Ամերիկյան խառը վիճակին գումարվեց 35 տրիլիոն դոլարանոց պարտքը

Վերլուծություն

­Հա­յաս­տա­նի շուրջ ստեղծ­ված ներ­կա բարդ ի­րա­վի­ճա­կում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=289556&l=am) հն­չեց նաեւ Պետ­քար­տու­ղա­րութ­յան հայ­տա­րա­րութ­յու­նը: Ըստ մա­մու­լի խոս­նակ Պա­տե­լի` ԱՄՆ-ը կշա­րու­նա­կի Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի հետ Հա­յաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման հա­մար ջան­քե­րը: Այ­սինքն` Վա­շինգ­տոնն ակ­նար­կում է, որ ի­րեն հա­մա­րում է այս խա­ղի մեջ:

­Միայն թե, Պա­տելն այդ­պես էլ չբա­ցատ­րեց, թե ինչ­պես է Վա­շինգ­տո­նը պատ­րաստ­վու­մ ա­ռաջ մղել հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­ման, այն էլ՝ վեր­ջին ծանր ձա­խո­ղու­մից հե­տո: Այ­սինքն, ա­վե­լի նման է, որ Պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը դեռ ի­րեն հա­մա­րե­լով խա­ղի մեջ, սա­կայն չի տես­նում այն ռեալ լծակ­նե­րը, ո­րոնք գոր­ծար­կե­լով, կկա­րո­ղա­նա քիչ թե շատ ռեալ արդ­յունք­նե­րի հաս­նել: Եվ դա, ի­հար­կե, իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի:

ԱՄՆ-ի ներ­կա ոչ շա­հե­կան դիր­քե­րի հիմ­նա­կան պատ­ճա­ռը, ի­հար­կե, մնում է այդ երկ­րում առ­կա նա­խընտ­րա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը: Ընդ ո­րում, Փա­րի­զի սա­տա­նիս­տա­կան օ­լիմ­պիա­կան ա­րա­րո­ղութ­յունն իր հեր­թին ի ցույց դրեց, թե որ­քան խորն են նե­րա­մե­րիկ­յան հա­կա­սութ­յուն­նե­րի ար­մատ­նե­րը: Այ­սինքն, ե­թե Կա­մա­լա Հա­րի­սը եւ նրա հե­տե­ւից՝ դեռ նա­խա­գահ Բայ­դե­նի կինն ու հա­մա­տե­ղութ­յան կար­գով «կոնտ­րալ­յոր» Ջի­լը հրճվան­քի մեջ էին փա­րիզ­յան սա­տա­նիզ­մից, հա­կա­ռա­կորդ թի­մը՝ հան­րա­պե­տա­կան­նե­րը դա­ժան քննա­դա­տութ­յան են­թար­կե­ցին տե­ղի ու­նե­ցա­ծը: Միա­ցավ նաեւ Թ­րամ­փը՝ հայ­տա­րա­րե­լով. «Ես լայ­նա­խոհ մարդ եմ, բայց կար­ծում եմ, որ այն, ինչ նրանք ա­րե­ցին Փա­րի­զում, խայ­տա­ռա­կութ­յուն է»: Այ­սինքն այն, որ Փա­րի­զում տե­ղի ու­նե­ցածն աշ­խար­հա­յաց­քա­յին, ա­վե­լի ճիշտ՝ աշ­խար­հը կամ գո­նե ա­րեւմտ­յան քա­ղա­քակր­թութ­յունն այդ այ­լա­սեր­ված ուղ­ղութ­յամբ տա­նե­լու հայտ էր, ա­պա թրամ­փա­կան թե­ւի նման քննա­դա­տութ­յու­նը ցույց տվեց, որ պայ­քա­րը նաեւ Նա­հանգ­նե­րի եւ մի­գու­ցե՝ աշ­խար­հի հե­տա­գա զար­գաց­ման հար­թութ­յու­նում է, ո­րի դե­տալ­նե­րից մեկն է, չմո­ռա­նանք, դո­լա­րի հե­գե­մո­նիան պա­հել-չպա­հե­լու գերխն­դիրն է:

Եվ ա­հա, այս ի­րա­վի­ճա­կում ա­մե­րիկ­յան ա­ռա­ջա­տար աղբ­յուր­նե­րը ցցե­ցին եւս մեկ լուր, որն ա­մե­նե­ւին էլ դո­լա­րի հե­գե­մո­նիան պա­հե­լու ուղղ­վա­ծութ­յան՝ ուլտ­րա­լի­բե­րա­լիստ­նե­րի օգ­տին չէ: Մաս­նա­վո­րա­պես The New York Times-ը հայտ­նում է. «ԱՄՆ-ի պե­տա­կան ​​պարտքն ա­ռա­ջին ան­գամ գե­րա­զան­ցեց 35 տրի­լիոն դո­լա­րը»: Սա հեր­թա­կան հա­կա­ռե­կորդն է՝ պարտքն ար­դեն կազ­մում է 104 հա­զար դո­լար երկ­րի յու­րա­քանչ­յուր քա­ղա­քա­ցու հա­մար: «Ա­մե­րի­կա­յի պե­տա­կան ​​պարտքն ա­ռա­ջին ան­գամ գե­րա­զան­ցեց 35 տրի­լիոն դո­լա­րը՝ հի­շեց­նե­լով երկ­րի ֆի­նան­սա­կան ծանր վի­ճա­կի մա­սին: Երկ­րի բյու­ջեի դե­ֆի­ցիտն ա­վե­լի ա­րագ է ա­ճում, քան կան­խա­տե­սում էին շատ տնտե­սա­գետ­ներ, քա­նի որ վեր­ջին տա­րի­նե­րին ըն­դուն­ված դաշ­նա­յին ծրագ­րե­րի վրա ծախ­սե­րը գե­րա­զան­ցել են նախ­նա­կան կան­խա­տե­սում­նե­րը…»:

Այդ 35 տրի­լիո­նը նույն տեմ­պե­րով կշա­րու­նա­կի ա­ճել: Ա­ռա­վել եւս, որ ար­դեն հա­ջորդ ֆի­նան­սա­կան տա­րում միայն պարտ­քի սպա­սարկ­ման հա­մար ԱՄՆ-ն պետք է վճա­րի 1 տրի­լիո­նից ա­վել գու­մար: Եր­կու ելք կա: Նախ, պե­տա­կան ծախ­սե­րի էա­կան կրճա­տու­մը՝ տա­րե­կան մոտ 3 տրի­լիո­նով՝ ներ­կա մա­կար­դա­կը պա­հե­լու եւ դրա­նից ա­վել՝ պարտ­քը նվա­զեց­նե­լու հա­մար: Իսկ այդ դեպ­քում ինչ­պե՞ս են ա­ռաջ տա­նե­լու հայտ­նի խնդիր­նե­րը՝ Ուկ­րաի­նա, դրան կա­րող է գու­մար­վել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը, չի­նա­կան ուղ­ղութ­յու­նը: Երկ­րոր­դը` այս կերպ շա­րու­նա­կել: Այդ դեպ­քում, ըստ ա­մե­նայ­նի, դո­լա­րի պայթ­յունն է դառ­նա­լու ան­խու­սա­փե­լի: Ընդ ո­րում, սա հենց այս պա­հի խնդիր է, այլ ոչ թե` գո­նե մեր­ձա­վոր ա­պա­գա­յի:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես այս ի­րա­վի­ճա­կում է, որ Իս­րա­յե­լը փոր­ձում է ԱՄՆ-ին ներ­քա­շել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում մեծ պա­տե­րազ­մի մեջ, ո­րը, ըստ տար­բեր գնա­հա­տում­նե­րի, ԱՄՆ-ի վրա կնստի ա­մե­նա­քի­չը մոտ 5 տրի­լիոն դո­լար, որը պետք է գու­մար­վի պա­կա­սով 4 տրի­լիո­նին: Ընդ ո­րում, այն հաշ­վար­կով, որ ռուս­նե­րի կամ չի­նա­ցի­նե­րի հետ ու­ղիղ բա­խում չի լի­նի: Ու­ղիղ բախ­ման դեպ­քու­մ, ան­գամ մո­տա­վոր ծախ­սեր հաշ­վար­կե­լը գործ­նա­կա­նում անհ­նար է: Միա­ժա­մա­նակ, ֆի­նան­սա­կա­նին պետք է ա­վե­լաց­նել նե­րա­մե­րիկ­յան ճգնա­ժա­մա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րը, եւ հան­րա­գու­մարն ա­մե­նե­ւին էլ հու­սադ­րող հե­տե­ւանք­ներ չի խոս­տա­նում:

Այ­սինքն, որ ԱՄՆ-ն փոր­ձում է հա­մա­ռո­րեն հետ քաշ­վել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ուղ­ղութ­յամբ գերս­րա­ցում­նե­րից, նոր չէ, որ տե­սա­նե­լի են դար­ձել եւ սրաց­ման այս հեր­թա­կան փու­լում դառ­նում են էլ ա­վե­լի ընգծ­ված: Եվ ի­րար­կե, դա տես­նում են ոչ միայն գլո­բալ խա­ղա­ցող­նե­րը, այլ նաեւ` տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րը, մաս­նա­վո­րա­պես Ի­րա­նը, Թուր­քիան՝ բնա­կա­նա­բար նման պատ­կե­րը նե­րա­ռե­լով ի­րենց ռազ­մա­վա­րա­կան հաշ­վարկ­նե­րում:

­Մեր օ­րի­նա­կով. այն, որ Պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը չի տես­նում այն էա­կան լծակ­նե­րը, ո­րոնց հաշ­վին կկա­րո­ղա­նա հա­րավ­կով­կաս­յան այս խա­ղում իր օգ­տին ռեալ արդ­յունք­ներ ա­պա­հո­վել, ի­հար­կե, պետք է կա­պել նե­րա­մե­րիկ­յան այս ամ­բող­ջա­կան ի­րա­վի­ճա­կի հետ: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով, որ միայն նման պե­տա­կան պարտ­քի փաստն ար­դեն իսկ ԱՄՆ-ին քիչ հնա­րա­վորթ­յուն­ներ է թո­ղում, որ իր այդ ներ­քին ի­րո­ղութ­յուն­նե­րը գո­նե տե­սա­նե­լի ա­պա­գա­յում տե­ղա­փո­խի դրա­կան դաշտ: Եվ այս դի­նա­մի­կան մին­չեւ նո­յեմ­բեր դեռ միայն սրվե­լու է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում