Շատ լուրջ զարգացումներ Հայաստանի շուրջ

Վերլուծություն

«­Խեղճ» Նի­կոլ: Մարդն էս­քան տար­վա մեջ հա­զիվ մի ամ­սով ար­ձա­կուրդ էր «կպցրել», դա էլ հա­րամ ե­ղավ. մեկ` Լոն­դոն, հի­մա էլ՝ Թեհ­րան:

ԻՆՉՈՒ ՆԻԿՈԼԸ ՄԵԿՆԵՑ ԹԵՀՐԱՆ

­Բայց ա­մեն դեպ­քում, Նի­կո­լի ի­րա­նա­կան այ­ցը հե­տաքր­քիր դե­տալ­ներ ու­նի, ո­րոնք ո­րոշ բա­ներ հու­շում են: Ա­մե­նա­հե­տաքր­քի­րը, ի­հար­կե, բուն այ­ցի փաստն է: Մի կող­մից` տա­րա­ծաշր­ջա­նում մթնո­լոր­տը ծայ­րա­հեղ թեժ է, եւ բո­լո­րը խո­սում են Հեզ­բոլ­լա­հի, այն է՝ Ի­րա­նի հետ մո­տա­լուտ պա­տե­րազ­մից: Իսկ նման ի­րա­վի­ճա­կում Ի­րան գնա­լը ա­մե­նա­քի­չը ա­րեւմտ­յան հար­թա­կում պետք է, որ ա­վե­լաց­նեն Նի­կո­լի հան­դեպ խո­ժոռ հա­յացք­նե­րը: Եվ մյուս կող­մից՝  Նի­կոլն այս այ­ցից զերծ մնա­լու շատ լավ ա­ռիթ ու­ներ՝ ար­ձա­կուր­դում է: Ե­թե այդ­քան պետք է նոր նա­խա­գա­հի երդմ­նա­կա­լութ-յա­նը մաս­նակ­ցե­լը՝ որ­պես խո­շոր հա­րե­ւա­նի նկատ­մամբ ժեստ, կա­րող էր չէ՞ պա­րապ-սա­րապ ման ե­կող Խա­չա­տուր­յա­նին ու­ղար­կել. ինչ վատ է՝ նա­խա­գա­հա­կան մա­կար­դակ: Իսկ այս­պես ի՞նչ է ստաց­վում. Միր­զո­յան Ա­րոն եվ­րո­պա­նե­րում ի­րեն է կո­տո­րում «մեր եվ­րո­պա­կան ե­րա­զանք­նե­րը» թե­մա­յով, իսկ Նի­կո­լը, ե­ղած ռիս­կե­րը հաշ­վի առ­նե­լով, ան­ձամբ է մեկ­նում Թեհ­րան՝ միայն դրա­նով Ա­րո­յի կի­լո­մետ­րա­նոց ճա­ռերը ջու­րը լցնե­լով: Եվ միայն այս պատ­կե­րից ար­դեն իսկ այն տպա­վո­րութ­յունն է, որ ան­ձամբ Թեհ­րան այ­ցե­լե­լու նպա­տակն ա­մե­նե­ւին էլ միայն հա­րե­ւա­նի հան­դեպ քա­ղա­քա­վա­րութ­յու­նը չէ:

Այս վեր­ջին միտքն էլ ա­վե­լի ցցուն տեսք ստա­ցավ ար­դեն Թեհ­րա­նի «Մեհ­րա­բադ» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նում, որ­տեղ Նի­կո­լին ըն­դու­նե­ցին Ի­րա­նի փոխ­նա­խա­գահ (ոչ ա­ռա­ջին), ՀՀ-ԻԻՀ միջ­կա­ռա­վա­րա­կան հա­մա­տեղ հանձ­նա­ժո­ղո­վի հա­մա­նա­խա­գահ Դա­վուդ Ման­զու­րի մա­կար­դա­կով: Գու­մա­րած սրան, օ­պե­րա­տի­վո­րեն տե­ղե­կաց­րին, որ Նի­կո­լին ըն­դու­նել է Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան ա­ռաջ­նորդ Ա­յա­թոլ­լա Սեյ­յեդ Ա­լի Խա­մե­նեին, ա­պա նաեւ այս պա­հին ար­դեն Ի­րա­նի գոր­ծող նա­խա­գահ Մա­սուդ Փե­զեշ­քիա­նը: Այս ա­մե­նը առն­վազն մեկ բան ի ցույց դնում է՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է մնալ Ի­րա­նի հա­մար խիստ կա­րե­ւոր պե­տութ­յուն, եւ այդ կա­րե­ւո­րութ­յունն էլ ա­վե­լի է սրվում ներ­կա բուռն սրա­ցում­նե­րի ֆո­նին: Խո­շոր հաշ­վով, մի­գու­ցե Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում այս պա­հին մեծ պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յու­նը տրա­մա­բա­նո­րեն քիչ հա­վա­նա­կան է թվում: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ այն­պի­սի ժա­մա­նակ­ներ են, երբ ա­մե­նա­հա­վա­նա­կան զար­գա­ցում­ներն ան­գամ ցան­կա­ցած պա­հի կա­րող են ի­րա­կա­նութ­յուն դառ­նալ: Իսկ Հա­յաս­տա­նը, իր ողջ լավ ու վա­տով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ մնում է ի­րա­նա­կան բա­նա­կը ռու­սա­կա­նին կա­պող միակ օ­ղա­կը. այս պա­հին հենց Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին սահ­մա­նին է, որ ի­րա­նա­կան եւ ռու­սա­կան զին­վո­րա­կա­նութ­յունն ու­ղիղ շփման մեջ են: Եվ բնա­կան է, որ Թեհ­րա­նը, ա­ռա­վել եւս հենց այս սուր ի­րա­վի­ճա­կում, ոչ մի պա­րա­գա­յում չի կա­րող թույլ տալ այդ օ­ղա­կի խա­թա­րու­մը: Ընդգ­ծենք՝ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, այդ թվում, ե­թե Հա­յաս­տա­նը ո­րո­շի գնալ նման խզման: Բ­նա­կան է, որ Նի­կո­լը եւս դա շատ լավ գի­տակ­ցում է, եւ այս այ­ցը կա­րե­լի է մա­սամբ դրա­նով էլ բա­ցատ­րել: Նաեւ բնա­կան է, որ Ի­րա­նում հի­շա­տակ­ված հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ պետք է, որ Նի­կո­լին ա­վե­լորդ ան­գամ հի­շեց­նեն այդ ի­րա­վի­ճա­կի մա­սին՝ հոր­դո­րե­լով չգնալ ռիս­կա­յին քայ­լե­րի:

ԷՐԴՈՂԱՆՆ ԻՐՈ՞Ք ԿԱՐՈՂ Է ԿՌՎԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ

Այս ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, մեկ էա­կան նյո­ւանս եւս չպետք է աչ­քա­թող ա­նել: Ն­կա­տի ու­նենք թուր­քա­կան գոր­ծո­նը, որն այս օ­րե­րին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի այս ծայ­րա­հող սուր զար­գա­ցում­նե­րում ան­գամ միան­գա­մայն ընդգծ­ված տեսք ստա­ցավ: Նաև ն­կա­տի ու­նենք Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը Իս­րա­յել ներ­խու­ժե­լու հնա­րա­վո­րութ­յան մա­սին, ո­րը թեեւ կա­րե­լի է շփո­թել սո­վո­րա­կան մե­ծա­խո­սութ­յան կամ խա­ղի հետ, ե­թե միայն այն այդ աս­տի­ճան սուր եւ աղմ­կա­հա­րույց չլի­ներ: Ի­րա­նա­կան փոր­ձա­գե­տի գնա­հատ­մամբ. «Ես կար­ծում եմ, որ Էր­դո­ղա­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը կհան­գեց­նի լուրջ հե­տե­ւանք­նե­րի։ Սիո­նիս­տա­կան ​​լոբ­բի­ներն ու թաքն­ված ու­ժե­րը սա ան­պա­տաս­խան չեն թող­նի։ Ան­պայ­ման ար­ձա­գանք կլի­նի, պար­զա­պես հի­շեք, որ ձեր աչ­քե­րը բաց պա­հեք։ Հու­սով եմ, որ Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը թույլ չեն տա, որ դա տե­ղի ու­նե­նա, քա­նի որ այն­տեղ տե­ղի ու­նե­ցող ցան­կա­ցած ի­րա­դար­ձութ­յուն մե­ծա­պես կազ­դի Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի վրա։ Հու­սով եմ, որ Էր­դո­ղա­նը նման կոշտ հայ­տա­րա­րութ­յուն է ա­րել՝ հաշ­վի առ­նե­լով բո­լոր հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րը»:

­Թե­րեւս, փոր­ձա­գե­տը չի սխալ­վում. Էր­դո­ղա­նը սպառ­նում է պա­տե­րազ­մով՝ ռազ­մա­կան ներ­խուժ­մամբ Իս­րա­յե­լին, որն իր թի­կուն­քին ու­նի Ա­րեւ­մուտ­քը՝ դրա տե­սա­նե­լի եւ ան­տե­սա­նե­լի տե­րե­րով հան­դերձ: Ու նման հայ­տա­րա­րութ­յու­նը չէր կա­րող պա­տա­հա­կան լի­նել. առն­վազն, Թուր­քիան կա­րող է վերջ­նա­կա­նա­պես կորց­նել իր կշիռն իս­լա­մա­կան աշ­խար­հում, ե­թե այս ի­րա­վի­ճա­կում մտա­ծի բա­ցա­ռա­պես խա­ղեր խա­ղա­լու կամ պա­սիվ դի­տոր­դի դե­րի մա­սին: Չէ, նման չէ, որ այս ան­գամ դա խաղ է. Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, շատ լավ է հաս­կա­նում, որ Իս­րա­յե­լին ներ­խուժ­ման սպառ­նա­լի­քը ար­դեն իսկ հար­ված է այդ պե­տութ­յան թի­կուն­քին կանգ­նած գլո­բալ ու­ժե­րի հե­ղի­նա­կութ­յա­նը, եւ դա ան­պայ­ման պա­տաս­խան ստա­նա­լու է: Եվ այն, որ բա­ցի Իս­րա­յե­լից, ար­դեն նաեւ Եվ­րո­պա­յում, մաս­նա­վո­րա­պես՝ Նի­դեր­լանդ­նե­րում են պա­հան­ջում Թուր­քիա­յին վտա­րել ՆԱՏՕ-ից, այն էլ նման տո­նով. «Այս մար­դը լրիվ խե­լա­գար է։ Թուր­քիան պետք է հե­ռաց­վի ՆԱՏՕ-ից»: Ն­ման «ծեր աղ­վե­սը», ինչ­պի­սին է Էր­դո­ղա­նը, հա­զիվ թե հենց այն­պես, հա­նուն ինչ-որ հռե­տո­րա­բա­նութ­յան այդ­քան հե­ռուն հաս­ներ:

Այս վեր­ջին նյո­ւան­սին, թե­րեւս, պետք է ա­վե­լաց­նել նաեւ Սի­րիա­յի նա­խա­գահ Ա­սա­դի հետ հան­դի­պե­լու Էր­դո­ղա­նի հա­մառ փոր­ձե­րը: Ա­սա­դը, ի­հար­կե, դեռ վի­րա­վոր­ված է իր եր­բեմ­նի ըն­կե­րո­ջից: Բայց այն, որ նա օ­րերս Մոսկ­վա­յում էր, հան­դի­պեց Պու­տի­նին, եւ հե­տո սկսե­ցին խո­սակ­ցութ­յուն­ներ պտտվել, որ Էր­դո­ղան-Ա­սադ հան­դի­պու­մը հնա­րա­վոր է ար­դեն օ­գոս­տո­սի սկզբնե­րին, այն էլ՝ Մոսկ­վա­յում, իր հեր­թին է ցույց տա­լիս, որ Իս­րա­յե­լի հետ Թուր­քիա­յի բա­խու­մը, որ­քան էլ ֆան­տաս­տիկ հնչի, այ­նո­ւա­մե­նայ­նիվ դար­ձել է միան­գա­մայն հա­վա­նա­կան:

«ԵՂԲԱՅՐՆԵՐԻ» ՄԵՋ «ՍԵՎ ԿԱՏՈՒ» Է ԱՆՑԵԼ

­Բայց վե­րա­դառ­նանք Հա­յաս­տա­նին, ո­րի հետ Էր­դո­ղա­նի նույն հայ­տա­րա­րութ­յու­նը, որ­տեղ նա խո­սում էր նաեւ Ղա­րա­բաղ զորք մտցնե­լու մա­սին, ուղ­ղա­կի առն­չութ­յուն ու­ներ: Բայց արդ­յոք այդ, ըստ ամե­նայ­նի, մին­չեւ վեր­ջին բա­ռը մտած­ված հայ­տա­րա­րութ­յան տվյալ միտ­քը Հա­յաս­տա­նի՞ն էր ուղղ­ված: Չէ, տե­սա­նե­լի չէ, թե ին­չու Էր­դո­ղա­նը պետք է նման լուրջ պա­հի Հա­յաս­տա­նին ինչ-որ բան ակ­նար­կեր: Իսկ ա­հա Ա­լիե­ւին աս­վա­ծը շատ բան կա­րող է հի­շեց­նել, որ ա­ռանց Թուր­քիա­յի Ադր­բե­ջա­նը 44-օր­յա պա­տե­րազ­մում շան­սեր չու­ներ: Եվ նման է, որ հաս­ցեա­տերն ի­րոք Ա­լիեւն էր, հաշ­վի առ­նե­լով, որ ի­րա­նա­կան հի­շա­տակ­ված քա­ջա­տեղ­յակ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը մեջ­բե­րում է Ադր­բե­ջա­նի Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յան շուր­թե­րով ար­ված պա­տաս­խա­նը, թե. «Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան եւ­ ինք­նիշ­խա­նութ­յան վե­րա­կանգն­ման գոր­ծո­ղութ­յուն­նե­րին որ­եւէ երկ­րի ռազ­մա­կան անձ­նա­կազ­մի հնա­րա­վոր մաս­նակ­ցութ­յան մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը որ­եւէ հիմք չու­նեն: Թուր­քիան եւ Պա­կիս­տա­նը քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յուն են ցու­ցա­բե­րել Ադր­բե­ջա­նին 44-օր­յա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­եւը բազ­միցս շնոր­հա­կա­լութ­յուն է հայտ­նել Թուր­քիա­յի եւ Պա­կիս­տա­նի ղե­կա­վա­րութ­յա­նը»:

­Կար­ծես թե ընդ­հան­րա­կան ի­մաս­տը սա է: Էր­դո­ղա­նը ծայ­րա­հեղ կոշտ պայ­քա­րի մեջ է մտել Իս­րա­յե­լի հետ, եւ այս ֆո­նին «փոքր եղ­բայ­րը» բառ ան­գամ չի ար­տա­բե­րել` ի ա­ջակ­ցութ­յուն «մեծ եղ­բոր»: Էր­դո­ղա­նի խոսքն էլ ար­դեն նման­վում է կշտամ­բան­քի, թե ե­կա, հո­ղերդ գրա­վե­ցի: Բա­քուն էլ, ի պա­տաս­խան, Էր­դո­ղա­նին, ըստ էութ­յան, մե­ղադ­րում է ստա­խո­սութ­յան մեջ: Ե­թե այս տար­բե­րակն է, ա­պա շատ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս՝ այս ի՞նչ «սեւ կա­տու» է ան­ցել եր­կու «եղ­բայր­նե­րի» ա­րան­քով: Չ­նա­յած, այդ հար­ցի պա­տաս­խանն էլ է աչ­քի ա­ռաջ՝ Իս­րա­յել «սեւ կա­տուն»:

­Բայց այս պատ­մութ­յունն այս­քա­նով չի ա­վարտ­վում: Մոտ եր­կու տա­րի, այս­պես կոչ­ված՝ Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի միջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ Ռու­բին­յանն ու Սեր­դար Քը­լը­չը չէին հան­դի­պել: Վեր­ջերս նման հան­դի­պում քիչ մնաց` պետք է լի­ներ: Միայն թե, թուր­քա­կան կող­մը շատ մատ­չե­լի կեր­պով բա­ցատ­րեց՝ քա­նի դեռ չկա Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», ոչ մի տե­ղա­շարժ չի լի­նի, եւ հան­դի­պում­ներն էլ ա­նի­մաստ են: Բայց ա­հա, ոչ մի տե­ղա­շարժ այս պա­հին էլ չկա, բայց Հա­յաս­տան-­Թուր­քիա սահ­մա­նին նման հան­դի­պում տե­ղի ու­նե­ցավ: Եվս մեկ դե­տալ. նա­խորդ ծրագր­ված հան­դի­պու­մից հե­տո տա­րած­վե­ցին հա­մառ խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Թուր­քիան այն կանգ­նեց­րել է Ա­լիե­ւի խնդրան­քով: Ու հի­մա ի՞նչ, Ա­լիեւն Էր­դո­ղա­նին ստա­խոս է ան­վա­նում, վեր­ջինս էլ Քը­լը­չին ու­ղար­կում է Հա­յաս­տա­նի սահ­ման՝ ցույց տա­լու հա­մար, թե Ա­լիե­ւի խնդրանք­ներն այ­լեւս չե՞ն աշ­խա­տում: Այ­սինքն` Ան­կա­րա­յից մի գլուխ դե­պի Բա­քու մե­սիջ­ներ են գնում, թե չա­փիդ մե՞ջ մնա, թե չէ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ողջ կուր­սը կփո­խեմ:

Չ­նա­յած, այս ի­րա­վի­ճա­կին կա­րե­լի է մի փոքր այլ կող­մից եւս նա­յել: Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ ներ­կա ի­րա­վի­ճա­կում միան­գա­մայն սուր են ինչ­պես Մոսկ­վա­յի, այն­պես էլ Թեհ­րա­նի հա­յացք­նե­րը: Այն դեպ­քում, երբ Թուր­քիան, ըն­դա­ռաջ գնա­լով չգի­տես ում օգ­տին խա­ղա­ցող Բաք­վի լո­բբին­գին, են­թարկ­վում է խա­ղից դուրս մնա­լու ռիս­կին: Ու այն պա­հին, երբ կան ներ­կա գերս­րա­ցում­նե­րը, եւ այդ ի­րա­վի­ճա­կում հա­յաս­տան­յան սահ­մա­նը, ըստ էութ­յան, ինչ­պես ի­րա­նա-ռու­սա­կան զոր­քե­րի հա­մար է շփման հատ­ված, այն­պես էլ, խո­շոր հաշ­վով, թուրք-ռու­սա­կան, բայց մնում է փակ:

­Կարճ ա­սած, նման է, որ չա­փա­զանց լուրջ ի­րա­վի­ճակ է հա­սու­նա­ցել Հա­յաս­տա­նի շուրջ: Դժ­վար է հա­վա­տա­լը, բայց վի­ճա­կը կա­րող է ան­գամ բա­վա­կա­նին շա­հե­կան ըն­թացք ստա­նալ Հա­յաս­տա­նի հա­մար: Միայն թե փաս­տը, որ ու­նենք նի­կոլ­յան խուն­տա, էա­պես նվա­զեց­նում է հա­ջող ըն­թաց­քի հա­վա­նա­կա­նութ­յու­նը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում