Կրակոցներ՝ Առինջ գյուղում․ այդ ամենին ականատես է եղել հղի կին. մանրամասներ են հայտնի

Հասարակություն

Հուլիսի 29-ին ծեծկռտուք, վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ ժամը 16։30-ի սահմաններում Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում անձնական հարցերի շուրջ խոսակցություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է վիճաբանության Կոտայքի մարզ բնակիչներ 28-ամյա Աշոտ Բալյանի և 28-ամյա Սեյրան Աղամալյանի միջև, որի ընթացքում Ս․ Աղամալյանը իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայից ատրճանակներով կրակոցներ է արձակել Ա․ Բալյանի ուղղությամբ, այնուհետև Մաշտոցի փողոցի 44 տան ուղղությամբ, ինչի հետևանքով Ա․ Բալյանը ստացել է մարմնական վնասվածք։ Այդ ամենից հետո վիճաբանությունը շարունակվել է ապա Ա․ Բալյանն է ատրճանակով հարվածել ու մարմնական վնասվածք պատճառել Ս․ Աղամալյանին։

Դեպքի վայր մոտ 3 ժամ հետո են ժամանել Կոտայքի մարզի պարեկները:

Մինչ կժամաներ քննչական խումբը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «աջ ձեռքի հրազենային և դեմքի աջ թշային շրջանի վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ս․ Աղամալյանն է, իսկ կարճ ժամանակ անց «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքային աջ կեսի առաջային պատի ստորմրակային շրջանի հրազենագնդակային վիրավորում» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վարդգես Բալյանն է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Ս․ Աղամալյանին վիճաբնության ժամանակ իր մոտ ապօրինի պահվող «Սայգա» տեսակի հրազենով կրակել և հրազենային վնասվածքներ է պատճառել Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Գոռ Բալյանը։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 166 հոդ. 2 մասի 8 կետով, 167 հոդ. 2 մասի 8 կետով, 297 հոդ. 2 մասի 1 կետով, 297 հոդվածի 3 մասով, 334 հոդվածի 1 մասով և 355 հոդվածի 1 մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակոցները տեղի են ունեցել Առինջ գյուղի 25 փողոցում, ժողովրդին հայտնի «Օզոն»-ի գրասենյակի տարածքում և այդ ամենին ականատես է եղել նաև հղի կին։

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին