«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵԺ ՕՐԵՐԻՆ ԵՂԵԼ Է ԹԱԼԻՇԻ ԴԻՐՔԵՐՈՒՄ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ՊԱՅՔԱՐԵԼ ՆԵՆԳ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Հասարակություն

Հուլիսի 30-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս ՀԱՅԿ ԷԴՎԱՐԴԻ ՂՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 24 - տարեկան։ Ծնվել է 2000 թվականին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում։ Գերազանց առաջադիմությամբ սովորել և ավարտել է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 9 տարի սովորել է դպրոցում, ապա Մարալիկի Արհեստագործական ուսումնարանը, գերազանցության դիպլոմով ավարտել այն։Ստացել է տրանսպորտային միջոցների շահագործում որակավորում։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Բոլորն են պատմում, Հայկը շատ շնորհալի, խելացի ու բանիմաց մարդ է եղել։

Հերոսի մայրը, տիկին ՀԱՍՄԻԿ ԱԲԱՋՅԱՆԸ, Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց.

«Դասերին զուգահեռ, Հայկս զբաղվում էր նաև կարատեով, մասնակցել է մի շարք առաջնությունների, արժանացել բազմաթիվ մրցանակների, դիպլոմների, մեդալների։ 2019֊ի հուլիսի 15֊ին անցել է ծառայության։ Ծառայել է ԼՂՀ Մատաղիսի զորամասում։ Որդիս շատ օրինակելի զինվոր էր, հաճախ լավ, բարեխիղճ ծառայության համար ստանում էր շնորհակալագրեր ու պատվոգրեր»։

Անմահ հերոս Հայկ Ղուրշուդյանն ընտանիքի անդամներին վերջին անգամ զանգել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։ Պատերազմը սկսվելուց հետո, լռել են Հայկի զանգերը, ընտանիքը սպասել է որդու վերադարձին։ Պատերազմի թեժ օրերին, Հայկը եղել է Թալիշի դիրքերում, հերոսաբար պայքարելով նենգ թշնամու դեմ։ Հերոսի ծանր կորստյան բոթը հարազատներն իմացել են ամիսներ հետո միայն, դեկտեմբերի 7֊ին։ Մայրը հպարտությամբ էր պատմում հերոս որդու մասին, միևնույն ժամանակ խորը կսկիծով։ Տիկին Հասմիկը ավելացրեց. «Հայկս մեր ավագ զավակն էր, ունի 2 քույր։ Նրա երազանքն էր ընդունվել ոստիկանության ակադեմիա, ավարտել ու լավ աշխատանքի անցնել, ինչպես նաև ավելի մեծ նվաճումների հասնել սպորտի ասպարեզում, Հայկս շատ ժպտերես, անչափ բարի, բոլորին օգնության հասնող անձնավորություն էր։ Մեր ցավն այնքան մեծ է, այնքան խորը, որ նույնիսկ դուշմանիս չեմ ցանկանա նման բան»։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ....

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին