնում է, որ վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած 25 ուժերից 12-ը հավաքել են 0,5%-ից քիչ ձայն, փաստացի ունենալով նույն քարոզչական հնարավորությունները, ինչ մնացած ուժերը։ Ու զարմանալին ասվածը չէ, որն իհարկե ճշմարտություն է, այլ` այն, թե ով է խոսում եւ արդյոք հենց հարազատ կուսակցությանն էլ է ակնարկում: Հիշեցնենք, որ 3.64 տոկոս ձայն էր հավաքել Երեւանի ավագանու ընտրություններին «Ապրելու երկիր»-ը՝ իր իսկ ձեւակերպմամբ՝ իշխանությունների համար ձայներ փոշիացնելով: Իսկ նախընտրական կոմպանիայի շտաբը ղեկավարում էր հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանի մոտ նախ խորհրդական, ապա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար աշխատած նույն Մեսրոպ Առաքելյանը:

Իսկ աշխարհը ցնցված է ոչ թե հայաստանյան ներքաղաքական իրավիճակից, այլ Ֆրանսիայում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի բացման արարողությունից: Քրիստոնեության հանդեպ բացահայտ ծաղրանք դարձած այդ շոուն սարսափեցրել է անգամ եվրոպացիներին: Հունգարիայի վարչապետ ՎԻԿՏՈՐ ՕՐԲԱՆԸ կարծում է, որ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը ցույց տվեց Արեւմուտքի կողմից բարոյականության ժխտումը: Միայն զարմանալիորեն Օրբանը մոռանում է, որ Արեւմուտքի բարոյականության ժխտումը ոչ թե սկսվել է օրեր առաջ՝ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, ոչ էլ եվրատեսիլյան այլանդակությունների, այլ շատ ավելի վաղ՝ երբ իր ղեկավարած երկիրն արդարացրեց ու Ադրբեջանին արտահանձնեց քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան